Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի և ԵՄ-ի միջև | EUNewsletter

Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի և ԵՄ-ի միջև

25 Դեկտեմբեր 2010

Memorandum of understanding Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև նոյեմբերի 26-ին ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր` Պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի (Comprehensive Institution Building Program (CIB) Շրջանակային փաստաթղթի վերաբերյալ: Հուշագիրը ստորագրեցին ծրագրի ազգային համակարգող, այն ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը:
«Այս հուշագրով մենք սկսում ենք աշխատանքային մի նոր փուլ: Սույն համաձայնագրի հիման վրա մշակվելու է գործողությունների ծրագիր` ուղղված Ասոցացման համաձայնագրում ներգրավված ՀՀ պետական կառավարման մարմինների կարողությունների ամրապնդմանը: Մեր հիմնական նպատակն այդ կառույցներին աջակցելն է, ինչը հնարավորություն կտա Հայաստանին Ասոցացման համաձայնագիր ստորագրել ԵՄ-ի հետ: Դուք պետք է հավատաք, որ բարեփոխումները հնարավոր են: Մենք կարող ենք միայն առաջարկել մեր աջակցությունը, սակայն գործընթացը ձերն է», – նշել է Ռաուլ դե Լուցենբերգերը:
Ստորագրված փաստաթուղթը կողմերին պարտավորեցնում է լիարժեք ու արդյունավետ համագործակցել երեք հիմնական ոլորտներում բարեփոխումների իրականացմանը` Ասոցացման համաձայնագրի բանակցությունների նախապատրաստում, համաձայնագրով նախատեսված դրույթների իրականացում և աջակցություն ԽՀԱԱՀ նախապատրաստական աշխատանքներին: CIB ծրագրի իրականացման շրջանակներում 2011-2013 թթ. ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 32 մլն եվրո

Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի և ԵՄ-ի միջև

Memorandum of understanding Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև նոյեմբերի 26-ին ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր` Պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի (Comprehensive Institution Building Program (CIB) Շրջանակային փաստաթղթի վերաբերյալ: Հուշագիրը ստորագրեցին ծրագրի ազգային համակարգող, այն ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը: «Այս հուշագրով մենք սկսում ենք աշխատանքային մի նոր փուլ: Սույն համաձայնագրի հիման վրա մշակվելու է գործողությունների ծրագիր` ուղղված Ասոցացման համաձայնագրում ներգրավված ՀՀ պետական կառավարման մարմինների կարողությունների ամրապնդմանը: Մեր հիմնական նպատակն այդ կառույցներին աջակցելն է, ինչը հնարավորություն կտա Հայաստանին Ասոցացման համաձայնագիր ստորագրել ԵՄ-ի հետ: Դուք պետք է հավատաք, որ բարեփոխումները հնարավոր են: Մենք կարող ենք միայն առաջարկել մեր աջակցությունը, սակայն գործընթացը ձերն է», - նշել է Ռաուլ դե Լուցենբերգերը: Ստորագրված փաստաթուղթը կողմերին պարտավորեցնում է լիարժեք ու արդյունավետ համագործակցել երեք հիմնական ոլորտներում բարեփոխումների իրականացմանը` Ասոցացման համաձայնագրի բանակցությունների նախապատրաստում, համաձայնագրով նախատեսված դրույթների իրականացում և աջակցություն ԽՀԱԱՀ նախապատրաստական աշխատանքներին: CIB ծրագրի իրականացման շրջանակներում 2011-2013 թթ. ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 32 մլն եվրո