latform of the EaP Civil Society Forum at the Centre of Europea | EUNewsletter

latform of the EaP Civil Society Forum at the Centre of Europea

11 February 2013

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում տարածաշրջանային», ինչպես նաև «Եվրոպական ուսումնասիրություններ» մագիստրոսական ծրագրերի ուսանողները 2012 թվականի դեկտեմբերի 19-ին հանդիպել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:

Ուսանողները հնարավորություն են ունեցել ծանոթանալու Արևելյան Գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային պլատֆորմի կառուցվածքին և նրա նպատակներին: Ելույթներով հանդես են եկել Քաղաքացիական հասարակության Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանը և Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը: Հանդիպումն անցկացրել է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը:

Բորիս Նավասարդյանը բացատրել է, որ Եվրամիությունն ու գործընկեր երկրները, որոնք ցանկանում են հասնել տևական զարգացման, որոշել են, որ հարկավոր է առավել ուշադրություն դարձնել Եվրոպական ինտեգրման գործընթացում քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածությանը:

«Սա հնարավորություն է տալիս գնահատելու ոչ միայն ընդունվող օրենքներն ու փաստատթղերը, այլ նաև՝ ինչպես է այս գործընթացն անդրադառնում հասարակության վրա… ահա թե ինչու Արևելյան գործընկերությունը հենց ամենասկզբից ընդգծեց, որ ԵՄ անդամ երկրների և գործընկեր երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պետք է դառնան ամբողջ գործընթացի լիիրավ մասնակիցներ»:

Քաղաքացիական հասարակության ֆորումը առաջին անգամ հրավիրվել է 2009 թվականի նոյեմբերի 16-17-ին Բրյուսելում: Ֆորումը բաղկացած է խոշոր կազմակերպություններից, արհմիություններից, գործատուների կազմակերպություններից, մասնագիտացված ասոցիացիաներից, ոչ կառավարական կազմակերպություններից, ազգային և միջազգային քաղաքացիական հասարակության կազմակերպություններից և քաղաքացիական հասարկության գործող այլ մարմիններից:

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը ունի 4 խումբ` Արևելյան գործընկերության թեմատիկ պլատֆորմներին համաձայն. մարդու իրավունքներ և ժողովրդավարություն, լավ կառավարում և կայունություն, տնտեսական ինտեգրում և կառավարում՝ ԵՄ օրենսդրությանը համապատասխան, շրջական միջավայր և կլիմայական փոփոխություն և էներգետիկ անվտանգություն, շփումներ մարդկանց միջև:

Գրիգորյանն ընդգծել է, որ եվրոպական երկրներն ունեն համընդհանուր արժեքների հիմք, և որ յուրաքանչյուր երկրի հասարակություն պետք է հետևի և համեմատի աշխարհում գոյություն ունեցող բոլոր համակարգերը, ապա կատարի ընտրություն իր համար:
Արթուր Ղազինյանը բացատրել է, որ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը բացառիկ ինստիտուտ է, որը մասնագիտացած է եվրոպական ուսումնասիրությունների ուղղությամբ: Կենտրոնի նպատակն է պատրաստել մասնագետների, որոնք հետագայում Հայաստանի համար կդյուրացնեն եվրոպական ինտեգրման գործընթացը:

«Սա նման է «եվրոպագետ» մասնագետների ֆաբրիկայի: Կենտրոնը լրացնում է մասնագետների բացը և տանում դեպի ավելի մոտ հարաբերություններ ԵՄ-ի հետ»,- ասել է Ղազինյանը:

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը Հայաստանում հիմնադրվել է 2006 թվականին ԵՄ-ի աջակցությամբ:

latform of the EaP Civil Society Forum at the Centre of Europea

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում տարածաշրջանային», ինչպես նաև «Եվրոպական ուսումնասիրություններ» մագիստրոսական ծրագրերի ուսանողները 2012 թվականի դեկտեմբերի 19-ին հանդիպել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: Ուսանողները հնարավորություն են ունեցել ծանոթանալու Արևելյան Գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային պլատֆորմի կառուցվածքին և նրա նպատակներին: Ելույթներով հանդես են եկել Քաղաքացիական հասարակության Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանը և Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը: Հանդիպումն անցկացրել է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը: Բորիս Նավասարդյանը բացատրել է, որ Եվրամիությունն ու գործընկեր երկրները, որոնք ցանկանում են հասնել տևական զարգացման, որոշել են, որ հարկավոր է առավել ուշադրություն դարձնել Եվրոպական ինտեգրման գործընթացում քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածությանը: «Սա հնարավորություն է տալիս գնահատելու ոչ միայն ընդունվող օրենքներն ու փաստատթղերը, այլ նաև՝ ինչպես է այս գործընթացն անդրադառնում հասարակության վրա… ահա թե ինչու Արևելյան գործընկերությունը հենց ամենասկզբից ընդգծեց, որ ԵՄ անդամ երկրների և գործընկեր երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պետք է դառնան ամբողջ գործընթացի լիիրավ մասնակիցներ»: Քաղաքացիական հասարակության ֆորումը առաջին անգամ հրավիրվել է 2009 թվականի նոյեմբերի 16-17-ին Բրյուսելում: Ֆորումը բաղկացած է խոշոր կազմակերպություններից, արհմիություններից, գործատուների կազմակերպություններից, մասնագիտացված ասոցիացիաներից, ոչ կառավարական կազմակերպություններից, ազգային և միջազգային քաղաքացիական հասարակության կազմակերպություններից և քաղաքացիական հասարկության գործող այլ մարմիններից: Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը ունի 4 խումբ` Արևելյան գործընկերության թեմատիկ պլատֆորմներին համաձայն. մարդու իրավունքներ և ժողովրդավարություն, լավ կառավարում և կայունություն, տնտեսական ինտեգրում և կառավարում՝ ԵՄ օրենսդրությանը համապատասխան, շրջական միջավայր և կլիմայական փոփոխություն և էներգետիկ անվտանգություն, շփումներ մարդկանց միջև: Գրիգորյանն ընդգծել է, որ եվրոպական երկրներն ունեն համընդհանուր արժեքների հիմք, և որ յուրաքանչյուր երկրի հասարակություն պետք է հետևի և համեմատի աշխարհում գոյություն ունեցող բոլոր համակարգերը, ապա կատարի ընտրություն իր համար: Արթուր Ղազինյանը բացատրել է, որ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը բացառիկ ինստիտուտ է, որը մասնագիտացած է եվրոպական ուսումնասիրությունների ուղղությամբ: Կենտրոնի նպատակն է պատրաստել մասնագետների, որոնք հետագայում Հայաստանի համար կդյուրացնեն եվրոպական ինտեգրման գործընթացը: «Սա նման է «եվրոպագետ» մասնագետների ֆաբրիկայի: Կենտրոնը լրացնում է մասնագետների բացը և տանում դեպի ավելի մոտ հարաբերություններ ԵՄ-ի հետ»,- ասել է Ղազինյանը: Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը Հայաստանում հիմնադրվել է 2006 թվականին ԵՄ-ի աջակցությամբ: