Միջխորհրդարանական համագործակցություն վարչական օժանդակության վերաբերյալ | EUNewsletter

Միջխորհրդարանական համագործակցություն վարչական օժանդակության վերաբերյալ

9 April 2014

2014թ. մարտի 28-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ «Ազգային խորհրդարաններում ԵՄ ինտեգրման գործառույթներին վարչական օժանդակության տրամադրում. վերջերս ԵՄ-ին ասոցացված անդամ պետությունների փորձը» թեմայով կլոր սեղան-քննարկում: Քննարկման նպատակն էր ներկայացնել ԵՄ անդամ պետությունների որդեգրած հիմնական վարչական լուծումները, որոնք անհրաժեշտ են ԵՄ անդամակցությանն առնչվող միջխորհրդարանական գործառույթներին օժանդակություն ցուցաբերելու համար:
Կլոր սեղան-քննարկումը նախատեսված էր ԱԺ այն մշտական հանձնաժողովների անդամների համար, որոնք ներգրավված են միջխորհրդարանական համագործակցության մեջ, ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության կոմիտեների և ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի ԱԺ պատվիրակությունների անդամների համար: Սկզբում Կայա Կրավչուկը՝ ԵՄ խորհրդատվական խմբի (ԵԽԽՎ) խորհրդատուն, ներկայացրեց ԵՄ-ի հետ առնչվող միջխորհրդարանական գործառույթների վարչական աջակցությունը: Երկու այլ խոսնակներն այնուհետև ներկայացրին Լատվիայի ու Լեհաստանի փորձը՝ որպես ԵՄ նոր ինտեգրված երկրներ:
Միջխորհրդարանական գործառույթների օժանդակությունն անհրաժեշտ է դիտարկել որպես Եմ-ին առնչվող հարցերով զբաղվող վարչական միավորների միջև համագործակցություն: Այս համագործակցությունը կարող է բարելավվել ու ուժեղացվել ներխորհրդարանական կարգավորումների միջոցով և կարող է բերել համապատասխան վարչական մարմինների ավելի արդյունավետ աշխատանքի:
ԵԽԽՎ-ն հիմնադրվել է 2009թ. Ապրիլին՝ Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող քաղաքական ու տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար: Համաձայն Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի՝ ԵՄ խորհրդատվական խումբը տրամադրում է բարձր մակարդակի խորհրդատվություն մարդու իրավունքների, հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների և ազատ առևտրի համաձայնագրի շուրջ:

Միջխորհրդարանական համագործակցություն վարչական օժանդակության վերաբերյալ

2014թ. մարտի 28-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ «Ազգային խորհրդարաններում ԵՄ ինտեգրման գործառույթներին վարչական օժանդակության տրամադրում. վերջերս ԵՄ-ին ասոցացված անդամ պետությունների փորձը» թեմայով կլոր սեղան-քննարկում: Քննարկման նպատակն էր ներկայացնել ԵՄ անդամ պետությունների որդեգրած հիմնական վարչական լուծումները, որոնք անհրաժեշտ են ԵՄ անդամակցությանն առնչվող միջխորհրդարանական գործառույթներին օժանդակություն ցուցաբերելու համար: Կլոր սեղան-քննարկումը նախատեսված էր ԱԺ այն մշտական հանձնաժողովների անդամների համար, որոնք ներգրավված են միջխորհրդարանական համագործակցության մեջ, ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության կոմիտեների և ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի ԱԺ պատվիրակությունների անդամների համար: Սկզբում Կայա Կրավչուկը՝ ԵՄ խորհրդատվական խմբի (ԵԽԽՎ) խորհրդատուն, ներկայացրեց ԵՄ-ի հետ առնչվող միջխորհրդարանական գործառույթների վարչական աջակցությունը: Երկու այլ խոսնակներն այնուհետև ներկայացրին Լատվիայի ու Լեհաստանի փորձը՝ որպես ԵՄ նոր ինտեգրված երկրներ: Միջխորհրդարանական գործառույթների օժանդակությունն անհրաժեշտ է դիտարկել որպես Եմ-ին առնչվող հարցերով զբաղվող վարչական միավորների միջև համագործակցություն: Այս համագործակցությունը կարող է բարելավվել ու ուժեղացվել ներխորհրդարանական կարգավորումների միջոցով և կարող է բերել համապատասխան վարչական մարմինների ավելի արդյունավետ աշխատանքի: ԵԽԽՎ-ն հիմնադրվել է 2009թ. Ապրիլին՝ Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող քաղաքական ու տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար: Համաձայն Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի՝ ԵՄ խորհրդատվական խումբը տրամադրում է բարձր մակարդակի խորհրդատվություն մարդու իրավունքների, հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների և ազատ առևտրի համաձայնագրի շուրջ: