Անչափահասների գործերով արդարադատության բարեփոխում | EUNewsletter

Անչափահասների գործերով արդարադատության բարեփոխում

3 August 2011

«Անչափահասների գործերով արդարադատության իրականացման արդիական հայեցակարգերի առաջքաշումը Հայաստանում» ծրագիրը մեկնարկել է Երևանում մայիսի 19-ին: ԵՄ կողմից ֆինանսավորվող եռամյա այս ծրագրի գործընկերներն են Քաղաքացիական հասարակության ինստիտուտն ու Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամը:
Ծրագրի հիմնական նպատակն է քարոզչություն իրականացնել Հայաստանում անչափահասների գործերով արդարադատության իրականացման արդիական հայեցակարգերի ճանաչման և դրանց գործնական կիրառության նպատակով: Ծրագիրն ուղղված է արդարադատության համակարգին առնչվող երեխաների շահերի պաշտպանության և անչափահասներին քրեական արդարադատության համակարգից դուրս ծառայություններ մատուցելու աշխատանքներում հանրությանը ներգրավելու հարցերին: Խնդիր է դրված բարձրացնել երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվածությունը և նպաստել օրենսդրական բարեփոխումներին, ինչպես նաև աջակցել անչափահասների գործերով արդարադատության վերաբերյալ միջազգային չափանիշերը տեղում կենսագործելու համար անհրաժեշտ իրավական համակարգի ձևավորմանը:
Ծրագիրն ուղղված է խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներին, ոստիկանության, անչափահասների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկների և հատուկ հանրակրթական հաստատությունների անձնակազմերին, դատավորներին, դատախազներին, փաստաբաններին, սոցիալական աշխատողներին և ուսուցիչներին:

Անչափահասների գործերով արդարադատության բարեփոխում

«Անչափահասների գործերով արդարադատության իրականացման արդիական հայեցակարգերի առաջքաշումը Հայաստանում» ծրագիրը մեկնարկել է Երևանում մայիսի 19-ին: ԵՄ կողմից ֆինանսավորվող եռամյա այս ծրագրի գործընկերներն են Քաղաքացիական հասարակության ինստիտուտն ու Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամը: Ծրագրի հիմնական նպատակն է քարոզչություն իրականացնել Հայաստանում անչափահասների գործերով արդարադատության իրականացման արդիական հայեցակարգերի ճանաչման և դրանց գործնական կիրառության նպատակով: Ծրագիրն ուղղված է արդարադատության համակարգին առնչվող երեխաների շահերի պաշտպանության և անչափահասներին քրեական արդարադատության համակարգից դուրս ծառայություններ մատուցելու աշխատանքներում հանրությանը ներգրավելու հարցերին: Խնդիր է դրված բարձրացնել երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվածությունը և նպաստել օրենսդրական բարեփոխումներին, ինչպես նաև աջակցել անչափահասների գործերով արդարադատության վերաբերյալ միջազգային չափանիշերը տեղում կենսագործելու համար անհրաժեշտ իրավական համակարգի ձևավորմանը: Ծրագիրն ուղղված է խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներին, ոստիկանության, անչափահասների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկների և հատուկ հանրակրթական հաստատությունների անձնակազմերին, դատավորներին, դատախազներին, փաստաբաններին, սոցիալական աշխատողներին և ուսուցիչներին: