Մարդու իրավունքների օրը | EUNewsletter

Մարդու իրավունքների օրը

21 December 2012

Մարդու իրավունքների օրը Հայաստանում տարբեր միջոցառումներ են անցկացվել, որոնց կազմակերպմանն օժանդակել է Հայաստանում ԵՄ պատվիրակությունը եւ տարբեր այլ միջազգային կազմակերպություններ:
Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի գրասենյակները, Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ու Արտգործնախարարության աջակցությամբ, կազմակերպել էին Մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ ֆիլմերի միջազգային փառատոն, մարդու իրավունքների շուրջ քննարկումներ եւ ռոք համերգ:
Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության դեսպան Տրայան Հրիթեան ընդգծել է, որ ժողովրդավարությունը համընդհանուր ցանկություն է, մինչդեռ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները հենց այնպես չեն տրվում.
«Համընդհանուր խնդիրները կարող են կասկածի տակ առնվել մշակութային տարբերությունների ֆոնին: Եվրամիությունը քաջատեղյակ է այս մարտահրավերներին եւ պատրաստակամ է անելու ամեն հնարավորը, որպեսզի մարդու իրավունքները պաշտպանված լինեն բոլորի համար: Եվրամիությունը շարունակում է հավատարիմ մնալ իր նկրտումներին՝ Հայաստանում նպաստելու բարեկեցությանը, անվտանգությանը, ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը, լավ կառավարմանը եւ կայուն զարգացմանը»:

Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած ժյուրին առաջին մրցանակը (դյուրակիր համարկարգիչ-laptop) շնորհել է «Հմուտ մարդը», երկրորդ մրցանակը (նեթբուք)՝ «Իրական իրավունքներ վիրտուալ իրականությունում» ֆիլմերի հեղինակներին:

2012 թվականի հուլիսին Մարդու իրավունքների խորհուրդն ընդունել է պատմության մեջ առաջին բանաձեւը համացանցում մարդու իրավունքների խթանման, պաշտպանության եւ իրացման մասին: Այն ամրագրում է, որ մարդու իրավունքները թվային իրականության մեջ պետք է պաշտպանվեն եւ խթանվեն միեւնույն մակարդակով եւ միեւնույն պատրաստակամությամբ, ինչպես որ «օֆլայն» աշխարհում է:

Մարդու իրավունքների օրվան նվիրված քարոզարշավը շարունակվել է արդեն ավանդական դարձած ռոք համերգով, որը տեղի է ունեցել Վանաձոր քաղաքում:

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրն ընդունվել է 1948 թվականի դեկտեմբերի 10-ին: Այդ ժամանակվանից ի վեր այս օրը նշվում է որպես մարդու իրավունքների օր

Մարդու իրավունքների օրը

Մարդու իրավունքների օրը Հայաստանում տարբեր միջոցառումներ են անցկացվել, որոնց կազմակերպմանն օժանդակել է Հայաստանում ԵՄ պատվիրակությունը եւ տարբեր այլ միջազգային կազմակերպություններ: Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի գրասենյակները, Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ու Արտգործնախարարության աջակցությամբ, կազմակերպել էին Մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ ֆիլմերի միջազգային փառատոն, մարդու իրավունքների շուրջ քննարկումներ եւ ռոք համերգ: Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության դեսպան Տրայան Հրիթեան ընդգծել է, որ ժողովրդավարությունը համընդհանուր ցանկություն է, մինչդեռ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները հենց այնպես չեն տրվում. «Համընդհանուր խնդիրները կարող են կասկածի տակ առնվել մշակութային տարբերությունների ֆոնին: Եվրամիությունը քաջատեղյակ է այս մարտահրավերներին եւ պատրաստակամ է անելու ամեն հնարավորը, որպեսզի մարդու իրավունքները պաշտպանված լինեն բոլորի համար: Եվրամիությունը շարունակում է հավատարիմ մնալ իր նկրտումներին՝ Հայաստանում նպաստելու բարեկեցությանը, անվտանգությանը, ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը, լավ կառավարմանը եւ կայուն զարգացմանը»: Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած ժյուրին առաջին մրցանակը (դյուրակիր համարկարգիչ-laptop) շնորհել է «Հմուտ մարդը», երկրորդ մրցանակը (նեթբուք)՝ «Իրական իրավունքներ վիրտուալ իրականությունում» ֆիլմերի հեղինակներին: 2012 թվականի հուլիսին Մարդու իրավունքների խորհուրդն ընդունել է պատմության մեջ առաջին բանաձեւը համացանցում մարդու իրավունքների խթանման, պաշտպանության եւ իրացման մասին: Այն ամրագրում է, որ մարդու իրավունքները թվային իրականության մեջ պետք է պաշտպանվեն եւ խթանվեն միեւնույն մակարդակով եւ միեւնույն պատրաստակամությամբ, ինչպես որ «օֆլայն» աշխարհում է: Մարդու իրավունքների օրվան նվիրված քարոզարշավը շարունակվել է արդեն ավանդական դարձած ռոք համերգով, որը տեղի է ունեցել Վանաձոր քաղաքում: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրն ընդունվել է 1948 թվականի դեկտեմբերի 10-ին: Այդ ժամանակվանից ի վեր այս օրը նշվում է որպես մարդու իրավունքների օր