Մտավոր սեփականության իրավունք | EUNewsletter

Մտավոր սեփականության իրավունք

20 June 2014

Հունիսի 16-ին Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ «Հայաստանում մտավոր սեփականության իրավունքների կիրարկման համակարգի հզորացում» ԵՄ Թվինինգ ծրագրի փակման արարողությունը: Այս ծրագիրը մեկնարկել է 2012թ. փետրվարին Դանիայի արտոնագրերի և ապրանքանիշների գրասենյակի ու Եվրոպական հանրային իրավունքի կենտրոնի կողմից:

Տեղական Թվինինգ խորհրդատու Յաննե Վելլենդորֆն ասաց. «Մենք Հայաստանում շատ մարտահրավերների առաջ էինք կանգնած, սակայն ընդհանուր առմամբ ես ծրագիրը գնահատում եմ հաջողված: Մեր ամենակարևոր ձեռքբերումներից մեկը ես համարում եմ այն, որ մենք հավաքել ենք վիճակագրական բոլոր տվյալները՝ կապված հեղինակային իրավունքի խախտումների վերաբերյալ: 2.5 տարի աշխատելուց հետո մենք տեսնում ենք, որ ստացված վիճակագրական տվյալները տարեցտարի լավանում են: Մենք ստեղծել ենք http://www.aipa.am/hy/piracy/ կայքը, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կարող է գտնել անհրաժեշտ ինֆորմացիա մտավոր սեփականության իրավունքի մասին ու ծանոթանալ շուկային»:

Միջոցառումը բացեց էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը. «Ես միշտ բարձր եմ գնահատել ԵՄ ֆինանսավորած Թվինինգ ծրագրերը՝ համարելով դրանք երկարատև համագործակցության լավագույն գործիք: Դրանք հնարավորություն են տալիս շահառու կառույցներին սովորելու եվրոպական փորձը, գաղափարները և անհրաժեշտության դեպքում կարող են նաև ստանալ իրավական խորհրդատվություն»: Նա հավելեց, որ Հայաստանում այժմ կա գործող երեք Թվինինգ ծրագիր, և ՀՀ կառավարությունը մտադիր է շարունակել կառուցողական համագործակցությունը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աճեմյանը ծրագրի իրականցումը գնահատեց հաջողված ու հայտնեց իր ուրախությունը՝ կապված ԵՄ-ի ու Հայաստանի որոշման հետ շարունակելու համագործակցությունը փոխադարձ շահերի ոլորտներում: «ԵՄ դիրքորոշումը մտավոր սեփականության պաշտպանության վերաբերյալ ենթադրում է նորարարությունների ու ստեղծարարության խթանում ոչ միայն Եվրոպայում, այլև ամբողջ աշխարհում: Դա անհրաժեշտ է ապառողների իրավունքների պաշտպանության ու փոքր բիզնեսի մրցակցությունն ապահովելու համար: Մտավոր սեփականության իրավունքը նաև շատ լավ գործիք է օտարերկրյա ներդրումներ գրավելու համար, ինչից Հայաստանը մեծապես օգուտ կքաղի»,- ասաց նա:

«Հայհեղինակի» տնօրեն Սուսաննա Ներսիսյանը նշեց, որ ծրագրի հիմնական նպատակներից էր երիտասարդության ներգրավումը: Ծրագրի շրջանակներում մի շարք համալսարանների ուսանողների համար կազմակերպվել են դասընթացներ, որոնք նպատակ ունեին մասնակիցներին տրամադրելու տեղեկատվություն մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության տարբերակների մասին:

Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանում միջազգային փորձի կիրառումն էր՝ հզորացնելու համար մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությունը, ինչպես նաև գիտելիքներ տարածելու համապատասխան ոլորտների մասնագետների շրջանում: Ծրագրում ընդգրկված շահառուներն էին ՀՀ մտավոր սեփականության գործակալությունը, արդարադատության նախարարությունը, ՀՀ ոստիկանությունը, պետեկամուտների կոմիտեն և «Հայհեղինակ» հկ-ն: Այս երկամյա ծրագիրը ֆինանսավորվել էր Եվրոպական միության կողմից 1,100,000 եվրո բյուջեով:

