Արդիականացված սահմանային ենթակառուցվածք՝ հյուսիսում | EUNewsletter

Արդիականացված սահմանային ենթակառուցվածք՝ հյուսիսում

4 July 2013

ԵՄ կողմից ֆինանսավորվող «ՀՀ պետական սահմանի Բագրատաշեն, Բավրա և Գոգավան անցման կետերի արդիականցում» ծրագիրն առաջընթաց է արձանագրում: Այս մասին հայտարարվել է ծրագրի ղեկավար խորհրդի հերթական նիստի ժամանակ: Նիստը տեղի է ունեցել 2013 թվականի հունիսի 19-ին՝ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի ղեկավարությամբ:
Նիստին մասնակցել են նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան, ինչպես նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուսետտոն:
Ծրագրի նպատակն է վերակառուցել, վերաձևավորել անցակետերի կոնտենտային և տեխնիկական սարքավորումները: Այն նախատեսում է լուծել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք օրինակ կոռուպցիոն ռիսկերն են, մաքսանենգությունը, ինչպես նաև՝ բեռների և մարդկանց արագ տեղաշարժը: Անցակետերի վերակառուցումը կնպաստի սահմանային համընդհանուր անվտանգության ամրապնդմանը:

Ծրագիրը մեկնարկել է 2012 թվականի օգոստոսից, տևելու է 40 ամիս:

Հրիստեան ողջունել և շնորհավորել է հայաստանյան համապատասխան իշխանություններին երկրում ամբողջական սահմանային կառավարման համակարգ ներկայացնելու հանձնառությունը ստանձնելու և այն զարգացնելու համար. «Այս հանձնառությունները համահունչ են Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրին և այս նախաձեռնությամբ, ինչպես նաև ներկայում ընթացող և պլանավորվող ծրագրերով, ԵՄ-ն կշարունակի տրամադրել Հայայստանին անհրաժեշտ օգնություն, որպեսզի երկրի հյուսիսում կառուցվի հզորացված և արդիականացված սահմանային ենթակառուցվածք»:

Եվրամիության նպատակն է բարձրացնել սահմանային կառավարմամբ զբաղվող մարմինների կարողությունների մակարդակը, ինչպես նաև՝ թափանցիկությունը, ինտեգրվածությունն ու վստահելիությունը, որպեսզի սահմանային կառավարումը համապատասխանի Եվրոպական չափանիշներին և ինտեգրված սահմանային սկզբունքներին:

Գագիկ Խաչատրյանն ընդգծել է ծրագրի կարևորությունը՝ հատկապես ելնելով տնտեսական զարգացման, անվտանգության և ավելի մեծ ինտեգրվածության տեսանկյունից: «Բագրատաշեն, Բավրա և Գոգավան սահմանային անցակետերի արդիականացումը թևակոխում է կարևոր փուլ. վերակառուցման աշխատանքները մեկնարկել են նոր ակտիվությամբ», – ասել է Խաչիկյանը:

Արդիականացված սահմանային ենթակառուցվածք՝ հյուսիսում

ԵՄ կողմից ֆինանսավորվող «ՀՀ պետական սահմանի Բագրատաշեն, Բավրա և Գոգավան անցման կետերի արդիականցում» ծրագիրն առաջընթաց է արձանագրում: Այս մասին հայտարարվել է ծրագրի ղեկավար խորհրդի հերթական նիստի ժամանակ: Նիստը տեղի է ունեցել 2013 թվականի հունիսի 19-ին՝ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի ղեկավարությամբ: Նիստին մասնակցել են նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան, ինչպես նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուսետտոն: Ծրագրի նպատակն է վերակառուցել, վերաձևավորել անցակետերի կոնտենտային և տեխնիկական սարքավորումները: Այն նախատեսում է լուծել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք օրինակ կոռուպցիոն ռիսկերն են, մաքսանենգությունը, ինչպես նաև՝ բեռների և մարդկանց արագ տեղաշարժը: Անցակետերի վերակառուցումը կնպաստի սահմանային համընդհանուր անվտանգության ամրապնդմանը: Ծրագիրը մեկնարկել է 2012 թվականի օգոստոսից, տևելու է 40 ամիս: Հրիստեան ողջունել և շնորհավորել է հայաստանյան համապատասխան իշխանություններին երկրում ամբողջական սահմանային կառավարման համակարգ ներկայացնելու հանձնառությունը ստանձնելու և այն զարգացնելու համար. «Այս հանձնառությունները համահունչ են Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրին և այս նախաձեռնությամբ, ինչպես նաև ներկայում ընթացող և պլանավորվող ծրագրերով, ԵՄ-ն կշարունակի տրամադրել Հայայստանին անհրաժեշտ օգնություն, որպեսզի երկրի հյուսիսում կառուցվի հզորացված և արդիականացված սահմանային ենթակառուցվածք»: Եվրամիության նպատակն է բարձրացնել սահմանային կառավարմամբ զբաղվող մարմինների կարողությունների մակարդակը, ինչպես նաև՝ թափանցիկությունը, ինտեգրվածությունն ու վստահելիությունը, որպեսզի սահմանային կառավարումը համապատասխանի Եվրոպական չափանիշներին և ինտեգրված սահմանային սկզբունքներին: Գագիկ Խաչատրյանն ընդգծել է ծրագրի կարևորությունը՝ հատկապես ելնելով տնտեսական զարգացման, անվտանգության և ավելի մեծ ինտեգրվածության տեսանկյունից: «Բագրատաշեն, Բավրա և Գոգավան սահմանային անցակետերի արդիականացումը թևակոխում է կարևոր փուլ. վերակառուցման աշխատանքները մեկնարկել են նոր ակտիվությամբ», - ասել է Խաչիկյանը: