Մարդու իրավունքների օրը. 2013 | EUNewsletter

Մարդու իրավունքների օրը. 2013

9 January 2014

Դեկտեմբերի 10-ին աշխարհը նշում է Մարդու իրավունքների Միջազգային օրը: Այս առիթով Երևանում կազմակերպվել էր թեմատիկ լուսանկարների մրցույթ-ցուցահանդես` «Բարձրացրու ձայնդ՝ պաշտպանելու քո իրավունքները» կարգախոսով: Մասնակիցները ներկայացրել էին հաշմանդամների, անօթևանության, կրթության իրավունքից զրկված անպահով ընտանիքի երեխաների, մինչ օրս չլուծված բնակարանային խնդիրներ ունեցող երկրաշարժից տուժածների և փախստականների, միայնակ ծերերի, բազմազավակ ընտանիքի երեխաների, հիվանդ երեխաների իրավունքներին, քաղաքացիական իրավունքներին անդրադարձող լուսանկարներ: Միջոցառման նպատակն էր խրախուսել երիտասարդներին ընդլայնել մարդու իրավունքների մասին իրենց գիտելիքները և կիսվել մարդու իրավունքների խթանման և պաշտպանության իրենց անձնական փորձով:
Հաղթողներին շնորհավորեցին ու մրցանակներ հանձնեցին ԵՄ պատվիրակության քաղաքական հարցերով պատասխանատու Անդրեյ Դիդենկոն, ԵԽ Երևանյան գրասնյակի ղեկավար Ալեքսանդր Պավլյուկը, ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն, ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Քլեր Մեդինան, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար, Դեսպան Անդրեյ Սորոկինը, ՀՀ Արտգործնախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ, Դեսպան Վահրամ Կաժոյանը: Ցուցահանդեսն անցկացվում էր երկու՝ 15-18 և 19-25 տարիքային խմբերում: Յուրաքանչյուր տարիքային խմբում երեքական լավագույն լուսանկարների հեղինակները ստացան հատուկ մրցանակներ:
Առաջին մրցանակակիրներ ճանաչվեցին Մուշեղ Հովսեփյանը և Անահիտ Հարությունյանը, երկրորդ` Վրեժ Նաջարյանն ու Հասմիկ Տոնապետյանը և երրորդ մրցանակային տեղը զբաղեցրին Արշակ Խուդավերդյանն ու Հայկ Բարսեղյանը:
Անդրեյ Դիդենկոն շնորհավորելով բոլոր մասնակիցներին ու հյուրերին Մարդու իրավունքների օրվա կապակցությամբ՝ մեջբերեց Եվրամիության արտաքին և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնի՝ Մարդու իրավունքների օրվա կապակցությամբ ԵՄ-ի անունից հրապարակած հայտարարությունը և համոզմունք հայտնեց, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:
Լուսանկարների մրցույթ-ցուցահանդեսին հաջորդեց մարդու իրավունքների վերաբերյալ բանավեճը, իսկ երեկոյան երիտասարդները հնարավորություն ունեցան դիտելու «Ծիածանի գործով աննախադեպ դատավարություն» ինտերակտիվ թատերական ներկայացումը, որը անդրադառնում է Հայաստանում գենդերային հավասարության և կանանց իրավունքների հարցերին:

Մարդու իրավունքների օրը. 2013

Դեկտեմբերի 10-ին աշխարհը նշում է Մարդու իրավունքների Միջազգային օրը: Այս առիթով Երևանում կազմակերպվել էր թեմատիկ լուսանկարների մրցույթ-ցուցահանդես` «Բարձրացրու ձայնդ՝ պաշտպանելու քո իրավունքները» կարգախոսով: Մասնակիցները ներկայացրել էին հաշմանդամների, անօթևանության, կրթության իրավունքից զրկված անպահով ընտանիքի երեխաների, մինչ օրս չլուծված բնակարանային խնդիրներ ունեցող երկրաշարժից տուժածների և փախստականների, միայնակ ծերերի, բազմազավակ ընտանիքի երեխաների, հիվանդ երեխաների իրավունքներին, քաղաքացիական իրավունքներին անդրադարձող լուսանկարներ: Միջոցառման նպատակն էր խրախուսել երիտասարդներին ընդլայնել մարդու իրավունքների մասին իրենց գիտելիքները և կիսվել մարդու իրավունքների խթանման և պաշտպանության իրենց անձնական փորձով: Հաղթողներին շնորհավորեցին ու մրցանակներ հանձնեցին ԵՄ պատվիրակության քաղաքական հարցերով պատասխանատու Անդրեյ Դիդենկոն, ԵԽ Երևանյան գրասնյակի ղեկավար Ալեքսանդր Պավլյուկը, ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն, ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Քլեր Մեդինան, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար, Դեսպան Անդրեյ Սորոկինը, ՀՀ Արտգործնախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ, Դեսպան Վահրամ Կաժոյանը: Ցուցահանդեսն անցկացվում էր երկու՝ 15-18 և 19-25 տարիքային խմբերում: Յուրաքանչյուր տարիքային խմբում երեքական լավագույն լուսանկարների հեղինակները ստացան հատուկ մրցանակներ: Առաջին մրցանակակիրներ ճանաչվեցին Մուշեղ Հովսեփյանը և Անահիտ Հարությունյանը, երկրորդ` Վրեժ Նաջարյանն ու Հասմիկ Տոնապետյանը և երրորդ մրցանակային տեղը զբաղեցրին Արշակ Խուդավերդյանն ու Հայկ Բարսեղյանը: Անդրեյ Դիդենկոն շնորհավորելով բոլոր մասնակիցներին ու հյուրերին Մարդու իրավունքների օրվա կապակցությամբ՝ մեջբերեց Եվրամիության արտաքին և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնի՝ Մարդու իրավունքների օրվա կապակցությամբ ԵՄ-ի անունից հրապարակած հայտարարությունը և համոզմունք հայտնեց, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Լուսանկարների մրցույթ-ցուցահանդեսին հաջորդեց մարդու իրավունքների վերաբերյալ բանավեճը, իսկ երեկոյան երիտասարդները հնարավորություն ունեցան դիտելու «Ծիածանի գործով աննախադեպ դատավարություն» ինտերակտիվ թատերական ներկայացումը, որը անդրադառնում է Հայաստանում գենդերային հավասարության և կանանց իրավունքների հարցերին: