Լրատվամիջոցների մոնիտորինգ ընտրությունների նախաշեմին | EUNewsletter

Լրատվամիջոցների մոնիտորինգ ընտրությունների նախաշեմին

23 March 2012

2012թ. հունվարի սկզբներին ԵՄ մեկնարկեց 1,700,000 եվրո արժողությամբ համատեղ ծրագիր` Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների իրականացմանը աջակցելու նպատակով: Նախագծի բաղկացուցիչ մասերից մեկն էր անցկացնել նախընտրական քարոզարշավի ժամանակ լրատվամիջոցների մոնիտորինգ, որն իրականացվեց Երևանի Մամուլի Ակումբի և այլ հաստատությունների կողմից:
Մշտադիտարկումը բևեռված էր 13 քաղաքական կուսակցությունների և շարժումների վրա, որոնք մասնակցում են խորհրդարանական ընտրություններին: Այն ներառեց 7 հեռուստաալիքներ («Հայաստանի հանրային հեռուստատեսություն», «Հայաստանի Երկրորդ հեռուստաալիք», «Արմենիա», «Երկիր Մեդիա», «Կենտրոն», «Շանթ», «Շողակաթ») և Հայաստանի հանրային ռադիոն:
Մարտի 20-ին ԵՄԱ-ն ներկայացրեց 2012 թ. մարտի 1-10 ընկած ժամանակահատվածի մշտադիտարկումը: Ներկայացված փաստաթղթի համաձայն 2012 թ. մարտի առաջին օրերին 2011 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների համեմատ հեռարձակողների մեծամասնության մոտ նկատվել է տարբեր քաղաքական ուժերի նկատմամբ ուշադրության ավելի հավասարակշռված միտում և ծայրաստիճան կողմնակալության նվազեցում: Այս տասը օրերի ընթացքում չի դիտարկվել նաև թաքնված քարոզչություն, ինչպես նշեց Երևանի Մամուլի Ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, ինչը 2011թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների արդյունքների համեմատ դրական տեղաշարժ է:
Մոնիտորինգն անց է կացվել Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Հայկական քաղաքացիական հասարակության հզորացումը ընտրական գործընթացները վերահսկելու համար» ծրագրի շրջանակներում

Լրատվամիջոցների մոնիտորինգ ընտրությունների նախաշեմին

2012թ. հունվարի սկզբներին ԵՄ մեկնարկեց 1,700,000 եվրո արժողությամբ համատեղ ծրագիր` Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների իրականացմանը աջակցելու նպատակով: Նախագծի բաղկացուցիչ մասերից մեկն էր անցկացնել նախընտրական քարոզարշավի ժամանակ լրատվամիջոցների մոնիտորինգ, որն իրականացվեց Երևանի Մամուլի Ակումբի և այլ հաստատությունների կողմից: Մշտադիտարկումը բևեռված էր 13 քաղաքական կուսակցությունների և շարժումների վրա, որոնք մասնակցում են խորհրդարանական ընտրություններին: Այն ներառեց 7 հեռուստաալիքներ («Հայաստանի հանրային հեռուստատեսություն», «Հայաստանի Երկրորդ հեռուստաալիք», «Արմենիա», «Երկիր Մեդիա», «Կենտրոն», «Շանթ», «Շողակաթ») և Հայաստանի հանրային ռադիոն: Մարտի 20-ին ԵՄԱ-ն ներկայացրեց 2012 թ. մարտի 1-10 ընկած ժամանակահատվածի մշտադիտարկումը: Ներկայացված փաստաթղթի համաձայն 2012 թ. մարտի առաջին օրերին 2011 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների համեմատ հեռարձակողների մեծամասնության մոտ նկատվել է տարբեր քաղաքական ուժերի նկատմամբ ուշադրության ավելի հավասարակշռված միտում և ծայրաստիճան կողմնակալության նվազեցում: Այս տասը օրերի ընթացքում չի դիտարկվել նաև թաքնված քարոզչություն, ինչպես նշեց Երևանի Մամուլի Ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, ինչը 2011թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների արդյունքների համեմատ դրական տեղաշարժ է: Մոնիտորինգն անց է կացվել Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Հայկական քաղաքացիական հասարակության հզորացումը ընտրական գործընթացները վերահսկելու համար» ծրագրի շրջանակներում