Եվրաինտեգրման հանձնաժողովի գործունեության բարելավում | EUNewsletter

Եվրաինտեգրման հանձնաժողովի գործունեության բարելավում

13 January 2014

Դեկտեմբերի 13-ին ԵՄ ԽԽ կազմակերպեց սեմինար ԵՄ անդամ երկրների խորհրդարաններում ԵՄ հարցերի հանձնաժողովների դերի վերաբերյալ: Սեմինարին մասնակցում էին Հայաստանի Ազգային Ժողովի (ԱԺ) Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի աշխատակազմը, նաև այլ հանձնաժողովների աշխատակազմերի և Փորձաքննության վարչության` ԵՄ ինտեգրման հարցերով զբաղվող աշխատակիցներ, Կառավարության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Սեմինարի նպատակն էր ներկայացնել ԵՄ անդամ երկրների խորհրդարանների ԵՄ հարցերով զբաղվող հանձնաժողովների լավագույն փորձը` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի գործունեությունը բարելավելու նպատակով:
Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական հարցերով պատասխանատու Անդրեյ Դիդենկոն ընդգծել է, որ սեմինարը հնարավորություն է տալիս անդրադառնալ ԵՄ հարցերի հանձնաժողովների դերին, և կանոնակարգելու այն միջոցները, որոնք կօգնեն հստակեցնել ԱԺ ԵՄ հարցերով ինտեգրման մշտական հանձնաժողովի աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու ուղիները:
ԱԺ ԵՄ ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը կարևորել է սեմինարի անցկացումը՝ ԵՄ-Հայաստան երկխոության խորհրդարանական հարթակի համար: Նա շեշտել է այն թիրախային ոլորտները, որոնցում Հայաստանի միակ ու հիմնական գործընկերը ԵՄ-ն է. կոռուպցիայի դեմ պայքար, մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, խոսքի ազատություն: «Այս հարցերում առանց ԵՄ ակտիվ աջակցության մենք լրջագույն խնդիրներ կունենանք: Հայաստանի համար Եվրոպական Միության և Եվրոպական հանրության հետ երկխոսությունը շարունակելը կենսական անհրաժեշտություն է»:
ԵՄ մոտարկման և կառավարման հարցերով խորհրդատու Իլմարս Սոլիմսը ներկայացրել է Լատվիայի խորհրդարանի փորձը և խոսել ԵՄ հարցերի հանձնաժողովների աշխատանքը ապահովող գործառույթների և իրավական հիմքի մասին

Եվրաինտեգրման հանձնաժողովի գործունեության բարելավում

Դեկտեմբերի 13-ին ԵՄ ԽԽ կազմակերպեց սեմինար ԵՄ անդամ երկրների խորհրդարաններում ԵՄ հարցերի հանձնաժողովների դերի վերաբերյալ: Սեմինարին մասնակցում էին Հայաստանի Ազգային Ժողովի (ԱԺ) Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի աշխատակազմը, նաև այլ հանձնաժողովների աշխատակազմերի և Փորձաքննության վարչության` ԵՄ ինտեգրման հարցերով զբաղվող աշխատակիցներ, Կառավարության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ: Սեմինարի նպատակն էր ներկայացնել ԵՄ անդամ երկրների խորհրդարանների ԵՄ հարցերով զբաղվող հանձնաժողովների լավագույն փորձը` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի գործունեությունը բարելավելու նպատակով: Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական հարցերով պատասխանատու Անդրեյ Դիդենկոն ընդգծել է, որ սեմինարը հնարավորություն է տալիս անդրադառնալ ԵՄ հարցերի հանձնաժողովների դերին, և կանոնակարգելու այն միջոցները, որոնք կօգնեն հստակեցնել ԱԺ ԵՄ հարցերով ինտեգրման մշտական հանձնաժողովի աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու ուղիները: ԱԺ ԵՄ ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը կարևորել է սեմինարի անցկացումը՝ ԵՄ-Հայաստան երկխոության խորհրդարանական հարթակի համար: Նա շեշտել է այն թիրախային ոլորտները, որոնցում Հայաստանի միակ ու հիմնական գործընկերը ԵՄ-ն է. կոռուպցիայի դեմ պայքար, մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, խոսքի ազատություն: «Այս հարցերում առանց ԵՄ ակտիվ աջակցության մենք լրջագույն խնդիրներ կունենանք: Հայաստանի համար Եվրոպական Միության և Եվրոպական հանրության հետ երկխոսությունը շարունակելը կենսական անհրաժեշտություն է»: ԵՄ մոտարկման և կառավարման հարցերով խորհրդատու Իլմարս Սոլիմսը ներկայացրել է Լատվիայի խորհրդարանի փորձը և խոսել ԵՄ հարցերի հանձնաժողովների աշխատանքը ապահովող գործառույթների և իրավական հիմքի մասին