#Inno4Dev` Նորարար առաջընթաց‬ | EUNewsletter

#Inno4Dev` Նորարար առաջընթաց‬

8 Փետրվար 2016
12565429_962371807150082_6342854871322145095_n

Փետրվարի 2-ին տեղի է ունեցել «Նորարար առաջընթաց» ծրագրի մեկնարկային միջոցառումը: Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի և իրականացվելու է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նորարարական լաբորատորիայի կողմից:
Ծրագիրը մեկնարկել է Հայաստանում առաջին անգամ անցկացվող Հանրային կառավարման նորարարության շաբաթով, որը ներառում է TEDx ձևաչափով իրականացվող համաժողով, Կոլբա-զրուցարան ձևաչափի հանդիպում և խորհրդատվական քննարկումներ հանրային կառավարման ոլորտում աշխատող մասնագետների համար:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր ելույթում խոսել է նմանօրինակ նախաձեռնությունների կարևորության մասին: «Ես շատ ուրախ եմ, որ ԵՄ-ն ասոցացվում է այսպիսի նորարար զարգացման հետ: Ապագան նորարարության, նոու-հաուի մեջ է, և հավանաբար Հայաստանի լավագույն ապագան հենց նորարարության հետ է գալու: Հայաստանը շատ սահմանափակ բնական ռեսուրսներ ունի, աշխարհաքաղաքական դիրքը հաջող չէ, և այդ ամենի պատճառով պետք է օգտագործել մարդկանց տաղանդը, նրանց ուղեղը: ԵՄ-ն համագործակցության տարբեր ծրագրերի միջոցով աջակցում ու խրախուսում է նորարարությունը Հայաստանում տնտեսական զարգացման, կրթության և էլեկտրոնային կառավարման ոլորտներում: Հայաստանի վարչական համակարգի բարեփոխումներում նորարարությունն ապահովելու համար կարևոր է խրախուսել քաղաքացիների ակտիվությունը ու քաջալերել քաղաքականության մշակման ընթացքում նոր մտքերի ներառումը: Այսպիսով, այս ծրագիրը կոչված է խրախուսելու քաղաքացիների ու հանրային հատվածի երկխոսությունը առավել արդյունավետ կառավարման համար»:
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն ասել է. «Այս ծրագրի շնորհիվ մենք կկարողանանք բացահայտել մեր հասարակության նորարարներին: Այն մեծ նախաձեռնությունների հնարավորություն է ընձեռում բոլոր ոլորտներում ներգավված անձանց համար` կրթական ու բժշկական համակարգերից մինչև պետական կառավարման կառույցներ: Այս նախագիծը հարթակ կհանդիսանա նրանց համար, ովքեր Հայաստանի զարգացման ներուժի բացահայտման լուծումներ ունեն»:
Ծրագրի փիլիսոփայության հիմքում քաղաքացին է, ում առանցքային դեր է տրվում քաղաքականության մշակման և զարգացման ծրագրերի իրականացման ընթացքում: Երկու խոշոր կազմակերպությունների գործընկերությունը թույլ կտա քաղաքացու մասնակցության նոր մեխանիզմներ մշակել և բաց կառավարման նորարարություններ ներմուծել Հայաստանում: Ծրագիրն իրականացվելու է երեք հիմնական ուղղություններով՝ քաղաքացիներից եկող գաղափարների ինկուբացում, հանրային իրազեկում և կառավարման նորարարություն:
Հայաստանում, ինչպես և ողջ աշխարհում քաղաքացիների մասնակցությունը կառավարման գործընթացներին նոր կարևորություն է ստանում: Այն անմիջականորեն նպաստում է կառավարման նկատմամբ վստահության և իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացմանը: Ծրագրի ընթացքում նախատեսվում է իրականացնել բաց մրցույթների շարք, որոնք երկրի համար առաջնային խնդիրների լուծումների մշակումը կպատվիրակեն քաղաքացուն՝ այդ խնդիրների անմիջական օգտատիրոջը: Յուրաքանչյուր ոք կարող է առաջարկել լուծումներ, որոնցից լավագույնները կանցնեն ինկուբացիոն շրջան և նախնական աջակցություն կստանան ՄԱԶԾ և Եվրամիության կողմից:
Ծրագրի ընթացքում գաղափարների մրցույթներ կիրականացվեն նաև Կառավարության ներսում՝ առավել արդյունավետ ընթացակարգեր, բաց կառավարման նոր լուծումներ և հաղորդակցային նոր գործիքներ խթանելու նպատակով: Ծրագրի ավարտին նախատեսվում է մշակել Կառավարման նորարարական լաբորատորիայի հայեցակարգ, որ թույլ կտա մասնակցային մոտեցմամբ մշակել հանրային ծառայությունները:

