Կանանց միջազգային օր` կանանց միամսյակ Հայաստանում | EUNewsletter

Կանանց միջազգային օր` կանանց միամսյակ Հայաստանում

23 Ապրիլ 2010
mothers-day

Կանանց միջազգային տոնի նախօրեին ԵՄ Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոննասել է. «Կանանց միջազգային օրը յուրաքանչյուրիս հիանալի հնարավորություն է ընձեռում առաջ մղելու գենդերային անհավասարության խնդիրը` այն արմատախիլ անելու նպատակով»:
Հայաստանը կանանց նվիրում է ավելին, քան մեկ օրն է: Կանանց միամսյակը, որը ձգվում է մարտի 8-ից ապրիլի 7-ը, այստեղ արդեն ավանդույթ է դարձել: Այն հնարավորություն է ընձեռում ոչ միայն շեշտելու կանանց դերը հասարակության մեջ, այլև անդրադառնում է կանանց իրավունքների նկատմամբ առկա մարտահրավերներին: Այսօր, 1995թ. Պեկինում անցկացված և իր հեղափոխական գաղափարներով հայտնի Կանանց չորրորդ միջազգային կոնֆերանսից տասնհինգ տարի անց, միջազգային համայնքն ունի պարզ իրավական նորմեր, որոնք արգելում են խտրականությունը և ակտիվորեն խթանում գենդերային հավասարությունն ու կանանց իրավասությունը:

Միջազգային համայնքն ունի նաև համապատասխան մարմիններ, որոնք կարող են վերահսկել կանանց իրավունքների կիրառումը: Այդուհանդերձ, գործընթացը դանդաղ է ընթանում: Առողջապահության միջազգային կազմակերպության կողմից 10 երկրում իրականացված` կանանց առողջության և ընտանեկան բռնության նոր ուսումնասիրության համաձայն` կանանց 15 – 71 %-ը հավաստել է, որ բռնության է ենթարկվել ամուսնու կամ զուգընկերոջ կողմից: Ողջ աշխարհում տարեկան մոտ 5000 կին, պատվի համար դաժանաբար սպանվում է ընտանիքի անդամների կողմից:

Նման պայմաններում կանանց իրավունքների մեխանիզմները դեռևս ամբողջապես չեն գործում: Օրինակ` կանանց մեծամասնությանը հայտնի չէ ՄԱԿ-ին բողոքներ ներկայացնելու հնարավորության մասին: Սրանք ԵՄ մարդու իրավունքների քաղաքականության հիմնական մարտահրավերներն են, որոնք իրականացվում են երրորդ աշխարհի երկրներում: Այս երկրներում իրազեկության բարձրացումն անչափ կարևոր է: Սույն թվականի մարտի 8-ին ԵՄ խորհուրդը «ԵՄ-ում կանանց հանդեպ բռնության վերացման մասին» հռչակագիր է ստորագրել` այդպիսով ընդգծելով իր նվիրվածությունը կառույցի ներսում սահմանված բարձր չափանիշներին

Կանանց միջազգային օր` կանանց միամսյակ Հայաստանում

Կանանց միջազգային տոնի նախօրեին ԵՄ Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոննասել է. «Կանանց միջազգային օրը յուրաքանչյուրիս հիանալի հնարավորություն է ընձեռում առաջ մղելու գենդերային անհավասարության խնդիրը` այն արմատախիլ անելու նպատակով»: Հայաստանը կանանց նվիրում է ավելին, քան մեկ օրն է: Կանանց միամսյակը, որը ձգվում է մարտի 8-ից ապրիլի 7-ը, այստեղ արդեն ավանդույթ է դարձել: Այն հնարավորություն է ընձեռում ոչ միայն շեշտելու կանանց դերը հասարակության մեջ, այլև անդրադառնում է կանանց իրավունքների նկատմամբ առկա մարտահրավերներին: Այսօր, 1995թ. Պեկինում անցկացված և իր հեղափոխական գաղափարներով հայտնի Կանանց չորրորդ միջազգային կոնֆերանսից տասնհինգ տարի անց, միջազգային համայնքն ունի պարզ իրավական նորմեր, որոնք արգելում են խտրականությունը և ակտիվորեն խթանում գենդերային հավասարությունն ու կանանց իրավասությունը: Միջազգային համայնքն ունի նաև համապատասխան մարմիններ, որոնք կարող են վերահսկել կանանց իրավունքների կիրառումը: Այդուհանդերձ, գործընթացը դանդաղ է ընթանում: Առողջապահության միջազգային կազմակերպության կողմից 10 երկրում իրականացված` կանանց առողջության և ընտանեկան բռնության նոր ուսումնասիրության համաձայն` կանանց 15 - 71 %-ը հավաստել է, որ բռնության է ենթարկվել ամուսնու կամ զուգընկերոջ կողմից: Ողջ աշխարհում տարեկան մոտ 5000 կին, պատվի համար դաժանաբար սպանվում է ընտանիքի անդամների կողմից: Նման պայմաններում կանանց իրավունքների մեխանիզմները դեռևս ամբողջապես չեն գործում: Օրինակ` կանանց մեծամասնությանը հայտնի չէ ՄԱԿ-ին բողոքներ ներկայացնելու հնարավորության մասին: Սրանք ԵՄ մարդու իրավունքների քաղաքականության հիմնական մարտահրավերներն են, որոնք իրականացվում են երրորդ աշխարհի երկրներում: Այս երկրներում իրազեկության բարձրացումն անչափ կարևոր է: Սույն թվականի մարտի 8-ին ԵՄ խորհուրդը «ԵՄ-ում կանանց հանդեպ բռնության վերացման մասին» հռչակագիր է ստորագրել` այդպիսով ընդգծելով իր նվիրվածությունը կառույցի ներսում սահմանված բարձր չափանիշներին