Կրթություն Մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտում | EUNewsletter

Կրթություն Մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտում

22 November 2011

Human Rights and Democracy education Սեպտեմբերի 14-ին ԵՊՀ-ում պաշտոնապես մեկնարկել է Ժողովրդավարության և մարդու իրավունքների եվրոպական գործիքի ֆինանսական աջակցությամբ հիմնված «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում. տարածաշրջանային մագիստրոսական դասընթացներ» երկամյա միջգիտաճյուղային ծրագիրը:
Մագիստրոսական նոր կուրսի 22 ուսանողներից 12-ը Հայաստանից են, իսկ մնացած 11-ը` Մոլդովայից, Ուկրաինայից, Բելառուսից,  Ռուսաստանից և Վրաստանից: Անդրադառնալով այդ փաստին` ծրագրի պաշտոնական մեկնարկի օրը Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը նշել է, որ դա համագործակցության վերջնական սահմանը չէ, և որ մոտակա ժամանակներում ծրագրում կընդգրկվեն ներկայացուցիչներ՝ նաև այլ երկրներից, այդ թվում՝ հարևան Ադրբեջանից և Թուրքիայից:
Ներկայումս, ծրագրի շրջանակներում, ԵՊՀ-ն համագործակցում է Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային, Բելառուսի պետական, Մոլդովայի եվրոպական քաղաքական և տնտեսական հետազոտությունների համալսարանների հետ:
Միջգիտաճյուղային մոտեցումների կիրառումը ուսանողներին կտա մարդու իրավունքների և ժողովրդավարացման մասին մշակութային, պատմական, փիլիսոփայական, քաղաքական, իրավական, սոցիոլոգիական և տնտեսական կայուն պատկերացումներ, ինչպես նաև ամբողջական գիտելիքներ ԵՄ-ի, նրա կառույցների և վերջիններիս քաղաքականության մասին:
Human Rights and Democracy educationԵրկամյա մագիստրոսական այս ծրագրի հիմնական առանձնահատկությունը կրթության և մշակույթի ոլորտներում մասնագետների փոխանակման հնարավորությունն է: Առաջին երկու կիսամյակի դասերը կանցկացվեն Հայաստանում, այնուհետև ուսանողներն, իրենց ընտրությամբ,  ուսումը կշարունակեն գործընկեր համալսարաններից որևէ մեկում:
Այն ուսանողները, ովքեր մագիստրոսական կուրսում սովորելու համար գրավոր և բանավոր քննական փուլեր են անցել, մեծ ակնկալիքներ ունեն:
«Նախևառաջ, այս ծրագիրն ինձ համար միջմշակութային հաղորդակցություն է նշանակում, և ես ակնկալում եմ խորը մասնագիտացում ստանալ», – նշել է ուսանողուհիներից Հասմիկ Հարությունյանը:
Ուկրաինացի ուսանողուհի Անաստասիա Միխայլովան ծրագրին մասնակցելը մեծ պատասխանատվություն է համարում. «Մենք հույս ունենք ուսուցումից հետո վերադառնալ մեր երկրները և փոփոխություններ կատարել այնտեղ, ստեղծել նոր իրականություն, ինչ-որ կարևոր դեր խաղալ»:
Մագիստրոսական առաջին կուրսի ավագ  Սյունե Հարությունյանը, ելույթ ունենալով ծրագրի մեկնարկի օրը, շեշտել է նեղ մասնագիտական դաշտի կարևորությունը Հայաստանում` թե° մարդու իրավունքների, թե° ժողովրդավարացման տեսանկյուններից: Նրա խոսքերով, ուսանողների և արդեն մի քանի ծանոթ դասախոսների միջև տիրող մթնոլորտը հաճելի է և պարտավորեցնող:
Human Rights and Democracy education Ծրագրի պատշած իրականացումը կնպաստի նաև եվրաինտեգրման հարցում: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերն ընգծել է, որ ԵՄ միշտ էլ հանդես է եկել որպես մարդու իրավունքների մեծ հովանավոր, և որ մագիստրոսական այս նոր ծրագիրը ևս մեկ քայլ է այս բնագավառում:
«Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում Հայաստանում, Բելառուսում, Մոլդովայում և Ուկրաինայում» տարածաշրջանային մագիստրոսական ծրագիրն առաջին նմանօրինակ միջգիտաճյուղային ծրագիրն է տարածաշրջանում: Այն իրականացնում է ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը` Ժողովրդավարության և մարդու իրավունքների եվրոպական գործիքի միջոցով `1 276 000 եվրո բյուջեով

