Կլիմայի փոփոխության միջազգային օրվան նվիրված կոնֆերանս | EUNewsletter

Կլիմայի փոփոխության միջազգային օրվան նվիրված կոնֆերանս

19 May 2014

Մայիսի 15-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) տեղի ունեցավ Եվրոպական միության և Արևելյան գործընկերության անդամ երկրների միջև կլիմայի փոփոխության ոլորտում համագործակցության հարցերին նվիրված միջազգային գիտաժողով: Համաժողովը նպատակ ուներ զարգացնելու ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների միջև համագործակցությանը գիտության ու նորարարական տեխնոլոգիաների ոլորտում: ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան և ՀՀ բնապահպանության նախարար Սիմոն Պապյանը հանդես եկան ողջույնի խոսքով:
Մարտիրոսյանը բացեց համաժողովը՝ նշելով բնապահպանական խնդիրների կարևորությունը ՀՀ կառավարության համար: Նա շեշտեց այն փաստը, որ վերջին տարիներին Հայաստանի պետական մարմինները զգալի առաջընթաց են գրանցել կլիմայի հետ առնչվող խնդիրների լուծման հարցում, և որ չլուծված բնապահպանական խնդիրները մշտապես ունենում են տնտեսական ու քաղաքական հետևանքներ:
Դեսպան Տրայան Հրիսթեան իր ողջույնի խոսքում բարձր գնահատեց օրինաստեղծ մարմինների ու գիտնականների հանդիպման նախաձեռնությունը: «Գիտնական նորարարությունները շատ կարևոր են Եվրոպական միության համար. հաշվի առնելով դա՝ ԵՄ-ն ֆինանսավորել է Արևելյան գործընկերության երկրներում գիտական նորարարությունների խթանմանն ուղղված ծրագրեր: Արևելյան գործընկերության երկրների նախագիծը նպատակ ունի զարգացնելու համագործակցությունը ԵՄ ու ասոցացված երկների, ինչպես նաև արևելյան գործընկերների հետ: Դա նպատակ ունի հստակեցնելու գործողությունների առաջնահերթությունը մասնավորապես հասարակական խնդիրների լուծման պարագայում, ինչը մեզ համար չափազանց կարևոր հարց է», – ասաց նա։
Պապյանը խոսեց 1993թ.-ից մինչ օրս Հայաստանի կառավարության կողմից ստորագրված մի շարք համաձայնագրերի մասին, ու հավելեց, որ դրանք բոլորը նպատակաուղղված են եղել բարելավելու երկրում բնապահպանական դրությունը։
Սամվել Հարությունյանը՝ Հայաստանի գիտության պետական կոմիտեի նախագահը, խոսեց Հայաստանի ու գործընկեր երկրների հետ համագործակցության անհրաժեշտության մասին։ Նա նշեց, որ հատկապես կարևոր է համարում Եվրոպական միության հետ համագործակցությունը։ Ներկայումս ավելի քանի 70 համատեղ ծրագրեր են իրականացվում ԵՄ անդամ երկրների, ԱՄՆ և այլ երկրների հետ։ Նա հույս հայտնեց, որ այս համագործակցությունը կշարունակի զարգանալ ու որ Հայաստանը կընդգրկվի «Հորիզոն 2020» ծրագրում։
Արևելյան գործընկերության երկրների միջազգային համագործակցության ցանցի գիտական համակարգող Ջորջ Բոնասը հավելեց. «Եվրոպական հանձնաժողովը Արևելյան գործընկերության երկրներում մշակում է նորարարական քաղաքականություն։ Այժմ այս միջազգային սեմինարի շրջանակներում մենք պետք է կապեր հաստատենք օրինաստեղծ մարմինների ու գիտական շրջանակների միջև»։
Ավելի քան 60 հյուրեր Ավստրիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Պորտուգալիայից, Ճապոնիայից և այլ երկրներից հավաքվել էին՝ մասնակցելու համաժողովին հետ։ Այն կազմակերպվել էր որպես Արևելյան գործընկերության երկրների հետազոտության ու տեխնոլոգիական զարգացման 7-րդ շրջանակային ծրագրի մաս։ ԵՄ առաջարկած շրջանակային ծրագրերը եվրոպական հետազոտական ծրագրերի ֆինանսավորման հիմնական գործիքն են։ Այս ծրագրերը նախատեսված են նաև ոչ ԵՄ անդամ երկրների համար, հետևաբար Հայաստանը նույնպես կարող է մասնակցել դրանց։ Ընդհանուր առմամբ 2009-2013թթ. ընթացքում 7-րդ շրջանակային ծրագրի համար ընդունվել է 49 նախագիծ՝ 3,200,000 եվրո ընդհանուր բյուջեյով։

