Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում | EUNewsletter

Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում

28 March 2014

2014թ. մարտի 25-ին «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» դահլիճում տեղի ունեցավ «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի մեկնարկը: Նախագիծն իրականացվելու է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից Եվրամիության աջակցությամբ: Նախագծի հիմնական նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության ու ԶԼՄ-ների դերը հակակոռուպցիոն բարեփոխումների ոլորտում:
Նախագծի շրջանակներում Հայաստանի տարբեր մարզերում ԶԼՄ-ների ու քաղաքացիական հասարակական կազմակերությունների(ՔՀԿ) համար կազմակերպվել են դասընթացներ ու սեմինարներ:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան իր ողջույնի խոսքում նշեց, որ նախագիծը մասնավորապես կենտրոնանալու է ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների ունակությունների վրա՝ անցկացնելու հակակոռուպցիոն մոնիտորինգ, ինչպես նաև նպաստելու հակակոռուպցիոն բարեփոխումներին ոչ միայն քննադատությամբ, այլև անմիջական մասնակցությամբ:
«Հասարակական սեկտորում կոռուպցիան շարունակում է կարևոր մարտահրավեր մնալ ամբողջ աշխարհում: Բացառություն չէ նաև Հայաստանը: Համաձայն 2013թ. Կոռուպցիայի ընկալման ինդեքսի՝ Հայաստանը 175 երկրների ցանկում գտնվում է 94-րդ տեղում»,- նշեց դեսպանը:
Նախագիծը պետք է հիմք դնի ՔՀԿ-ների ու կառավարության միջև կայուն երկխոսությանը՝ հակակոռուպցիոն մեխանիզմներն ուժեղացնելու նպատակով: Եվրամիությունը պատրաստակամ է աջակցել ԶԼՄ-ների ու ՔՀԿ-ների ազդեցության ուժեղացմանն այս հարցում: Կոռուպցիայի մոնիտորինգի նպատակով քաջալերվում են նաև լրագրողական հետաքննությունները:
«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրեց նախագծի հիմնական ուղղությունները: Նախագծի շրջանակներում հակակոռուպցիոն կազմակերպական կառուցակարգերը ամրապնդելու նպատակով կզարգացվի ՔՀԿ-Կառավարություն կայուն երկխոսություն` ՔՀԿ-ների մասնակցությամբ անկախ միասնական հակակոռուպցիոն մարմնի ստեղծման և ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի 20-րդ հոդվածը (Ապօրինի հարստացում) Հայաստանում քրեականացման հարցերի վերաբերյալ: Վերջինիս պարագայում, անմեղության կանխավարկածի փոխարեն կգործի «մեղավորության կանխվարկածի» սկզբունքը: Այսպես, եթե անմեղության կանխավարկածի դեպքում անձը համարվում է անմեղայնքան ժամանակ, քանի դեռ նրա մեղավորությունը չի ապացուցվել դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով, ապա ապօրինի հարստացման մեղադրանքի դեպքում պաշտոնատար անձը պարտավոր է դատարանի առջև հիմնավորել իր անմեղությունը` սեփական գույքի և ֆինանսական միջոցների ձեռք բերման օրինականության մասով:
«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրը տևելու է երեք տարի. 2014թ. հունվարից մինչև 2016թ. դեկտեմբերը: Ծրագրի բյուջեն կազմում է 650,000 եվրո

Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում

2014թ. մարտի 25-ին «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» դահլիճում տեղի ունեցավ «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի մեկնարկը: Նախագիծն իրականացվելու է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից Եվրամիության աջակցությամբ: Նախագծի հիմնական նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության ու ԶԼՄ-ների դերը հակակոռուպցիոն բարեփոխումների ոլորտում: Նախագծի շրջանակներում Հայաստանի տարբեր մարզերում ԶԼՄ-ների ու քաղաքացիական հասարակական կազմակերությունների(ՔՀԿ) համար կազմակերպվել են դասընթացներ ու սեմինարներ: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան իր ողջույնի խոսքում նշեց, որ նախագիծը մասնավորապես կենտրոնանալու է ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների ունակությունների վրա՝ անցկացնելու հակակոռուպցիոն մոնիտորինգ, ինչպես նաև նպաստելու հակակոռուպցիոն բարեփոխումներին ոչ միայն քննադատությամբ, այլև անմիջական մասնակցությամբ: «Հասարակական սեկտորում կոռուպցիան շարունակում է կարևոր մարտահրավեր մնալ ամբողջ աշխարհում: Բացառություն չէ նաև Հայաստանը: Համաձայն 2013թ. Կոռուպցիայի ընկալման ինդեքսի՝ Հայաստանը 175 երկրների ցանկում գտնվում է 94-րդ տեղում»,- նշեց դեսպանը: Նախագիծը պետք է հիմք դնի ՔՀԿ-ների ու կառավարության միջև կայուն երկխոսությանը՝ հակակոռուպցիոն մեխանիզմներն ուժեղացնելու նպատակով: Եվրամիությունը պատրաստակամ է աջակցել ԶԼՄ-ների ու ՔՀԿ-ների ազդեցության ուժեղացմանն այս հարցում: Կոռուպցիայի մոնիտորինգի նպատակով քաջալերվում են նաև լրագրողական հետաքննությունները: «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրեց նախագծի հիմնական ուղղությունները: Նախագծի շրջանակներում հակակոռուպցիոն կազմակերպական կառուցակարգերը ամրապնդելու նպատակով կզարգացվի ՔՀԿ-Կառավարություն կայուն երկխոսություն` ՔՀԿ-ների մասնակցությամբ անկախ միասնական հակակոռուպցիոն մարմնի ստեղծման և ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի 20-րդ հոդվածը (Ապօրինի հարստացում) Հայաստանում քրեականացման հարցերի վերաբերյալ: Վերջինիս պարագայում, անմեղության կանխավարկածի փոխարեն կգործի «մեղավորության կանխվարկածի» սկզբունքը: Այսպես, եթե անմեղության կանխավարկածի դեպքում անձը համարվում է անմեղայնքան ժամանակ, քանի դեռ նրա մեղավորությունը չի ապացուցվել դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով, ապա ապօրինի հարստացման մեղադրանքի դեպքում պաշտոնատար անձը պարտավոր է դատարանի առջև հիմնավորել իր անմեղությունը` սեփական գույքի և ֆինանսական միջոցների ձեռք բերման օրինականության մասով: «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրը տևելու է երեք տարի. 2014թ. հունվարից մինչև 2016թ. դեկտեմբերը: Ծրագրի բյուջեն կազմում է 650,000 եվրո