Հարաբերությունների կարգավորում մշակութային միջամտության շնորհի | EUNewsletter

Հարաբերությունների կարգավորում մշակութային միջամտության շնորհի

23 July 2014
LUM_3963

Հուլիսի 18-ին Երևանում անցկացվեց «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը» ծրագրի հանրային ներկայացումը: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան հանդես եկավ ողջույնի խոսքով՝ մասնավորապես նշելով, որ ԵՄ-ն մեծապես սատարում է ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև կասեցված հարաբերությունների կարգավորման գործընթացի վերսկսմանը. «Մենք ակտիվորեն աջակցում է Հարավային Կովկասում անվտանգությանը, կայունությանը և համագործակցությանը։ ԵՄ-ն խորապես համոզված է, որ Հայաստանի և Թուրքիայի հասարակությունների միջև երկխոսությունը երկարատև ռազմավարական անհրաժեշտ քայլ է հետագա հարաբերությունների կարգավորման և վերջնական հաշտեցման համար»։

Ծրագրի հաղորդակցության համակարգող Բուրջու Բեջերմենը խոսեց Թուրքիայում ծրագրի նկատմամբ ունեցած ընկալումներից՝ նշելով հետևյալը. «Թուրքիայում անհատները, տարբեր ոլորտների և տարբեր շրջանների հասարակական կազմակերպությունները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել ծրագրի նկատմամբ, մասնակցել են տեղեկատվական հանդիպումներին և կապվել մեզ հետ՝ ծրագրի աշխատանքներում ներգրավվելու համար, որի միջոցով նրանք կարող են գալ Հայաստան, ծանոթանալ իրենց հարևանների հետ, ինչպես նաև ճանաչել մարդկանց և նրանց մշակույթը»։

Բանախոսներն անդրադարձան սոցիալական, մշակութային, տնտեսական և քաղաքական զարգացումներին, որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների համատեքստում: Եվրասիա համագործակցություն հիմնադրամի գործադիր տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանն առանձնացրեց երկու երկրներում քաղաքացիական հասարակության աճող դերակատարությունը վստահության մթնոլորտ ձևավորելու և տնտեսական, մարդկային կապերը զարգացնելու գործում: «Թուրքիայի մի քանի հարյուր հազար, եթե ոչ միլիոն քաղաքացի օրեցօր կառուցում է քաղաքացիական հասարակություն, զարգացնում ժողովրդավարությունը: Սա նաև ընդգրկում է անցյալի վերաիմաստավորման և ազգային հիշողության բացերը լրացնելու փորձեր»:

Կոնսորցիումի անդամներն են Հայաստանում Սիվիլիթաս հիմնադրամը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Հանրային լրագրության ակումբը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը, Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (Տեպավ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան և Հրանտ Դինք հիմնադրամը։ Ծրագիրն իրականացնող կոնսորցիումը 2015թ.-ի ամռան սկզբին Երևանում և Ստամբուլում Հայաստանի և Թուրքիայի շահագրգիռ կողմերին կներկայացնի ծրագրի հետագա ձեռքբերումները և քաղված դասերը։

ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը» ծրագիրը մեկնարկել է 2014թ. հունվարի 1-ին: Ծրագրի առաջին վեց ամիսների ամենանշանակալից ձեռքբերումներից են երկու երկրներից ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում ստացված 57 առաջարկներ, ավելի քան 380 հայտեր ճանապարհորդական դրամաշնորհների համար, 88 կազմակերպություն, որոնք իրենց պատրաստակամությունն են հայտնել հյուրընկալելու հարևան երկրի մասնագետներին, ինչպես նաև ավելի քան 60 համատեղ մշակված ֆիլմերի նախագծեր, ինչն անկասկած երկու երկրների հասարակություններում երկխոսության հանդեպ նշանակալի հետաքրքրության ցուցանիշ է

Հարաբերությունների կարգավորում մշակութային միջամտության շնորհի

Հուլիսի 18-ին Երևանում անցկացվեց «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը» ծրագրի հանրային ներկայացումը: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան հանդես եկավ ողջույնի խոսքով՝ մասնավորապես նշելով, որ ԵՄ-ն մեծապես սատարում է ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև կասեցված հարաբերությունների կարգավորման գործընթացի վերսկսմանը. «Մենք ակտիվորեն աջակցում է Հարավային Կովկասում անվտանգությանը, կայունությանը և համագործակցությանը։ ԵՄ-ն խորապես համոզված է, որ Հայաստանի և Թուրքիայի հասարակությունների միջև երկխոսությունը երկարատև ռազմավարական անհրաժեշտ քայլ է հետագա հարաբերությունների կարգավորման և վերջնական հաշտեցման համար»։

Ծրագրի հաղորդակցության համակարգող Բուրջու Բեջերմենը խոսեց Թուրքիայում ծրագրի նկատմամբ ունեցած ընկալումներից՝ նշելով հետևյալը. «Թուրքիայում անհատները, տարբեր ոլորտների և տարբեր շրջանների հասարակական կազմակերպությունները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել ծրագրի նկատմամբ, մասնակցել են տեղեկատվական հանդիպումներին և կապվել մեզ հետ՝ ծրագրի աշխատանքներում ներգրավվելու համար, որի միջոցով նրանք կարող են գալ Հայաստան, ծանոթանալ իրենց հարևանների հետ, ինչպես նաև ճանաչել մարդկանց և նրանց մշակույթը»։ Բանախոսներն անդրադարձան սոցիալական, մշակութային, տնտեսական և քաղաքական զարգացումներին, որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների համատեքստում: Եվրասիա համագործակցություն հիմնադրամի գործադիր տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանն առանձնացրեց երկու երկրներում քաղաքացիական հասարակության աճող դերակատարությունը վստահության մթնոլորտ ձևավորելու և տնտեսական, մարդկային կապերը զարգացնելու գործում: «Թուրքիայի մի քանի հարյուր հազար, եթե ոչ միլիոն քաղաքացի օրեցօր կառուցում է քաղաքացիական հասարակություն, զարգացնում ժողովրդավարությունը: Սա նաև ընդգրկում է անցյալի վերաիմաստավորման և ազգային հիշողության բացերը լրացնելու փորձեր»: Կոնսորցիումի անդամներն են Հայաստանում Սիվիլիթաս հիմնադրամը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Հանրային լրագրության ակումբը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը, Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (Տեպավ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան և Հրանտ Դինք հիմնադրամը։ Ծրագիրն իրականացնող կոնսորցիումը 2015թ.-ի ամռան սկզբին Երևանում և Ստամբուլում Հայաստանի և Թուրքիայի շահագրգիռ կողմերին կներկայացնի ծրագրի հետագա ձեռքբերումները և քաղված դասերը։ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը» ծրագիրը մեկնարկել է 2014թ. հունվարի 1-ին: Ծրագրի առաջին վեց ամիսների ամենանշանակալից ձեռքբերումներից են երկու երկրներից ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում ստացված 57 առաջարկներ, ավելի քան 380 հայտեր ճանապարհորդական դրամաշնորհների համար, 88 կազմակերպություն, որոնք իրենց պատրաստակամությունն են հայտնել հյուրընկալելու հարևան երկրի մասնագետներին, ինչպես նաև ավելի քան 60 համատեղ մշակված ֆիլմերի նախագծեր, ինչն անկասկած երկու երկրների հասարակություններում երկխոսության հանդեպ նշանակալի հետաքրքրության ցուցանիշ է