Հեղինակային սյունակ, ըստ ԵՄ հանձնակատար Կրիստալինա Գեորգիեւայի, 2012 թ.-ի Մարդասիրական օգնության միջազգային օրվա կապակցությամբ | EUNewsletter

Հեղինակային սյունակ, ըստ ԵՄ հանձնակատար Կրիստալինա Գեորգիեւայի, 2012 թ.-ի Մարդասիրական օգնության միջազգային օրվա կապակցությամբ

18 August 2012

Կիրակի օրը նշվելու է Մարդասիրական օգնության միջազգային օրը: Այն նշանավորում է 2003 թ.-ի օգոստոսի 19-ը, երբ Բաղդադում ՄԱԿ-ի գլխամասի վրա հարձակվելու և ծանր ավտոգնդակոծման պատճառով զոհվեցին Իրաքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սերխիո Վիեյրա դե Մելոն և իր 21 գործընկերները: Այս օրը արժանին ենք մատուցում մարդասիրական օգնության նվիրյալներին, ովքեր իրենց կյանքն են տվել ծառայողական պարտականությունները կատարելիս, և բոլոր նրանց, ովքեր շարունակում են վտանգել սեփական կյանքը՝ անբարենպաստ պայմաններում հայտնվածների տառապանքները մեղմելու համար:
Կանալ հյուրանոցի գնդակոծմամբ, ինչպես հայտնի դարձավ, անդառնալի փոխվեցին անվտանգության՝ մարդասիարական օգնություն ցուցաբերող աշխատակիցների գործունեության պայմանները: Մարդասիարական օգնություն ցուցաբերող աշխատակիցները նախկինում արժանանում էին հարգանքի և ոչ թե թիրախ դառնում. մարդասիրական կազմակերպությունների դրոշն ու խորհրդանիշը, որոնք ավանդաբար պաշտպանում էին աշխատակիցներին, հիմա նշավակ են դարձնում նրանց:
Մարդասիրական գործունեությունը աշխարհի ամենավտանգավոր մասնագիտություններից է: Առևանգումները, կրակոցներն ու մահվան սպառնալիքները սովորական են այնպիսի երկրներում ինչպիսին են Սուդանը, Սիրիան, Սոմալին և նման հակամարտության մեջ գնտվող երկրներր: Աշխատելով նման պայմաններում և վտանգելով իրենց՝ նրանք միաժամանակ պահպանում են պատերազմների և արհավիրքների թոհուբոհում հայտնվածների կյանքն ամբողջ աշխարհում:
Մարդկությանը ծառայելու ընթացքում ակնհայտ անընդունելի են նրանց նկատմամբ ոտնձգությունները, առևանգումները կամ սպանելը:
Վերջին տասնամյակում եռապատկվել են հարձակումները մարդասիրական օգնություն տրամադրող կենտրոների վրա: Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ 2011 թ.-ց ի վեր սպանվել են մարդասիրական 109 աշխատակիցներ, վիրավորվել՝ 143-ը, առևանգվել՝ 132-ը: Ոճրագործությունն անզեն քաղաքացիների նկատմամբ ոչ մի արդարացում չունի: Երբ նման ոճրագործությունն իրականցվում է այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց կյանքը նվիրել են մյուսների փրկության գործին, անարդարությունն առավել ևս ակնհայտ է դառնում:
Կարևոր է հիշել, որ այս զոհերի ճնշող մեծամասնությունը արևմտյան երկրների միջազգային օգնության աշխատակից չէ, այլ ծառայում է իր սեփական երկրին, սերտ աշխատում տեղի բնակչության հետ: Մարդասիրական օգնությունը արևմուտքի մենաշնորհը չէ այն գլոբալ հրամայական է: Պետական օժանդակության բազմաթիվ աշխատակիցներ, որոնք զոհաբերում են այն ամենը, ինչ ունեն, վկայում են այս մասին:
Սիրիան վերջին 12 ամիսների ընթացքում դարձել է սպանությունների թատերաբեմ: Մարդասիրական օգնության վեց աշխատակից՝ ազգությամբ սիրիացի սպանվեց այս տարվա հենց սկզբին: Կարծիք կա, որ զոհերից երկուսը՝ Սիրիայի կարմիր մահիկի աշխատակիցներ միտումնավոր թիրախ էին դարձել: Շտապօգնության մեքենաների գնդակոծումը, հիվանդանոցային չարաշահումները, խաղաղ բնակչության ռմբակոծումը միջազգային մարդասիրական իրավունքի ուղղակի խախտումներ են:

