Բարելավվելու է Երևանի ջրամատակարարման ենթակառուցվածքը | EUNewsletter

Բարելավվելու է Երևանի ջրամատակարարման ենթակառուցվածքը

29 Հուլիս 2013
NRK_8214

Երևանի ջրամատակարարումը կբարելավվի ԵՄ կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությամբ՝ ԵՄ 5.5 միլիոն եվրո արժողության դրամաշնորհի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի 5.4 միլիոն եվրո արժողության սուվերեն վարկի միջոցով: Ծրագրի մեկնարկի մասին պայմանագրերի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հյուրընկալությամբ:
Արարողության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՎԶԵԲ-ի նախագահ Սունա Չակրաբարտին ստորագրել են Երևանում ջրամատակարարման բարելավման վերաբերյալ վարկային համաձայնագիր: «Այս ծրագիրը կարևոր է Երևան քաղաքի համար: Հուսալի ջրամատակարարումն առաջնային անհրաժեշտություն է բնակիչների համար»,- ասել է Չակրաբարտին:
Միևնույն ժամանակ Հայաստանի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի ու ՎԶԵԲ-ի նախարար Սունա Չակրաբարտիի միջև ստորագրվել է Երևանում ջրամատակարարման ենթակառուցվածքը բարելավելու վերաբերյալ համաձայնագիր: Ստորագրող մյուս կողմերն են եղել « Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունն ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը:

Վարկի միջոցներն օգտագործվելու են՝ վերականգնելու ջրի բաշխման ցանցի խիստ վատթարացած հատվածները, փոխարինելու ջրամատակարարման ցանցի խողովակները, ինչպես նաև տներում տեղադրելու նոր ջրաչափեր: Ներդրումները կնվազեցնեն ջրի կորուստները և ծախսերը, միևնույն ժամանակ կբարելավեն ծրագրում ընդգրկված բոլոր շրջաններում 24-ժամյա ծառայությունները:

ԵՄ-ն իր Հարևանության ներդրումային գործիքի միջոցով կտրամադրի 5.5 միլիոն եվրո դրամաշնորհային միջոցներ: Ի լրումն ՎԶԵԲ-ի ֆինանսավորմանը, Եվրոպական ներդրումային բանկը քննում է 5.4 միլիոն եվրոյին համարժեք վարկի տրամադրման հնարավորությունը:

Բարելավվելու է Երևանի ջրամատակարարման ենթակառուցվածքը

Երևանի ջրամատակարարումը կբարելավվի ԵՄ կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությամբ՝ ԵՄ 5.5 միլիոն եվրո արժողության դրամաշնորհի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի 5.4 միլիոն եվրո արժողության սուվերեն վարկի միջոցով: Ծրագրի մեկնարկի մասին պայմանագրերի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հյուրընկալությամբ: Արարողության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՎԶԵԲ-ի նախագահ Սունա Չակրաբարտին ստորագրել են Երևանում ջրամատակարարման բարելավման վերաբերյալ վարկային համաձայնագիր: «Այս ծրագիրը կարևոր է Երևան քաղաքի համար: Հուսալի ջրամատակարարումն առաջնային անհրաժեշտություն է բնակիչների համար»,- ասել է Չակրաբարտին: Միևնույն ժամանակ Հայաստանի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի ու ՎԶԵԲ-ի նախարար Սունա Չակրաբարտիի միջև ստորագրվել է Երևանում ջրամատակարարման ենթակառուցվածքը բարելավելու վերաբերյալ համաձայնագիր: Ստորագրող մյուս կողմերն են եղել « Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունն ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը: Վարկի միջոցներն օգտագործվելու են՝ վերականգնելու ջրի բաշխման ցանցի խիստ վատթարացած հատվածները, փոխարինելու ջրամատակարարման ցանցի խողովակները, ինչպես նաև տներում տեղադրելու նոր ջրաչափեր: Ներդրումները կնվազեցնեն ջրի կորուստները և ծախսերը, միևնույն ժամանակ կբարելավեն ծրագրում ընդգրկված բոլոր շրջաններում 24-ժամյա ծառայությունները: ԵՄ-ն իր Հարևանության ներդրումային գործիքի միջոցով կտրամադրի 5.5 միլիոն եվրո դրամաշնորհային միջոցներ: Ի լրումն ՎԶԵԲ-ի ֆինանսավորմանը, Եվրոպական ներդրումային բանկը քննում է 5.4 միլիոն եվրոյին համարժեք վարկի տրամադրման հնարավորությունը: