Աշխատանքային միգրացիայի բարելավումն Հայաստանում | EUNewsletter

Աշխատանքային միգրացիայի բարելավումն Հայաստանում

10 September 2012

Սեպտեմբերի 5-ին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի և Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի առաքելության միջև ստորագրվեց Համագործակցության հուշագիր ԵՄ հովանավորությամբ: Այս փաստաթուղթը նպատակ ուներ աջակցել «ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016թթ. գործողությունների ծրագրի» և «ՀՀ-ից սկիզբ առնող անկանոն միգրացիայի երևույթի ուսումնասիրության և դրա կանխարգելման վերաբերյալ հայեցակարգի» շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացմանը:
Այս փաստաթուղթը նախատեսում է ՀՀ-ում միգրացիայի կարգավորման ոլորտի բարեփոխումներ և ենթադրում է այնպիսի կարևոր միջոցառումներ, ինչպիսիք են` աշխատանքային միգրացիայի ոլորտի օրենսդրական դաշտի ձևավորում, շահագրգիռ օտար պետությունների հետ երկկողմ աշխատանքային համաձայնագրերի կնքում, աշխատանքի տեղավորման մասնավոր գործակալությունների գործունեության կարգավորում: Այն նաև ամրագրում է միգրանտ աշխատողների իրավունքների պաշտպանություն, ՄԱԿ-ի «Բոլոր միգրանտ աշխատավորների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության մասին» կոնվենցիայի ընդունում, ԵՄ-ում ընդունված չափանիշներին համապատասխանելիության տեսանկյունից միգրացիան կանոնակարգող ՀՀ օրենսդարական դաշտի վերլուծություն: Հաջորդ կարևոր խնդիրը, որը լուծում է փաստաթուղթը, օրինական աշխատանքային միգրացիայի հնարավորությունների մասին հանրության իրազեկման մեծածավալ արշավի կազմակերպումն է:

«Այս ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք հրատապ կարգավորում են պահանջում: Մեր նպատակն է պաշտպանել մեր քաղաքացիների իրավական շահերը և այս ծրագիրն մեծ հաջողությամբ ավարտին հասցնել»,- իր բացման խոսքի ժամանակ ընդգծեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանը:

Հռչակագրում ամրագրված նպատակներն ու պարտավորություններն իրականացվում են ԵՄ օժանդակությամբ` այս կառույցի կողմից ֆինանսավորվող ու ՄԶԿՄ և ՄՄԿ կողմից իրագործվող «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» ծրագրի շրջանակներում: Վերջինիս բյուջեն կազմում է մոտ 2,450,000 եվրո:

Վերոնշյալ հռչակագիրն ի կատար է ածվելու նաև ՄՄԿ-ի կողմից կազմակերպվող «Տեխնիկական աջակցություն ՀՀ կառավարությանը աշխատանքային միգրացիայի սխեմաների նախաձեռնման գործում» նախագծի շնորհիվ: Թվարկված նպատակներին հասնելու համար ձևավորվել է նաև աշխատանքային խումբ` փորձագետների ներգրավմամբ:

2011թ. Հայաստանի Կառավարությունը ընդունել է միգրացիայի կարգավորման ազգային քաղաքականություն, որն, ի թիվս այլ կարևոր հարցերի, անդրադառնում է աշխատանքային միգրացիայի կարգավորմանը

Աշխատանքային միգրացիայի բարելավումն Հայաստանում

Սեպտեմբերի 5-ին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի և Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի առաքելության միջև ստորագրվեց Համագործակցության հուշագիր ԵՄ հովանավորությամբ: Այս փաստաթուղթը նպատակ ուներ աջակցել «ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016թթ. գործողությունների ծրագրի» և «ՀՀ-ից սկիզբ առնող անկանոն միգրացիայի երևույթի ուսումնասիրության և դրա կանխարգելման վերաբերյալ հայեցակարգի» շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացմանը: Այս փաստաթուղթը նախատեսում է ՀՀ-ում միգրացիայի կարգավորման ոլորտի բարեփոխումներ և ենթադրում է այնպիսի կարևոր միջոցառումներ, ինչպիսիք են` աշխատանքային միգրացիայի ոլորտի օրենսդրական դաշտի ձևավորում, շահագրգիռ օտար պետությունների հետ երկկողմ աշխատանքային համաձայնագրերի կնքում, աշխատանքի տեղավորման մասնավոր գործակալությունների գործունեության կարգավորում: Այն նաև ամրագրում է միգրանտ աշխատողների իրավունքների պաշտպանություն, ՄԱԿ-ի «Բոլոր միգրանտ աշխատավորների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության մասին» կոնվենցիայի ընդունում, ԵՄ-ում ընդունված չափանիշներին համապատասխանելիության տեսանկյունից միգրացիան կանոնակարգող ՀՀ օրենսդարական դաշտի վերլուծություն: Հաջորդ կարևոր խնդիրը, որը լուծում է փաստաթուղթը, օրինական աշխատանքային միգրացիայի հնարավորությունների մասին հանրության իրազեկման մեծածավալ արշավի կազմակերպումն է: «Այս ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք հրատապ կարգավորում են պահանջում: Մեր նպատակն է պաշտպանել մեր քաղաքացիների իրավական շահերը և այս ծրագիրն մեծ հաջողությամբ ավարտին հասցնել»,- իր բացման խոսքի ժամանակ ընդգծեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանը: Հռչակագրում ամրագրված նպատակներն ու պարտավորություններն իրականացվում են ԵՄ օժանդակությամբ` այս կառույցի կողմից ֆինանսավորվող ու ՄԶԿՄ և ՄՄԿ կողմից իրագործվող «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» ծրագրի շրջանակներում: Վերջինիս բյուջեն կազմում է մոտ 2,450,000 եվրո: Վերոնշյալ հռչակագիրն ի կատար է ածվելու նաև ՄՄԿ-ի կողմից կազմակերպվող «Տեխնիկական աջակցություն ՀՀ կառավարությանը աշխատանքային միգրացիայի սխեմաների նախաձեռնման գործում» նախագծի շնորհիվ: Թվարկված նպատակներին հասնելու համար ձևավորվել է նաև աշխատանքային խումբ` փորձագետների ներգրավմամբ: 2011թ. Հայաստանի Կառավարությունը ընդունել է միգրացիայի կարգավորման ազգային քաղաքականություն, որն, ի թիվս այլ կարևոր հարցերի, անդրադառնում է աշխատանքային միգրացիայի կարգավորմանը