#Inno4Dev` Նորարար առաջընթաց‬

Փետրվարի 2-ին տեղի է ունեցել «Նորարար առաջընթաց» ծրագրի մեկնարկային միջոցառումը: Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի և իրականացվելու է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նորարարական լաբորատորիայի կողմից: Ծրագիրը մեկնարկել է Հայաստանում առաջին անգամ անցկացվող Հանրային կառավարման նորարարության շաբաթով, որը ներառում է TEDx ձևաչափով իրականացվող համաժողով, Կոլբա-զրուցարան ձևաչափի հանդիպում և խորհրդատվական քննարկումներ հանրային կառավարման ոլորտում աշխատող մասնագետների համար: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր ելույթում խոսել է նմանօրինակ նախաձեռնությունների կարևորության մասին: «Ես շատ ուրախ եմ, որ ԵՄ-ն ասոցացվում է այսպիսի նորարար զարգացման հետ: Ապագան նորարարության, նոու-հաուի մեջ է, և հավանաբար Հայաստանի լավագույն ապագան հենց նորարարության հետ է գալու: Հայաստանը շատ սահմանափակ բնական ռեսուրսներ ունի, աշխարհաքաղաքական դիրքը հաջող չէ, և այդ ամենի պատճառով պետք է օգտագործել մարդկանց տաղանդը, նրանց ուղեղը: ԵՄ-ն համագործակցության տարբեր ծրագրերի միջոցով աջակցում ու խրախուսում է նորարարությունը Հայաստանում տնտեսական զարգացման, կրթության և էլեկտրոնային կառավարման ոլորտներում: Հայաստանի վարչական համակարգի բարեփոխումներում նորարարությունն ապահովելու համար կարևոր է խրախուսել քաղաքացիների ակտիվությունը ու քաջալերել քաղաքականության մշակման ընթացքում նոր մտքերի ներառումը: Այսպիսով, այս ծրագիրը կոչված է խրախուսելու քաղաքացիների ու հանրային հատվածի երկխոսությունը առավել արդյունավետ կառավարման համար»: Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն ասել է. «Այս ծրագրի շնորհիվ մենք կկարողանանք բացահայտել մեր հասարակության նորարարներին: Այն մեծ նախաձեռնությունների հնարավորություն է ընձեռում բոլոր ոլորտներում ներգավված անձանց համար` կրթական ու բժշկական համակարգերից մինչև պետական կառավարման կառույցներ: Այս նախագիծը հարթակ կհանդիսանա նրանց համար, ովքեր Հայաստանի զարգացման ներուժի բացահայտման լուծումներ ունեն»: Ծրագրի փիլիսոփայության հիմքում քաղաքացին է, ում առանցքային դեր է տրվում քաղաքականության մշակման և զարգացման ծրագրերի իրականացման ընթացքում: Երկու խոշոր կազմակերպությունների գործընկերությունը թույլ կտա քաղաքացու մասնակցության նոր մեխանիզմներ մշակել և բաց կառավարման նորարարություններ ներմուծել Հայաստանում: Ծրագիրն իրականացվելու է երեք հիմնական ուղղություններով՝ քաղաքացիներից եկող գաղափարների ինկուբացում, հանրային իրազեկում և կառավարման նորարարություն: Հայաստանում, ինչպես և ողջ աշխարհում քաղաքացիների մասնակցությունը կառավարման գործընթացներին նոր կարևորություն է ստանում: Այն անմիջականորեն նպաստում է կառավարման նկատմամբ վստահության և իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացմանը: Ծրագրի ընթացքում նախատեսվում է իրականացնել բաց մրցույթների շարք, որոնք երկրի համար առաջնային խնդիրների լուծումների մշակումը կպատվիրակեն քաղաքացուն՝ այդ խնդիրների անմիջական օգտատիրոջը: Յուրաքանչյուր ոք կարող է առաջարկել լուծումներ, որոնցից լավագույնները կանցնեն ինկուբացիոն շրջան և նախնական աջակցություն կստանան ՄԱԶԾ և Եվրամիության կողմից: Ծրագրի ընթացքում գաղափարների մրցույթներ կիրականացվեն նաև Կառավարության ներսում՝ առավել արդյունավետ ընթացակարգեր, բաց կառավարման նոր լուծումներ և հաղորդակցային նոր գործիքներ խթանելու նպատակով: Ծրագրի ավարտին նախատեսվում է մշակել Կառավարման նորարարական լաբորատորիայի հայեցակարգ, որ թույլ կտա մասնակցային մոտեցմամբ մշակել հանրային ծառայությունները: