Նորամուծություններ պատմության ուսուցման ասպարեզում | EUNewsletter

Նորամուծություններ պատմության ուսուցման ասպարեզում

21 March 2012

Մարտի 20-ին ԵՄ կողմից ֆինանսավորված «Sharing History, Cultural Dialogues» նախագիծը Երևանում անցկացրեց իր առաջին կլոր սեղանը` Սևծովյան տարածաշրջանում պատմության ուսուցումը քննարկելու նպատակով:
Ծրագիրը, որը ներառում է Արևելյան գործընկերության երկրներից գործընկեր միավորումներ (Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա և Ադրբեջան), նպատակ ունի փոխըմբռնում և հանդուրժողականություն սերմանել, հզորացնել ուսուցիչների ունակությունները, բարձրացնել հանրության իրազեկվածությունը, ստեղծել համապատասխան պայմաններ կրթական գործունեության զարգացման համար և վերջապես, ամրապնդել տարածաշրջանային կապերը և երկխոսությունը Արևելյան գործընկերության և ԵՄ երկրների միջև:
Թիրախային լսարանի մեջ են մտնում ուսուցիչներ, վերապատրաստողներ, դասախոսներ, ուսումնական ծրագրերի մշակողներ և դասագրքերի հեղինակներ: Ծրագրի համակարգող Սթիվն Սթեջերսը հայտնեց, որ ծրագրի հիմնական գաղափարները տարածելու նպատակով շուտով 30 կրթական նախագծեր կմշակվեն, բայց կարևոր է իմանալ, թե ինչ են ուզում քաղել այս ծրագրից հենց շահառուները, և հենց որ պարզ դառնա, ստեղծել գործողությունների մանրակրկիտ ծրագիր Հայաստանի համար:
Եվրոպական Միության Արևելյան գործընկերության մշակութային ծրագիրը կաջակցի այս նախագծին 3 տարի (դեկտեմբեր 2012-նոյեմբեր 2014): Այն իրականացվում է EUROCLIO-ի կողմի` ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Սա ընթացիկ 15 տարածաշրջանային ծրագրերից մեկն է, որոնց ընդհանուր բյուջեն կազմում է 8,200,000 եվրո:

Նորամուծություններ պատմության ուսուցման ասպարեզում

Մարտի 20-ին ԵՄ կողմից ֆինանսավորված «Sharing History, Cultural Dialogues» նախագիծը Երևանում անցկացրեց իր առաջին կլոր սեղանը` Սևծովյան տարածաշրջանում պատմության ուսուցումը քննարկելու նպատակով: Ծրագիրը, որը ներառում է Արևելյան գործընկերության երկրներից գործընկեր միավորումներ (Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա և Ադրբեջան), նպատակ ունի փոխըմբռնում և հանդուրժողականություն սերմանել, հզորացնել ուսուցիչների ունակությունները, բարձրացնել հանրության իրազեկվածությունը, ստեղծել համապատասխան պայմաններ կրթական գործունեության զարգացման համար և վերջապես, ամրապնդել տարածաշրջանային կապերը և երկխոսությունը Արևելյան գործընկերության և ԵՄ երկրների միջև: Թիրախային լսարանի մեջ են մտնում ուսուցիչներ, վերապատրաստողներ, դասախոսներ, ուսումնական ծրագրերի մշակողներ և դասագրքերի հեղինակներ: Ծրագրի համակարգող Սթիվն Սթեջերսը հայտնեց, որ ծրագրի հիմնական գաղափարները տարածելու նպատակով շուտով 30 կրթական նախագծեր կմշակվեն, բայց կարևոր է իմանալ, թե ինչ են ուզում քաղել այս ծրագրից հենց շահառուները, և հենց որ պարզ դառնա, ստեղծել գործողությունների մանրակրկիտ ծրագիր Հայաստանի համար: Եվրոպական Միության Արևելյան գործընկերության մշակութային ծրագիրը կաջակցի այս նախագծին 3 տարի (դեկտեմբեր 2012-նոյեմբեր 2014): Այն իրականացվում է EUROCLIO-ի կողմի` ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Սա ընթացիկ 15 տարածաշրջանային ծրագրերից մեկն է, որոնց ընդհանուր բյուջեն կազմում է 8,200,000 եվրո: [gallery link="file"]