Ավելի շատ բարեփոխումներ` ավելի մեծ աջակցություն | EUNewsletter

Ավելի շատ բարեփոխումներ` ավելի մեծ աջակցություն

1 March 2012

2011 թ. դեկտեմբերի14-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար դեսպան Տրայան Հրիսթեայի և ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի համանախագահությամբ տեղի է ունեցել ԵՄ խորհրդատվական խմբի (ԵՄ ԽԽ) ութերորդ նիստը:
Ներկայացվել են ԽԽ-ի եռամսյակային հաշվետվությունը և 2012թ. հունվար-հունիս ամիսների աշխատանքային ծրագիրը:
Վերջին ամիսների ընթացքում ԵՄ խորհրդատվական խումբը ՀՀ պետական մարմիններին տրամադրել է խորհրդատվություն ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի բանակցային փուլի նախապատրաստաակն գործընթացն արագացնելու, ինչպես նաև ԵՄ-Հայաստան Շարժունակության շուրջ գործընկերության մասին համատեղ հռչակագրի նախապատրաստական և Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության մշակման նպատակով:
ԵՄ պատվիրակության ղեկավարն ընդգծել է, որ ԵՄ-Հայաստան հարաբերություններում կիրառվելու է «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքը. «կլինի ավելի մեծ ֆինանսական աջակցություն, ավելի սերտ քաղաքական համագործակցություն և ավելի խորը տնտեսական ինտեգրում բոլոր այն գործընկեր երկրների համար, որոնք իրապես նախաձեռնել են ավելի խորը բարեփոխումների ընթացք», – նշել է դեսպանը

Ավելի շատ բարեփոխումներ` ավելի մեծ աջակցություն

2011 թ. դեկտեմբերի14-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար դեսպան Տրայան Հրիսթեայի և ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի համանախագահությամբ տեղի է ունեցել ԵՄ խորհրդատվական խմբի (ԵՄ ԽԽ) ութերորդ նիստը: Ներկայացվել են ԽԽ-ի եռամսյակային հաշվետվությունը և 2012թ. հունվար-հունիս ամիսների աշխատանքային ծրագիրը: Վերջին ամիսների ընթացքում ԵՄ խորհրդատվական խումբը ՀՀ պետական մարմիններին տրամադրել է խորհրդատվություն ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի բանակցային փուլի նախապատրաստաակն գործընթացն արագացնելու, ինչպես նաև ԵՄ-Հայաստան Շարժունակության շուրջ գործընկերության մասին համատեղ հռչակագրի նախապատրաստական և Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության մշակման նպատակով: ԵՄ պատվիրակության ղեկավարն ընդգծել է, որ ԵՄ-Հայաստան հարաբերություններում կիրառվելու է «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքը. «կլինի ավելի մեծ ֆինանսական աջակցություն, ավելի սերտ քաղաքական համագործակցություն և ավելի խորը տնտեսական ինտեգրում բոլոր այն գործընկեր երկրների համար, որոնք իրապես նախաձեռնել են ավելի խորը բարեփոխումների ընթացք», - նշել է դեսպանը