Միգրացիայի կառավարման նոր գործիք | EUNewsletter

Միգրացիայի կառավարման նոր գործիք

1 March 2012

Դեկտեմբերի 7-ին Երևանում տեղի է ունեցել համաժողով` նվիրված Եվրամիության և 10 գործընկեր երկրների` այդ թվում նաև Հայաստանի միջև վերջերս ստեղծված Շարժունակության գործընկերությանը: Միգրացիոն խնդիրների լուծմանն ուղղված համաձայնագիրը ստեղծվել է 2011թ. հոկտեմբերի 27-ին Լյուքսեմբուրգում:
Գործընկերության նպատակն է բարելավել Հայաստանի և Եվրամիության միջև մարդկանց տեղաշարժը` միևնույն ժամանակ ապահովել միգրացիոն հոսքերի հաջող կառավարումը, անօրինական ներգաղթի կանխարգելումը և նվազեցումը, ինչպես նաև` միջազգային լավագույն չափանիշների կիրառումը:
Շարժունակություն, օրինական միգրացիայի ինտեգրացիա և զարգացում, պայքար անկանոն և ապօրինի միգրացիայի և բռնության դեմ, ռեադմիասիա, ճանապարհորդական փաստաթղթերի անվտանգություն, սահմանների կառավարում, ապաստարան և միջազգային պաշտպանություն` ահա երկխոսության և համագործակցության հիմնաքարային ասպարեզները:

ԵՄ ներկայացուցիչ Օննո Սիմոնսը խոսել է համաձայնագրի դրական ազդեցության մասին` ասելով, որ Հայաստանի համար սա նշանակում է ԵՄ-ում աշխատելու ավելի լավ պայմաններ և հնարավորություններ, կամավոր վերադարձողների համար՝ սոցիալական և տնտեսական վերաինտեգրման բարելավում, ինչպես նաև սփյուռքի ներդրումների խթանում: Իսկ ԵՄ-ի համար սա նշանակում է լավ կառավարվող միգրացիոն քաղաքականություն, ինչն այսօր բավականին լուրջ խնդիր է աշխարհում:

Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) տարածաշրջանային ղեկավար Ռենատե Հելդը իրենց գրասենյակի անունից պատրաստակամություն է հայտնել օժանդակելու Հայաստանում Շարժունակության գործընկերության համաձայնագրի իրականացմանը` Վրաստանում և Մոլդովայում կուտակած գիտելիքների և փորձի հիման վրա:

Համաժողովը կազմակերպել էին Եվրոպական միությունը, ՄՄԿ-ը և ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

Միգրացիայի կառավարման նոր գործիք

Դեկտեմբերի 7-ին Երևանում տեղի է ունեցել համաժողով` նվիրված Եվրամիության և 10 գործընկեր երկրների` այդ թվում նաև Հայաստանի միջև վերջերս ստեղծված Շարժունակության գործընկերությանը: Միգրացիոն խնդիրների լուծմանն ուղղված համաձայնագիրը ստեղծվել է 2011թ. հոկտեմբերի 27-ին Լյուքսեմբուրգում: Գործընկերության նպատակն է բարելավել Հայաստանի և Եվրամիության միջև մարդկանց տեղաշարժը` միևնույն ժամանակ ապահովել միգրացիոն հոսքերի հաջող կառավարումը, անօրինական ներգաղթի կանխարգելումը և նվազեցումը, ինչպես նաև` միջազգային լավագույն չափանիշների կիրառումը: Շարժունակություն, օրինական միգրացիայի ինտեգրացիա և զարգացում, պայքար անկանոն և ապօրինի միգրացիայի և բռնության դեմ, ռեադմիասիա, ճանապարհորդական փաստաթղթերի անվտանգություն, սահմանների կառավարում, ապաստարան և միջազգային պաշտպանություն` ահա երկխոսության և համագործակցության հիմնաքարային ասպարեզները: