Շուկայի վերահսկողության համակարգի արդիականացում Հայաստանում | EUNewsletter

Շուկայի վերահսկողության համակարգի արդիականացում Հայաստանում

26 June 2012

Սույն թվականի հունիսի 25-ին Հայաստանում մեկնարկել է «ԵՄ չափանիշների հետ ներդաշնակեցման և Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության Հայաստանի պետական տեսչության ինստիտուտների կայացման» ԵՄ Թվինինգ ծրագիրը: Այն միտված է ամրապնդելու ստանդարտացման, հավատարմագրման, համապատասխանության գնահատման, չափագիտության և շուկայի վերահսկողության համար պատասխանատու հաստատությունները:
Շուկայի վերահսկողության եվրոպական համակարգի ստեղծման համար պահանջվում է` իրավական բարեփոխումներ, որոնք կապահովեն շուկայի վերահսկողության եվրոպական համակարգի իրավական հիմքերը, նոր մասնագետների և աշխատակազմի վերապատրաստում, ինչպես նաև սպառողների ու տնտեսվարող սուբյեկտների համար տեղեկատվական հասանելության ապահովում:
Ակնկալվող արդյունքներն են` արդիական եւ արդյունավետ կերպով գործող ՀՀ շուկայի վերահսկողության պետական տեսչություն, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների մասնակցություն և ազդեցության բարձրացում շուկայի պատշաճ վերահսկողության եւ սպառողների շահերի պաշտպանության գործընթացում, բարելաված ազգային գործարար մթնոլորտ:
Այս Թվինինգ ծրագիրը Հայաստանում մեկնարկել էր դեռ 2012 թ. մայիսին և իրականացվում է Հյուսիսային Իռլանդիայի Անդրծովյան համագործակցության, Լիտվայի Ոչ պարենային ապրանքների պետական տեսչության, ինչպես նաև Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության Հայաստանի պետական տեսչության օժանդակությամբ:

1 մլն եվրո ընդհանուր բյուջեով այս ծրագրի տևողությունը 18 ամիս է:

[gallery link=”file”

Շուկայի վերահսկողության համակարգի արդիականացում Հայաստանում

Սույն թվականի հունիսի 25-ին Հայաստանում մեկնարկել է «ԵՄ չափանիշների հետ ներդաշնակեցման և Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության Հայաստանի պետական տեսչության ինստիտուտների կայացման» ԵՄ Թվինինգ ծրագիրը: Այն միտված է ամրապնդելու ստանդարտացման, հավատարմագրման, համապատասխանության գնահատման, չափագիտության և շուկայի վերահսկողության համար պատասխանատու հաստատությունները: Շուկայի վերահսկողության եվրոպական համակարգի ստեղծման համար պահանջվում է` իրավական բարեփոխումներ, որոնք կապահովեն շուկայի վերահսկողության եվրոպական համակարգի իրավական հիմքերը, նոր մասնագետների և աշխատակազմի վերապատրաստում, ինչպես նաև սպառողների ու տնտեսվարող սուբյեկտների համար տեղեկատվական հասանելության ապահովում: Ակնկալվող արդյունքներն են` արդիական եւ արդյունավետ կերպով գործող ՀՀ շուկայի վերահսկողության պետական տեսչություն, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների մասնակցություն և ազդեցության բարձրացում շուկայի պատշաճ վերահսկողության եւ սպառողների շահերի պաշտպանության գործընթացում, բարելաված ազգային գործարար մթնոլորտ: Այս Թվինինգ ծրագիրը Հայաստանում մեկնարկել էր դեռ 2012 թ. մայիսին և իրականացվում է Հյուսիսային Իռլանդիայի Անդրծովյան համագործակցության, Լիտվայի Ոչ պարենային ապրանքների պետական տեսչության, ինչպես նաև Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության Հայաստանի պետական տեսչության օժանդակությամբ: 1 մլն եվրո ընդհանուր բյուջեով այս ծրագրի տևողությունը 18 ամիս է: [gallery link="file"