Օգնության աշխատակիցների ապահովությունն ու անվտանգությունը պայմանավորված է խոցելի տարրի մուտքով և օժանդակության կայուն տրամադրմամբ. աշխատակիցների նկատմամբ բռնությունը ուղղակիորեն ազդում է նրանց վրա, ում նրանք օգնում են: Հազարավոր մարդիկ կմնան անօգնական, եթե օժանդակությունը ուշանա կամ դադարեցվի՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
Մարդասիրական օգնության սկզբունքներն ու միջազգային իրավունքը ապահովում են որոշակի ֆորմալ պաշտպանություն, եթե դրանք հաշվի են առնվում և կատարվում են: Ցավոք, մարդասիրական օգնություն տրամադրող աշխատակիցների աշխատանքային պայմանները տարեցտարի ավելի վտանգավոր են դառնում:

Մարդասերները միավորում են աշխարհը՝ հիշեցնելով մեզ, որ մենք մի ընտանիք ենք, ցանկանում ենք ունենալ խաղաղ մոլորակ, որտեղ մարդիկ ապրելու են անվտանգ և արժանավայել:

Այսօր մենք քննելու ենք նաև մեր կյանքը և քննարկելու ենք, թե ինչպես կարող ենք ավելին անել՝ օգնելու նրանց ովքեր գտնվում են հակամարտության, աղետների և նեղության մեջ:

Թող նրանք, ում մենք հարգում ենք, ոգեշնչեն մեզ՝ սկսելու նոր ճանապարհորդություն աշխարհն ավելի լավը դարձնելու ուղղությամբ և ավելի մտերմացնելու մեր մարդկային ընտանիքը:

19 օգոստոսի, 2012թ., Բրյուսել. Կրիստալինա Գեորգիեւա՝ Միջազգային համագործակցության, մարդասիրական օգնության և ճգնաժամերի արձագանքման հարցերով եվրոպական հանձնակատար

Հեղինակային սյունակ, ըստ ԵՄ հանձնակատար Կրիստալինա Գեորգիեւայի, 2012 թ.-ի Մարդասիրական օգնության միջազգային օրվա կապակցությամբ

