«Ես էլ եմ այս երկրի քաղաքացին» | EUNewsletter

«Ես էլ եմ այս երկրի քաղաքացին»

23 March 2011

Մանկական զարգացման հիմնադրամը 2010թ. դեկտեմբերի 3-ին հաշմանդամների միջազգային օրվան նվիրված միջոցառում-ակցիա էր նախաձեռնել` «Ես էլ եմ այս երկրի քաղաքացին» խորագրով: Միջոցառման նպատակն էր իրազեկել հասարակության և իշխանության ներկայացուցիչներին  հատուկ կարիք ունեցող երեխաների խնդիրների ու ձեռքբերումների մասին`  նշելով, որ նրանք ամենևին էլ հատուկ կարեկցանք և ներողամտություն չեն ակնկալում հասարակությունից, այլ` հավասար իրավունքներ:
Հիմնադրամում գործող ներառական թատրոնի երեխաները միջոցառման հյուրերին ներկայացրել են նոր բեմադրություն, անցկացվել են խաղեր, ներկայացվել երեխաների ձեռքի աշխատանքներ:
Միջոցառմանը ներկա էին ԱԺ պատգամավոր` Անահիտ Բախշյանը, Հայաստանում գործող միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ, երաժիշտներ և երգիչներ:
Միջոցառումն անցկացվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող և «Վորլդ վիժն» հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության նվազեցման ծրագրի» շրջանակներում

«Ես էլ եմ այս երկրի քաղաքացին»

Մանկական զարգացման հիմնադրամը 2010թ. դեկտեմբերի 3-ին հաշմանդամների միջազգային օրվան նվիրված միջոցառում-ակցիա էր նախաձեռնել` «Ես էլ եմ այս երկրի քաղաքացին» խորագրով: Միջոցառման նպատակն էր իրազեկել հասարակության և իշխանության ներկայացուցիչներին  հատուկ կարիք ունեցող երեխաների խնդիրների ու ձեռքբերումների մասին`  նշելով, որ նրանք ամենևին էլ հատուկ կարեկցանք և ներողամտություն չեն ակնկալում հասարակությունից, այլ` հավասար իրավունքներ: Հիմնադրամում գործող ներառական թատրոնի երեխաները միջոցառման հյուրերին ներկայացրել են նոր բեմադրություն, անցկացվել են խաղեր, ներկայացվել երեխաների ձեռքի աշխատանքներ: Միջոցառմանը ներկա էին ԱԺ պատգամավոր` Անահիտ Բախշյանը, Հայաստանում գործող միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ, երաժիշտներ և երգիչներ: Միջոցառումն անցկացվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող և «Վորլդ վիժն» հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության նվազեցման ծրագրի» շրջանակներում