Մտավոր սեփականության իրավունք

Հունիսի 16-ին Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ «Հայաստանում մտավոր սեփականության իրավունքների կիրարկման համակարգի հզորացում» ԵՄ Թվինինգ ծրագրի փակման արարողությունը: Այս ծրագիրը մեկնարկել է 2012թ. փետրվարին Դանիայի արտոնագրերի և ապրանքանիշների գրասենյակի ու Եվրոպական հանրային իրավունքի կենտրոնի կողմից: Տեղական Թվինինգ խորհրդատու Յաննե Վելլենդորֆն ասաց. «Մենք Հայաստանում շատ մարտահրավերների առաջ էինք կանգնած, սակայն ընդհանուր առմամբ ես ծրագիրը գնահատում եմ հաջողված: Մեր ամենակարևոր ձեռքբերումներից մեկը ես համարում եմ այն, որ մենք հավաքել ենք վիճակագրական բոլոր տվյալները՝ կապված հեղինակային իրավունքի խախտումների վերաբերյալ: 2.5 տարի աշխատելուց հետո մենք տեսնում ենք, որ ստացված վիճակագրական տվյալները տարեցտարի լավանում են: Մենք ստեղծել ենք http://www.aipa.am/hy/piracy/ կայքը, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կարող է գտնել անհրաժեշտ ինֆորմացիա մտավոր սեփականության իրավունքի մասին ու ծանոթանալ շուկային»: Միջոցառումը բացեց էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը. «Ես միշտ բարձր եմ գնահատել ԵՄ ֆինանսավորած Թվինինգ ծրագրերը՝ համարելով դրանք երկարատև համագործակցության լավագույն գործիք: Դրանք հնարավորություն են տալիս շահառու կառույցներին սովորելու եվրոպական փորձը, գաղափարները և անհրաժեշտության դեպքում կարող են նաև ստանալ իրավական խորհրդատվություն»: Նա հավելեց, որ Հայաստանում այժմ կա գործող երեք Թվինինգ ծրագիր, և ՀՀ կառավարությունը մտադիր է շարունակել կառուցողական համագործակցությունը: Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աճեմյանը ծրագրի իրականցումը գնահատեց հաջողված ու հայտնեց իր ուրախությունը՝ կապված ԵՄ-ի ու Հայաստանի որոշման հետ շարունակելու համագործակցությունը փոխադարձ շահերի ոլորտներում: «ԵՄ դիրքորոշումը մտավոր սեփականության պաշտպանության վերաբերյալ ենթադրում է նորարարությունների ու ստեղծարարության խթանում ոչ միայն Եվրոպայում, այլև ամբողջ աշխարհում: Դա անհրաժեշտ է ապառողների իրավունքների պաշտպանության ու փոքր բիզնեսի մրցակցությունն ապահովելու համար: Մտավոր սեփականության իրավունքը նաև շատ լավ գործիք է օտարերկրյա ներդրումներ գրավելու համար, ինչից Հայաստանը մեծապես օգուտ կքաղի»,- ասաց նա: «Հայհեղինակի» տնօրեն Սուսաննա Ներսիսյանը նշեց, որ ծրագրի հիմնական նպատակներից էր երիտասարդության ներգրավումը: Ծրագրի շրջանակներում մի շարք համալսարանների ուսանողների համար կազմակերպվել են դասընթացներ, որոնք նպատակ ունեին մասնակիցներին տրամադրելու տեղեկատվություն մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության տարբերակների մասին: Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանում միջազգային փորձի կիրառումն էր՝ հզորացնելու համար մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությունը, ինչպես նաև գիտելիքներ տարածելու համապատասխան ոլորտների մասնագետների շրջանում: Ծրագրում ընդգրկված շահառուներն էին ՀՀ մտավոր սեփականության գործակալությունը, արդարադատության նախարարությունը, ՀՀ ոստիկանությունը, պետեկամուտների կոմիտեն և «Հայհեղինակ» հկ-ն: Այս երկամյա ծրագիրը ֆինանսավորվել էր Եվրոպական միության կողմից 1,100,000 եվրո բյուջեով: