Ինտեգրում ԵՄ քաղաքական ընտանիքներին | EUNewsletter

Ինտեգրում ԵՄ քաղաքական ընտանիքներին

13 June 2012

Եվրոպական միությունը խրախուսում է Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրների և ԵՄ քաղաքական ընտանիքների ազգային կուսակցությունների միջև քաղաքական ինտեգրման խորացումը: Այս գործընթացի առավելություններն ու ռիսկերը քննարկվեցին «Արևելյան գործընկերության երկրների ազգային կուսակցությունների ինտեգրումը ԵՄ քաղաքական ընտանիքներ» խորագրով վերլուծական փաստաթղթի ներկայացման ընթացքում, որն անցկացվեց հունիսի 12-ին ԵՄ Խորհրդատվական խմբի կողմից:
Նպատակ ունենալով բարձրացնել ԵՄ քաղաքական ընտանիքների մասին հանրային իրազեկությունը` այս վերլուծական փաստաթուղթը տեղեկատվություն հաղորդեց վերջիններիս գործունեության, արժեքների և նրանց հիմքում ընկած սկզբունքների մասին: Իր ողջույնի խոսքում դեսպան Տրայան Հրիսթեան լավատեսորեն խոսեց ԵՄ քաղաքական ընտանիքների կողմից հայկական քաղաքական կուսակցությունների ընդունման մասին: Այս ընթացիկ ինտեգրման գործընթացը հանգեցրեց երեք կուսակցությունների («Հանրապետական», «Ժառանգություն» և «Օրինաց երկիր») դիտարկմանը, որոնք այժմ հանդիսանում են եվրոպական քաղաքական ընտանիքների մասնիկը:
Մասնակիցները նշեցին, որ Արևելյան գործընկերության քաղաքական կուսակցությունների ընդունումը ԵՄ քաղաքական ընտանիքների կողմից կօգնի ընդլայնել ԱլԳ երկրների մասին ԵՄ գիտելիքներն ու պատկերացումը: Բացի այդ, ինտեգրումը ենթադրում է, որ ազգային կուսակցությունները պարտականություններ կստանձնեն և արդյունքում կդառնան ավելի հաշվետու իրենց վարած քաղաքականության համար

Ինտեգրում ԵՄ քաղաքական ընտանիքներին

Եվրոպական միությունը խրախուսում է Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրների և ԵՄ քաղաքական ընտանիքների ազգային կուսակցությունների միջև քաղաքական ինտեգրման խորացումը: Այս գործընթացի առավելություններն ու ռիսկերը քննարկվեցին «Արևելյան գործընկերության երկրների ազգային կուսակցությունների ինտեգրումը ԵՄ քաղաքական ընտանիքներ» խորագրով վերլուծական փաստաթղթի ներկայացման ընթացքում, որն անցկացվեց հունիսի 12-ին ԵՄ Խորհրդատվական խմբի կողմից: Նպատակ ունենալով բարձրացնել ԵՄ քաղաքական ընտանիքների մասին հանրային իրազեկությունը` այս վերլուծական փաստաթուղթը տեղեկատվություն հաղորդեց վերջիններիս գործունեության, արժեքների և նրանց հիմքում ընկած սկզբունքների մասին: Իր ողջույնի խոսքում դեսպան Տրայան Հրիսթեան լավատեսորեն խոսեց ԵՄ քաղաքական ընտանիքների կողմից հայկական քաղաքական կուսակցությունների ընդունման մասին: Այս ընթացիկ ինտեգրման գործընթացը հանգեցրեց երեք կուսակցությունների («Հանրապետական», «Ժառանգություն» և «Օրինաց երկիր») դիտարկմանը, որոնք այժմ հանդիսանում են եվրոպական քաղաքական ընտանիքների մասնիկը: Մասնակիցները նշեցին, որ Արևելյան գործընկերության քաղաքական կուսակցությունների ընդունումը ԵՄ քաղաքական ընտանիքների կողմից կօգնի ընդլայնել ԱլԳ երկրների մասին ԵՄ գիտելիքներն ու պատկերացումը: Բացի այդ, ինտեգրումը ենթադրում է, որ ազգային կուսակցությունները պարտականություններ կստանձնեն և արդյունքում կդառնան ավելի հաշվետու իրենց վարած քաղաքականության համար