Կլիմայի փոփոխության միջազգային օրվան նվիրված կոնֆերանս

Մայիսի 15-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) տեղի ունեցավ Եվրոպական միության և Արևելյան գործընկերության անդամ երկրների միջև կլիմայի փոփոխության ոլորտում համագործակցության հարցերին նվիրված միջազգային գիտաժողով: Համաժողովը նպատակ ուներ զարգացնելու ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների միջև համագործակցությանը գիտության ու նորարարական տեխնոլոգիաների ոլորտում: ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան և ՀՀ բնապահպանության նախարար Սիմոն Պապյանը հանդես եկան ողջույնի խոսքով: Մարտիրոսյանը բացեց համաժողովը՝ նշելով բնապահպանական խնդիրների կարևորությունը ՀՀ կառավարության համար: Նա շեշտեց այն փաստը, որ վերջին տարիներին Հայաստանի պետական մարմինները զգալի առաջընթաց են գրանցել կլիմայի հետ առնչվող խնդիրների լուծման հարցում, և որ չլուծված բնապահպանական խնդիրները մշտապես ունենում են տնտեսական ու քաղաքական հետևանքներ: Դեսպան Տրայան Հրիսթեան իր ողջույնի խոսքում բարձր գնահատեց օրինաստեղծ մարմինների ու գիտնականների հանդիպման նախաձեռնությունը: «Գիտնական նորարարությունները շատ կարևոր են Եվրոպական միության համար. հաշվի առնելով դա՝ ԵՄ-ն ֆինանսավորել է Արևելյան գործընկերության երկրներում գիտական նորարարությունների խթանմանն ուղղված ծրագրեր: Արևելյան գործընկերության երկրների նախագիծը նպատակ ունի զարգացնելու համագործակցությունը ԵՄ ու ասոցացված երկների, ինչպես նաև արևելյան գործընկերների հետ: Դա նպատակ ունի հստակեցնելու գործողությունների առաջնահերթությունը մասնավորապես հասարակական խնդիրների լուծման պարագայում, ինչը մեզ համար չափազանց կարևոր հարց է», - ասաց նա։ Պապյանը խոսեց 1993թ.-ից մինչ օրս Հայաստանի կառավարության կողմից ստորագրված մի շարք համաձայնագրերի մասին, ու հավելեց, որ դրանք բոլորը նպատակաուղղված են եղել բարելավելու երկրում բնապահպանական դրությունը։ Սամվել Հարությունյանը՝ Հայաստանի գիտության պետական կոմիտեի նախագահը, խոսեց Հայաստանի ու գործընկեր երկրների հետ համագործակցության անհրաժեշտության մասին։ Նա նշեց, որ հատկապես կարևոր է համարում Եվրոպական միության հետ համագործակցությունը։ Ներկայումս ավելի քանի 70 համատեղ ծրագրեր են իրականացվում ԵՄ անդամ երկրների, ԱՄՆ և այլ երկրների հետ։ Նա հույս հայտնեց, որ այս համագործակցությունը կշարունակի զարգանալ ու որ Հայաստանը կընդգրկվի «Հորիզոն 2020» ծրագրում։ Արևելյան գործընկերության երկրների միջազգային համագործակցության ցանցի գիտական համակարգող Ջորջ Բոնասը հավելեց. «Եվրոպական հանձնաժողովը Արևելյան գործընկերության երկրներում մշակում է նորարարական քաղաքականություն։ Այժմ այս միջազգային սեմինարի շրջանակներում մենք պետք է կապեր հաստատենք օրինաստեղծ մարմինների ու գիտական շրջանակների միջև»։ Ավելի քան 60 հյուրեր Ավստրիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Պորտուգալիայից, Ճապոնիայից և այլ երկրներից հավաքվել էին՝ մասնակցելու համաժողովին հետ։ Այն կազմակերպվել էր որպես Արևելյան գործընկերության երկրների հետազոտության ու տեխնոլոգիական զարգացման 7-րդ շրջանակային ծրագրի մաս։ ԵՄ առաջարկած շրջանակային ծրագրերը եվրոպական հետազոտական ծրագրերի ֆինանսավորման հիմնական գործիքն են։ Այս ծրագրերը նախատեսված են նաև ոչ ԵՄ անդամ երկրների համար, հետևաբար Հայաստանը նույնպես կարող է մասնակցել դրանց։ Ընդհանուր առմամբ 2009-2013թթ. ընթացքում 7-րդ շրջանակային ծրագրի համար ընդունվել է 49 նախագիծ՝ 3,200,000 եվրո ընդհանուր բյուջեյով։