Կիրակի օրը նշվելու է Մարդասիրական օգնության միջազգային օրը: Այն նշանավորում է 2003 թ.-ի օգոստոսի 19-ը, երբ Բաղդադում ՄԱԿ-ի գլխամասի վրա հարձակվելու և ծանր ավտոգնդակոծման պատճառով զոհվեցին Իրաքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սերխիո Վիեյրա դե Մելոն և իր 21 գործընկերները: Այս օրը արժանին ենք մատուցում մարդասիրական օգնության նվիրյալներին, ովքեր իրենց կյանքն են տվել ծառայողական պարտականությունները կատարելիս, և բոլոր նրանց, ովքեր շարունակում են վտանգել սեփական կյանքը՝ անբարենպաստ պայմաններում հայտնվածների տառապանքները մեղմելու համար: Կանալ հյուրանոցի գնդակոծմամբ, ինչպես հայտնի դարձավ, անդառնալի փոխվեցին անվտանգության՝ մարդասիարական օգնություն ցուցաբերող աշխատակիցների գործունեության պայմանները: Մարդասիարական օգնություն ցուցաբերող աշխատակիցները նախկինում արժանանում էին հարգանքի և ոչ թե թիրախ դառնում. մարդասիրական կազմակերպությունների դրոշն ու խորհրդանիշը, որոնք ավանդաբար պաշտպանում էին աշխատակիցներին, հիմա նշավակ են դարձնում նրանց: Մարդասիրական գործունեությունը աշխարհի ամենավտանգավոր մասնագիտություններից է: Առևանգումները, կրակոցներն ու մահվան սպառնալիքները սովորական են այնպիսի երկրներում ինչպիսին են Սուդանը, Սիրիան, Սոմալին և նման հակամարտության մեջ գնտվող երկրներր: Աշխատելով նման պայմաններում և վտանգելով իրենց՝ նրանք միաժամանակ պահպանում են պատերազմների և արհավիրքների թոհուբոհում հայտնվածների կյանքն ամբողջ աշխարհում: Մարդկությանը ծառայելու ընթացքում ակնհայտ անընդունելի են նրանց նկատմամբ ոտնձգությունները, առևանգումները կամ սպանելը: Վերջին տասնամյակում եռապատկվել են հարձակումները մարդասիրական օգնություն տրամադրող կենտրոների վրա: Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ 2011 թ.-ց ի վեր սպանվել են մարդասիրական 109 աշխատակիցներ, վիրավորվել՝ 143-ը, առևանգվել՝ 132-ը: Ոճրագործությունն անզեն քաղաքացիների նկատմամբ ոչ մի արդարացում չունի: Երբ նման ոճրագործությունն իրականցվում է այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց կյանքը նվիրել են մյուսների փրկության գործին, անարդարությունն առավել ևս ակնհայտ է դառնում: Կարևոր է հիշել, որ այս զոհերի ճնշող մեծամասնությունը արևմտյան երկրների միջազգային օգնության աշխատակից չէ, այլ ծառայում է իր սեփական երկրին, սերտ աշխատում տեղի բնակչության հետ: Մարդասիրական օգնությունը արևմուտքի մենաշնորհը չէ այն գլոբալ հրամայական է: Պետական օժանդակության բազմաթիվ աշխատակիցներ, որոնք զոհաբերում են այն ամենը, ինչ ունեն, վկայում են այս մասին: Սիրիան վերջին 12 ամիսների ընթացքում դարձել է սպանությունների թատերաբեմ: Մարդասիրական օգնության վեց աշխատակից՝ ազգությամբ սիրիացի սպանվեց այս տարվա հենց սկզբին: Կարծիք կա, որ զոհերից երկուսը՝ Սիրիայի կարմիր մահիկի աշխատակիցներ միտումնավոր թիրախ էին դարձել: Շտապօգնության մեքենաների գնդակոծումը, հիվանդանոցային չարաշահումները, խաղաղ բնակչության ռմբակոծումը միջազգային մարդասիրական իրավունքի ուղղակի խախտումներ են: Օգնության աշխատակիցների ապահովությունն ու անվտանգությունը պայմանավորված է խոցելի տարրի մուտքով և օժանդակության կայուն տրամադրմամբ. աշխատակիցների նկատմամբ բռնությունը ուղղակիորեն ազդում է նրանց վրա, ում նրանք օգնում են: Հազարավոր մարդիկ կմնան անօգնական, եթե օժանդակությունը ուշանա կամ դադարեցվի՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Մարդասիրական օգնության սկզբունքներն ու միջազգային իրավունքը ապահովում են որոշակի ֆորմալ պաշտպանություն, եթե դրանք հաշվի են առնվում և կատարվում են: Ցավոք, մարդասիրական օգնություն տրամադրող աշխատակիցների աշխատանքային պայմանները տարեցտարի ավելի վտանգավոր են դառնում: Մարդասերները միավորում են աշխարհը՝ հիշեցնելով մեզ, որ մենք մի ընտանիք ենք, ցանկանում ենք ունենալ խաղաղ մոլորակ, որտեղ մարդիկ ապրելու են անվտանգ և արժանավայել: Այսօր մենք քննելու ենք նաև մեր կյանքը և քննարկելու ենք, թե ինչպես կարող ենք ավելին անել՝ օգնելու նրանց ովքեր գտնվում են հակամարտության, աղետների և նեղության մեջ: Թող նրանք, ում մենք հարգում ենք, ոգեշնչեն մեզ՝ սկսելու նոր ճանապարհորդություն աշխարհն ավելի լավը դարձնելու ուղղությամբ և ավելի մտերմացնելու մեր մարդկային ընտանիքը: 19 օգոստոսի, 2012թ., Բրյուսել. Կրիստալինա Գեորգիեւա՝ Միջազգային համագործակցության, մարդասիրական օգնության և ճգնաժամերի արձագանքման հարցերով եվրոպական հանձնակատար