Նոր ուսումնասիրություն Հայաստանի փայտամշակման ոլորտում. ՓՄՁ-ների ուշադրությունը բևեռվում է փայտ մշակող մասնավոր հատվածին | EUNewsletter

Նոր ուսումնասիրություն Հայաստանի փայտամշակման ոլորտում. ՓՄՁ-ների ուշադրությունը բևեռվում է փայտ մշակող մասնավոր հատվածին

23 March 2011

ԵՄ ԵՀՔԳ «Անտառային օրեսնդրության կիրարկում և կառավարում» (ՖԼԵԳ) ծրագրի շրջանակներում անցկացված Հայաստանում փայտ մշակող մասնավոր հատվածի ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են փայտամշակման ոլորտում գործող փոքր և միջին ձեռնարկությունների մի շարք խնդիրներ. փոքր և անկայուն շուկա` տեղի բնակչության ցածր գնողունակության պատճառով, աշխատանքի սեզոնայնություն, մեծ շուկաների անհասանելիություն և մեծ մրցակցություն:
Ծրագիրն ապահովում է համագործակցության ամրապնդում փայտամշակման ոլորտում` տարածաշրջանային և միջազգային մակարդակներով, ինչպես նաև օրինականության առավել խիստ հսկողություն, գերակայություն և թափանցիկություն: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ձեռնարկությունների մեծ մասն ամբողջությամբ չեն օգտագործում իրենց կարողությունները` փայտանյութի պակասի և տեղական բնափայտի անկանխատեսելի մատակարարման պատճառով: Բազմաթիվ ընկերություններ ունեն ֆինանսական խնդիրներ, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիաների և սարքավորումների պակաս: Ուսումնասիրության նպատակն էր մասնավոր հատվածն առավել կենտրոնացնելու և իշխանությունների ու շուկայի միջև համագործակցություն ապահովելու համար նախադրյալներ ստեղծելը: Վերլուծվել է Հայաստանում փայտ մշակող մասնավոր հատվածը` առկա խնդիրներով և առաջարկվել են դրանց լուծման ուղիները: Հարցազրույցներ են անցկացվել փայտ մշակող մասնավոր 37 ընկերությունների և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 13 մասնաճյուղերի ներկայացուցիչների հետ: Կազմվել է Տավուշի, Լոռու և Սյունիքի մարզերում գործող 100 ընկերությունների տվյալների շտեմարան: Ձեռնարկություններին առաջարկվել է զանգվածային արտադրանքի փոխարեն ձեռքի աշխատանքով ստեղծել բարձրարժեք իրեր, որոնք կարող են մեծ պահանջարկ ունենալ տեղական և հատկապես արտաքին շուկաներում: Առաջարկվել է նաև մշակել և իրականացնել փորձնական ծրագիր, որը կբացահայտի վերոնշյալ արտադրանքի շուկայական հնարավորությունները: Այդ ծրագիրը կարող է ենթադրել մի որևէ ասոցիացիայի ստեղծում, որին պետք է աջակցել դասընթացների կազմակերպման, շուկայի հնարավորությունների բացահայտման, բնափայտի կայուն մատակարարման և այլ հարցերում:
ԵՀՔԳ (ՖԼԵԳ) ծրագիրը ստեղծվել է անտառների համար սպառնալիք հանդիսացող ապօրինի անտառահատման, առևտրի, որսագողության և կոռուպցիայի դեմ

Նոր ուսումնասիրություն Հայաստանի փայտամշակման ոլորտում. ՓՄՁ-ների ուշադրությունը բևեռվում է փայտ մշակող մասնավոր հատվածին

ԵՄ ԵՀՔԳ «Անտառային օրեսնդրության կիրարկում և կառավարում» (ՖԼԵԳ) ծրագրի շրջանակներում անցկացված Հայաստանում փայտ մշակող մասնավոր հատվածի ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են փայտամշակման ոլորտում գործող փոքր և միջին ձեռնարկությունների մի շարք խնդիրներ. փոքր և անկայուն շուկա` տեղի բնակչության ցածր գնողունակության պատճառով, աշխատանքի սեզոնայնություն, մեծ շուկաների անհասանելիություն և մեծ մրցակցություն: Ծրագիրն ապահովում է համագործակցության ամրապնդում փայտամշակման ոլորտում` տարածաշրջանային և միջազգային մակարդակներով, ինչպես նաև օրինականության առավել խիստ հսկողություն, գերակայություն և թափանցիկություն: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ձեռնարկությունների մեծ մասն ամբողջությամբ չեն օգտագործում իրենց կարողությունները` փայտանյութի պակասի և տեղական բնափայտի անկանխատեսելի մատակարարման պատճառով: Բազմաթիվ ընկերություններ ունեն ֆինանսական խնդիրներ, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիաների և սարքավորումների պակաս: Ուսումնասիրության նպատակն էր մասնավոր հատվածն առավել կենտրոնացնելու և իշխանությունների ու շուկայի միջև համագործակցություն ապահովելու համար նախադրյալներ ստեղծելը: Վերլուծվել է Հայաստանում փայտ մշակող մասնավոր հատվածը` առկա խնդիրներով և առաջարկվել են դրանց լուծման ուղիները: Հարցազրույցներ են անցկացվել փայտ մշակող մասնավոր 37 ընկերությունների և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 13 մասնաճյուղերի ներկայացուցիչների հետ: Կազմվել է Տավուշի, Լոռու և Սյունիքի մարզերում գործող 100 ընկերությունների տվյալների շտեմարան: Ձեռնարկություններին առաջարկվել է զանգվածային արտադրանքի փոխարեն ձեռքի աշխատանքով ստեղծել բարձրարժեք իրեր, որոնք կարող են մեծ պահանջարկ ունենալ տեղական և հատկապես արտաքին շուկաներում: Առաջարկվել է նաև մշակել և իրականացնել փորձնական ծրագիր, որը կբացահայտի վերոնշյալ արտադրանքի շուկայական հնարավորությունները: Այդ ծրագիրը կարող է ենթադրել մի որևէ ասոցիացիայի ստեղծում, որին պետք է աջակցել դասընթացների կազմակերպման, շուկայի հնարավորությունների բացահայտման, բնափայտի կայուն մատակարարման և այլ հարցերում: ԵՀՔԳ (ՖԼԵԳ) ծրագիրը ստեղծվել է անտառների համար սպառնալիք հանդիսացող ապօրինի անտառահատման, առևտրի, որսագողության և կոռուպցիայի դեմ