Կրթություն Մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտում

Human Rights and Democracy education Սեպտեմբերի 14-ին ԵՊՀ-ում պաշտոնապես մեկնարկել է Ժողովրդավարության և մարդու իրավունքների եվրոպական գործիքի ֆինանսական աջակցությամբ հիմնված «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում. տարածաշրջանային մագիստրոսական դասընթացներ» երկամյա միջգիտաճյուղային ծրագիրը: Մագիստրոսական նոր կուրսի 22 ուսանողներից 12-ը Հայաստանից են, իսկ մնացած 11-ը` Մոլդովայից, Ուկրաինայից, Բելառուսից,  Ռուսաստանից և Վրաստանից: Անդրադառնալով այդ փաստին` ծրագրի պաշտոնական մեկնարկի օրը Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը նշել է, որ դա համագործակցության վերջնական սահմանը չէ, և որ մոտակա ժամանակներում ծրագրում կընդգրկվեն ներկայացուցիչներ՝ նաև այլ երկրներից, այդ թվում՝ հարևան Ադրբեջանից և Թուրքիայից: Ներկայումս, ծրագրի շրջանակներում, ԵՊՀ-ն համագործակցում է Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային, Բելառուսի պետական, Մոլդովայի եվրոպական քաղաքական և տնտեսական հետազոտությունների համալսարանների հետ: Միջգիտաճյուղային մոտեցումների կիրառումը ուսանողներին կտա մարդու իրավունքների և ժողովրդավարացման մասին մշակութային, պատմական, փիլիսոփայական, քաղաքական, իրավական, սոցիոլոգիական և տնտեսական կայուն պատկերացումներ, ինչպես նաև ամբողջական գիտելիքներ ԵՄ-ի, նրա կառույցների և վերջիններիս քաղաքականության մասին: Human Rights and Democracy educationԵրկամյա մագիստրոսական այս ծրագրի հիմնական առանձնահատկությունը կրթության և մշակույթի ոլորտներում մասնագետների փոխանակման հնարավորությունն է: Առաջին երկու կիսամյակի դասերը կանցկացվեն Հայաստանում, այնուհետև ուսանողներն, իրենց ընտրությամբ,  ուսումը կշարունակեն գործընկեր համալսարաններից որևէ մեկում: Այն ուսանողները, ովքեր մագիստրոսական կուրսում սովորելու համար գրավոր և բանավոր քննական փուլեր են անցել, մեծ ակնկալիքներ ունեն: «Նախևառաջ, այս ծրագիրն ինձ համար միջմշակութային հաղորդակցություն է նշանակում, և ես ակնկալում եմ խորը մասնագիտացում ստանալ», - նշել է ուսանողուհիներից Հասմիկ Հարությունյանը: Ուկրաինացի ուսանողուհի Անաստասիա Միխայլովան ծրագրին մասնակցելը մեծ պատասխանատվություն է համարում. «Մենք հույս ունենք ուսուցումից հետո վերադառնալ մեր երկրները և փոփոխություններ կատարել այնտեղ, ստեղծել նոր իրականություն, ինչ-որ կարևոր դեր խաղալ»: Մագիստրոսական առաջին կուրսի ավագ  Սյունե Հարությունյանը, ելույթ ունենալով ծրագրի մեկնարկի օրը, շեշտել է նեղ մասնագիտական դաշտի կարևորությունը Հայաստանում` թե° մարդու իրավունքների, թե° ժողովրդավարացման տեսանկյուններից: Նրա խոսքերով, ուսանողների և արդեն մի քանի ծանոթ դասախոսների միջև տիրող մթնոլորտը հաճելի է և պարտավորեցնող: Human Rights and Democracy education Ծրագրի պատշած իրականացումը կնպաստի նաև եվրաինտեգրման հարցում: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերն ընգծել է, որ ԵՄ միշտ էլ հանդես է եկել որպես մարդու իրավունքների մեծ հովանավոր, և որ մագիստրոսական այս նոր ծրագիրը ևս մեկ քայլ է այս բնագավառում: «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում Հայաստանում, Բելառուսում, Մոլդովայում և Ուկրաինայում» տարածաշրջանային մագիստրոսական ծրագիրն առաջին նմանօրինակ միջգիտաճյուղային ծրագիրն է տարածաշրջանում: Այն իրականացնում է ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը` Ժողովրդավարության և մարդու իրավունքների եվրոպական գործիքի միջոցով `1 276 000 եվրո բյուջեով