Ասոցացման համաձայնագրին ընդառաջ | EUNewsletter

Ասոցացման համաձայնագրին ընդառաջ

25 Դեկտեմբեր 2010
On-the-way-to-the-Associati

On the way to the Association AgreementՀայաստան – Եվրամիություն ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների երրորդ լիագումար նիստը կայացել է դեկտեմբերի 15-ին Երևանում: Բանակցություններին մասնակցելու նպատակով Հայաստան էր ժամանել եվրոպական կողմից գլխավոր բանակցող ԵՄ արտաքին հարաբերությունների վարչության Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենրոնական Ասիայի բաժնի ղեկավար պրն. Գունար Վիգանդի գլխավորած պատվիրակությունը: Հայկական կողմը ներկայացնում էր ՀՀ փոխարտգործնախարար տկն. Կարինե Ղազինյանը:

Նիստից հետո տեղի ունեցած ասուլիսում Կարինե Ղազինյանը նշել է, որ ներկա փուլում համաձայնագիրը քննարկվում է ոչ թե ամբողջությամբ, այլ` ըստ գլուխների,որոնք դառնալու են Ասոցացման համաձայնագրի բաղկացուցիչը:

Արդեն պայմանականորեն ավարտվել են բանակցություններն այն ութ գլուխների վերաբերյալ, որոնք ընդգրկում են գիտության  և տեխնոլոգիաների, սպառողների պաշտպանության, տեսալսողական և զանգվածային այլ լրատվամիջոցների, մշակութային համագործակցության, քաղաքացիական հասարակության, վիճակագրության, երիտասարդության վերաբերյալ հարցերի, կրթություն և վերապատրաստման բնագավառները:

Նշենք, որ ապագա պայմանագիրը հանգեցնելու է Հայաստանի և ԵՄ-ի քաղաքական ասոցացմանը և տնտեսական ինտեգրմանը: Պրն. Վիգանդը՝ որպես տեսանելի առաջընթաց, կարևորել է այն փաստը, որ այժմ, բացի արտգործնախարարությունից, բանակցային գործընթացում ներգրավված են նաև այլ նախարարություններ ու գերատեսչություններ:

Անդրադառնալով վիզային ռեժիմին` Գունար Վիգանդը տեղեկացրել է, որ Եվրահանձնաժողովը նախատեսում է հաջորդ տարեսկզբին ստանալ Հայաստանի հետ վիզային ռեժիմի պարզեցման վերաբերյալ բանակցություններ սկսելու մանդատը, իսկ արդեն տարեվերջին` ավարտին հասցնել վիզայի պարզեցման շուրջ բանակցությունները:

Ասոցացման համաձայնագրին ընդառաջ

On the way to the Association AgreementՀայաստան - Եվրամիություն ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների երրորդ լիագումար նիստը կայացել է դեկտեմբերի 15-ին Երևանում: Բանակցություններին մասնակցելու նպատակով Հայաստան էր ժամանել եվրոպական կողմից գլխավոր բանակցող ԵՄ արտաքին հարաբերությունների վարչության Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենրոնական Ասիայի բաժնի ղեկավար պրն. Գունար Վիգանդի գլխավորած պատվիրակությունը: Հայկական կողմը ներկայացնում էր ՀՀ փոխարտգործնախարար տկն. Կարինե Ղազինյանը: Նիստից հետո տեղի ունեցած ասուլիսում Կարինե Ղազինյանը նշել է, որ ներկա փուլում համաձայնագիրը քննարկվում է ոչ թե ամբողջությամբ, այլ` ըստ գլուխների,որոնք դառնալու են Ասոցացման համաձայնագրի բաղկացուցիչը: Արդեն պայմանականորեն ավարտվել են բանակցություններն այն ութ գլուխների վերաբերյալ, որոնք ընդգրկում են գիտության  և տեխնոլոգիաների, սպառողների պաշտպանության, տեսալսողական և զանգվածային այլ լրատվամիջոցների, մշակութային համագործակցության, քաղաքացիական հասարակության, վիճակագրության, երիտասարդության վերաբերյալ հարցերի, կրթություն և վերապատրաստման բնագավառները: Նշենք, որ ապագա պայմանագիրը հանգեցնելու է Հայաստանի և ԵՄ-ի քաղաքական ասոցացմանը և տնտեսական ինտեգրմանը: Պրն. Վիգանդը՝ որպես տեսանելի առաջընթաց, կարևորել է այն փաստը, որ այժմ, բացի արտգործնախարարությունից, բանակցային գործընթացում ներգրավված են նաև այլ նախարարություններ ու գերատեսչություններ: Անդրադառնալով վիզային ռեժիմին` Գունար Վիգանդը տեղեկացրել է, որ Եվրահանձնաժողովը նախատեսում է հաջորդ տարեսկզբին ստանալ Հայաստանի հետ վիզային ռեժիմի պարզեցման վերաբերյալ բանակցություններ սկսելու մանդատը, իսկ արդեն տարեվերջին` ավարտին հասցնել վիզայի պարզեցման շուրջ բանակցությունները: