Նոր ԵՄ Կենտրոն Երևանում | EUNewsletter

Նոր ԵՄ Կենտրոն Երևանում

13 February 2013

Հոնվարի 13-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստանում Եվրամիության նոր կենտրոնի պաշտոնական բացումը: Այն միտված է դառնալու Եվրամիության հաղորդակցության հանգույց:
Բացման հանդիսության ժամանակ, որին ներկա են եղել ԵՄ և Հայաստանի ներկայացուցիչներ, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիտեան ընդգծել է, որ զարգացմանն ուղղված ԵՄ-Հայաստան համագործակցությունն ակտիվ է քան երբևէ:
«Հայաստանում մարդու իրավունքների, առևտրի, միգրացիայի, մշակույթի, տնտեսության, կրթության և մի շարք այլ ոլորտներում բարեփոխումների նպաստման համար ավելի քան 80 ծրագիր է գործում, որոնք ֆինանսավորվում են ԵՄ-ի կողմից»,- ավելացրել է Հրիստեան:
«Մեր օժանդակությամբ բավականին առաջընթացի ենք հասել, սակայն բարեփոխումների և զարգացման ուղին դեռևս առջևում է: Այս համատեքստում չափազանց կարևոր է մարդկանց հնարավորություն ընդձեռել՝ իմանալու ԵՄ-ի և ԵՄ հայաստանյան գործընկերների ջանքերի մասին: Այս կենտրոնը հանդիսանալու է ԵՄ հաղորդակցության սիրտը Հայաստանում»,- ասել է դեսպան Հրիստեան:

ԵՄ Կենտրոնը Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը՝ Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ» ծրագրի հիմնական բաղկացուցիչն է: Այն հաղորդակցության մասնագիտական հաստատություն է, որն համակարգում է Հայաստանում ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի հաղորդակցային գործունեությունը:

ԵՄ կենտրոնն ակտիվորեն աշխատելու է ուսանողների և երիտասարդների հետ՝ օգտագործելով կրթությունը որպես հաղորդակցության խողովակ՝ Եվրոպական միության, նրա արժեքների և քաղաքականության մասին տեղեկությունը տարածելու համար: Այն ծառայելու է նաև որպես ԵՄ տեղեկատվական կենտրոն:

ՀՀ արտգործնախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանի խոսքով, ով ևս մասնակցում էր բացման արարողությանը, կենտրոնը ևս մեկ պրակտիկ գործիք կծառայի՝ դյուրացնելու և առավել թափանցիկ դարձնելու այն քաղաքականությունները և մարտավարությունները, որոնք ընկած են Հայաստան-ԵՄ երկկողմ համագործակցության հիմքում:

Ծրագրի ղեկավար Էհթել Հալլիսթեն հաստատել է, որ խումբն այստեղ է՝ օգնելու մարդկանց տեղեկատվություն ստանալ և հասկանալ՝ ինչ է անում ԵՄ-ն և ինչու: Նա մատնանշել է կենտրոնի կայքը, որը Հայաստանում ԵՄ-ի հետ կապված բոլոր տեղեկությունների հարթակն է: Կենտրոնը հասարակության համար բաց կլինի այս տարվա գարնանը: (www.eucentre.am).

[gallery link=”file”

Նոր ԵՄ Կենտրոն Երևանում

Հոնվարի 13-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստանում Եվրամիության նոր կենտրոնի պաշտոնական բացումը: Այն միտված է դառնալու Եվրամիության հաղորդակցության հանգույց: Բացման հանդիսության ժամանակ, որին ներկա են եղել ԵՄ և Հայաստանի ներկայացուցիչներ, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիտեան ընդգծել է, որ զարգացմանն ուղղված ԵՄ-Հայաստան համագործակցությունն ակտիվ է քան երբևէ: «Հայաստանում մարդու իրավունքների, առևտրի, միգրացիայի, մշակույթի, տնտեսության, կրթության և մի շարք այլ ոլորտներում բարեփոխումների նպաստման համար ավելի քան 80 ծրագիր է գործում, որոնք ֆինանսավորվում են ԵՄ-ի կողմից»,- ավելացրել է Հրիստեան: «Մեր օժանդակությամբ բավականին առաջընթացի ենք հասել, սակայն բարեփոխումների և զարգացման ուղին դեռևս առջևում է: Այս համատեքստում չափազանց կարևոր է մարդկանց հնարավորություն ընդձեռել՝ իմանալու ԵՄ-ի և ԵՄ հայաստանյան գործընկերների ջանքերի մասին: Այս կենտրոնը հանդիսանալու է ԵՄ հաղորդակցության սիրտը Հայաստանում»,- ասել է դեսպան Հրիստեան: ԵՄ Կենտրոնը Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը՝ Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ» ծրագրի հիմնական բաղկացուցիչն է: Այն հաղորդակցության մասնագիտական հաստատություն է, որն համակարգում է Հայաստանում ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի հաղորդակցային գործունեությունը: ԵՄ կենտրոնն ակտիվորեն աշխատելու է ուսանողների և երիտասարդների հետ՝ օգտագործելով կրթությունը որպես հաղորդակցության խողովակ՝ Եվրոպական միության, նրա արժեքների և քաղաքականության մասին տեղեկությունը տարածելու համար: Այն ծառայելու է նաև որպես ԵՄ տեղեկատվական կենտրոն: ՀՀ արտգործնախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանի խոսքով, ով ևս մասնակցում էր բացման արարողությանը, կենտրոնը ևս մեկ պրակտիկ գործիք կծառայի՝ դյուրացնելու և առավել թափանցիկ դարձնելու այն քաղաքականությունները և մարտավարությունները, որոնք ընկած են Հայաստան-ԵՄ երկկողմ համագործակցության հիմքում: Ծրագրի ղեկավար Էհթել Հալլիսթեն հաստատել է, որ խումբն այստեղ է՝ օգնելու մարդկանց տեղեկատվություն ստանալ և հասկանալ՝ ինչ է անում ԵՄ-ն և ինչու: Նա մատնանշել է կենտրոնի կայքը, որը Հայաստանում ԵՄ-ի հետ կապված բոլոր տեղեկությունների հարթակն է: Կենտրոնը հասարակության համար բաց կլինի այս տարվա գարնանը: (www.eucentre.am). [gallery link="file"