Դատական համագործակցություն | EUNewsletter

Դատական համագործակցություն

9 October 2012

2012 թ. հոկտեմբերի 9-ին ԵՄ կողմից ֆինանսավորվող Թվինինգ ծրագրի շրջանակներում աջակցություն ցուցաբերվեց Հայաստանի դատական համակարգին: Այս երկամյա ծրագրի առանցքային նպատակն է օժանդակել Արդարադատության նախարարության ներքին նորմատիվ և կազմակերպչական համակարգին, որը հնարավորություն կտա ապահովել արդարատատության ոլորտի համահավասարեցումը անդամ-պետությունների կողմից կիրառվող ԵՄ չափանիշների և լավագույն փորձի հետ: Ծրագիրը կներառի այդ տեսակ համահավասարեցումների առաջնություններն ու մեթոդաբանությունը:
«ԵՄ օրենսդրության և դատական համագործակցության ոլորտում քաղաքականության համապատասխանեցման գործընթացը և Թարգմանությունների կենտրոնի համար դատաիրավական ոլորտին առնչվող եզրաբանական կարողությունների զարգացում» ծրագրի պաշտոնական մեկնարկի ժամանակ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան ասաց. «ԵՄ-ի համար Հայաստանը կարևոր պետություն է: Այս նախագծի շրջանակում կլուծվեն երկրի դատական խնդիրները: Մենք ակնկալում ենք, որ այս նախագիծը լուրջ ազդեցություն կունենա Հայաստանի դատական համակարգի կարգավորման գործում»: Գերմանիայի Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Վոլֆգանգ Շմիդտ-Վելբրոքը իր ելույթում նշեց, որ Գերմանիայի Արդարադատության նախարարությունը ողջունել է նախագիծը և հատկապես նրանում Լիտվայի մասնակցությունը: Իր հերթին Հայաստանի Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը շեշտեց, որ Հայաստանը այժմ ընտրել է նոր հեռանկար, այն է` Հայաստանի դատական համակարգի մոտարկումը ԵՄ չափանիշներին:
Ի լրումն այս ամենի, նախագիծը օժանդակելու է նաև Արդարադատության նախարարության եվրաինտեգրման և համագործակցության հարցերով զբաղվող երեք վարչությունների ու թարգմանչական աշխատանքների համար պատասխանատու կենտրոնի անձնակազմերի կառուցվածքի բարեփոխմանը` նպաստելով ԵՄ ստանդարտներին արդարադատության ոլորտի մոտարկման գործընթացի արդյունավետ ընթացքին: Օրենսդրական մոտարկումը մի կողմից հնարավորություն կտա զգալիորեն բարեփոխել արդարադատության ոլորտը, իսկ մյուս կողմից կնպաստի ՀՀ-ԵՄ տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանը:

Թվինինգ ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ կողմից` 1 միլիոն եվրո բյուջեով և իրականացվում է ՀՀ Արդարադատության նախարարության, Գերմանիայի միջազգային իրավական համագործակցության հիմնադրամի կողմից` որպես Գերմանիայի Ֆեդերալ Հանրապետության Արդարադատության նախարարության լիազոր մարմին, և Լատվիայի հանրապետության Արդարադատության նախարարության կողմից` որպես կրտսեր գործընկեր:

Դատական համագործակցություն

2012 թ. հոկտեմբերի 9-ին ԵՄ կողմից ֆինանսավորվող Թվինինգ ծրագրի շրջանակներում աջակցություն ցուցաբերվեց Հայաստանի դատական համակարգին: Այս երկամյա ծրագրի առանցքային նպատակն է օժանդակել Արդարադատության նախարարության ներքին նորմատիվ և կազմակերպչական համակարգին, որը հնարավորություն կտա ապահովել արդարատատության ոլորտի համահավասարեցումը անդամ-պետությունների կողմից կիրառվող ԵՄ չափանիշների և լավագույն փորձի հետ: Ծրագիրը կներառի այդ տեսակ համահավասարեցումների առաջնություններն ու մեթոդաբանությունը: «ԵՄ օրենսդրության և դատական համագործակցության ոլորտում քաղաքականության համապատասխանեցման գործընթացը և Թարգմանությունների կենտրոնի համար դատաիրավական ոլորտին առնչվող եզրաբանական կարողությունների զարգացում» ծրագրի պաշտոնական մեկնարկի ժամանակ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան ասաց. «ԵՄ-ի համար Հայաստանը կարևոր պետություն է: Այս նախագծի շրջանակում կլուծվեն երկրի դատական խնդիրները: Մենք ակնկալում ենք, որ այս նախագիծը լուրջ ազդեցություն կունենա Հայաստանի դատական համակարգի կարգավորման գործում»: Գերմանիայի Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Վոլֆգանգ Շմիդտ-Վելբրոքը իր ելույթում նշեց, որ Գերմանիայի Արդարադատության նախարարությունը ողջունել է նախագիծը և հատկապես նրանում Լիտվայի մասնակցությունը: Իր հերթին Հայաստանի Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը շեշտեց, որ Հայաստանը այժմ ընտրել է նոր հեռանկար, այն է` Հայաստանի դատական համակարգի մոտարկումը ԵՄ չափանիշներին: Ի լրումն այս ամենի, նախագիծը օժանդակելու է նաև Արդարադատության նախարարության եվրաինտեգրման և համագործակցության հարցերով զբաղվող երեք վարչությունների ու թարգմանչական աշխատանքների համար պատասխանատու կենտրոնի անձնակազմերի կառուցվածքի բարեփոխմանը` նպաստելով ԵՄ ստանդարտներին արդարադատության ոլորտի մոտարկման գործընթացի արդյունավետ ընթացքին: Օրենսդրական մոտարկումը մի կողմից հնարավորություն կտա զգալիորեն բարեփոխել արդարադատության ոլորտը, իսկ մյուս կողմից կնպաստի ՀՀ-ԵՄ տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանը: Թվինինգ ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ կողմից` 1 միլիոն եվրո բյուջեով և իրականացվում է ՀՀ Արդարադատության նախարարության, Գերմանիայի միջազգային իրավական համագործակցության հիմնադրամի կողմից` որպես Գերմանիայի Ֆեդերալ Հանրապետության Արդարադատության նախարարության լիազոր մարմին, և Լատվիայի հանրապետության Արդարադատության նախարարության կողմից` որպես կրտսեր գործընկեր: