Եվրոպական մերձեցման ճանապարհին | EUNewsletter

Եվրոպական մերձեցման ճանապարհին

1 December 2011

Հոկտեմբերի 26-ին Երևանում կայացել է Ասոցացման համաձայնագրի բանակցությունների 7-րդ նիստը, որի ընթացքում քննարկվել են քաղաքական երկխոսության, արտաքին քաղաքականության, անվտանգության և ազատության, ինչպես նաև տնտեսական և ֆինանսական հարցեր:
ԱԳՆ-ում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայկական կողմի գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ համաձայնեցված է ապագա Ասոցացման պայմանագրի ևս մեկ գլուխ, որը վերաբերում է հարկային օրենսդրությանը: Այսպիսով, քննարկված և պայմանականորեն փակված գլուխների թիվն արդեն 19 է: Մնացականյանը նշել է նաև, որ առաջընթաց կա Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) բանակցությունների նախապատրաստման գործընթացում: ԵՄ կողմի հիմնական բանակցող Գուննար Վիգանդը ողջունել է այն փաստը, որ Հայաստանը զգալիորեն արագացրել է տարբեր բնագավառներում բարեփուխումների քաղաքականությունը: Բայց և ավելացրել, որ դեռ շատ անելիքներ կան ԵՄ-ի չափանիշներին ընդառաջ գնալու ճանապարհին:
Խոսվել է նաև մոտ ապագայում մուտքի արտոնագրերը դյուրացնող համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկի մասին:
Նշում.
Հոկտեմբերի 27-ին Լյուքսեմբուրգում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը և ԵՄ անդամ երկրների ներքին գործերի նախարարները ստորագրել են Հայաստան – ԵՄ «Գործընկերություն` շարժունակության շուրջ» հռչակագիրը:

Եվրոպական մերձեցման ճանապարհին

Հոկտեմբերի 26-ին Երևանում կայացել է Ասոցացման համաձայնագրի բանակցությունների 7-րդ նիստը, որի ընթացքում քննարկվել են քաղաքական երկխոսության, արտաքին քաղաքականության, անվտանգության և ազատության, ինչպես նաև տնտեսական և ֆինանսական հարցեր: ԱԳՆ-ում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայկական կողմի գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ համաձայնեցված է ապագա Ասոցացման պայմանագրի ևս մեկ գլուխ, որը վերաբերում է հարկային օրենսդրությանը: Այսպիսով, քննարկված և պայմանականորեն փակված գլուխների թիվն արդեն 19 է: Մնացականյանը նշել է նաև, որ առաջընթաց կա Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) բանակցությունների նախապատրաստման գործընթացում: ԵՄ կողմի հիմնական բանակցող Գուննար Վիգանդը ողջունել է այն փաստը, որ Հայաստանը զգալիորեն արագացրել է տարբեր բնագավառներում բարեփուխումների քաղաքականությունը: Բայց և ավելացրել, որ դեռ շատ անելիքներ կան ԵՄ-ի չափանիշներին ընդառաջ գնալու ճանապարհին: Խոսվել է նաև մոտ ապագայում մուտքի արտոնագրերը դյուրացնող համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկի մասին: Նշում. Հոկտեմբերի 27-ին Լյուքսեմբուրգում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը և ԵՄ անդամ երկրների ներքին գործերի նախարարները ստորագրել են Հայաստան - ԵՄ «Գործընկերություն` շարժունակության շուրջ» հռչակագիրը: