Ինչպես կանխել խտրականությունը խոցելի խմբերի նկատմամբ Հայաստանում | EUNewsletter

Ինչպես կանխել խտրականությունը խոցելի խմբերի նկատմամբ Հայաստանում

18 December 2012

Նոյեմբերի 15-17-ը Երևանում անցկացվել է Ազգային Խորհրդակցություն` ՄԻԱՎ/ՁԻԱՀ կանխարգելման և ջատագովության վերաբերյալ: Եռօրյա քննարկումներ են անցկացվել այն դժվարությունների շուրջ, որոնց հետ բախվում են խոցելի խմբերը (թմրանյութերի ներարկային օգտագործողներ, կոմերցիոն սեռական ծառայություններ մատուցող կանայք, տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդիկ) և արդյունքում մշակվել է նրանց շահերի պաշտպանությանն ուղղված ՄԻԱՎ-ի ազգային ռազմավարության նախնական պլան:
Բարձրաձայնված խնդիրների շարքում էին` սեռական ճանապարհով փոխանցվող վարակների համար անվճար բուժման և ՄԻԱՎ-ի արագ թեսթավորման հնարավորության բացակայությունը(վերջինս թույլ է տալիս պատասխանը ստանալ 5 րոպեի ընթացքում, մինչդեռ մեզ մոտ դա օրեր է տևում), խոցելի խմբերի նկատմամբ բարձր խտրականությունը, ինչը մեծապես պայմանավորված է Հայաստանում խոցելի խմբերին ծառայությունների մատուցումը կարգավորող որոշակի փաստաթղթերի բացակայությամբ: Հանդիպումների ընթացքում պարզ է դարձել, որ խոցելի խմբերի ներկայացուցիչները չեն օգտվում բուժհաստատությունների ծառայություններից հենց բարձր խտրականության պատճառով. եղել են դեպքեր, որ բուժ անձնակազմը հրաժարվել է սպասարկել, կամ սպասարկել է ոչ պատշաճ ձևով:

Որպես խտրականությունը վերացնելու առաջնային միջոց սեմինարի մասնակիցները նշել են օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև տեղեկատվական և հանրային իրազեկման բարձրացում ոչ միայն ՄԻԱՎ-ի, այլև խոցելի խբերի վերաբերյալ:

ՄԻԱՎ վարակի կանխարգելման համար արդյունավետ գործողությունների շարքից ընդգծվել են նաև շարժական լաբորատորիաների, կամավոր խորհրդատվության և հետազոտության ծառայությունների մատուցման ներդրման անհրաժեշտությունը:

Սեմինարին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ «Մենք հանուն քաղաքացիական հավասարության» ՀԿ-ի նախագահ Կարեն Բադալյանը կարևորեց այն փաստը, որ խնդրին ուշադրություն է դարձնում նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը. այն առաջ է քաշել օրենքի նախագիծը, որը նախատեսում է խտրականության վերացման և իրավունքների վերականգնման համար մեխանիզմների մշակում:

Սեմինարն անցկացվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «ԵՄ Արևելյան հարևանության և համագործակցության գործընկեր երկրներում խոցելի խմբերի շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման արդյունավետ ռազմավարության լայնամասշտաբ ներդրում» եռամյա ծրագրի շրջանակներում: Ծրագրի հիմնական շահառուներն են թմրանյութերի ներարկային օգտագործողները (ԹՆՕ), կոմերցիոն սեռական ծառայություններ մատուցող կանայք (ԿՍԿ) և տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդիկ (ՏՍՏ):
Տարածաշրջանային այս ծրագիրը իրականացվում է Ուկրաինայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ Միջազգային ալիանսի կողմից: Ծրագրի աշխատանքներում ընդգրկված են գործընկեր կազմակերպություններ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Մոլդովային, Ռուսաստանից, Վրաստանից և Ուկրաինայից: Հայաստանում ծրագրի գործընկերն է «Մենք հանուն քաղաքացիական հավասարության» ՀԿ-ն:

http://www.wfce.am/

Ինչպես կանխել խտրականությունը խոցելի խմբերի նկատմամբ Հայաստանում

Նոյեմբերի 15-17-ը Երևանում անցկացվել է Ազգային Խորհրդակցություն` ՄԻԱՎ/ՁԻԱՀ կանխարգելման և ջատագովության վերաբերյալ: Եռօրյա քննարկումներ են անցկացվել այն դժվարությունների շուրջ, որոնց հետ բախվում են խոցելի խմբերը (թմրանյութերի ներարկային օգտագործողներ, կոմերցիոն սեռական ծառայություններ մատուցող կանայք, տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդիկ) և արդյունքում մշակվել է նրանց շահերի պաշտպանությանն ուղղված ՄԻԱՎ-ի ազգային ռազմավարության նախնական պլան: Բարձրաձայնված խնդիրների շարքում էին` սեռական ճանապարհով փոխանցվող վարակների համար անվճար բուժման և ՄԻԱՎ-ի արագ թեսթավորման հնարավորության բացակայությունը(վերջինս թույլ է տալիս պատասխանը ստանալ 5 րոպեի ընթացքում, մինչդեռ մեզ մոտ դա օրեր է տևում), խոցելի խմբերի նկատմամբ բարձր խտրականությունը, ինչը մեծապես պայմանավորված է Հայաստանում խոցելի խմբերին ծառայությունների մատուցումը կարգավորող որոշակի փաստաթղթերի բացակայությամբ: Հանդիպումների ընթացքում պարզ է դարձել, որ խոցելի խմբերի ներկայացուցիչները չեն օգտվում բուժհաստատությունների ծառայություններից հենց բարձր խտրականության պատճառով. եղել են դեպքեր, որ բուժ անձնակազմը հրաժարվել է սպասարկել, կամ սպասարկել է ոչ պատշաճ ձևով: Որպես խտրականությունը վերացնելու առաջնային միջոց սեմինարի մասնակիցները նշել են օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև տեղեկատվական և հանրային իրազեկման բարձրացում ոչ միայն ՄԻԱՎ-ի, այլև խոցելի խբերի վերաբերյալ: ՄԻԱՎ վարակի կանխարգելման համար արդյունավետ գործողությունների շարքից ընդգծվել են նաև շարժական լաբորատորիաների, կամավոր խորհրդատվության և հետազոտության ծառայությունների մատուցման ներդրման անհրաժեշտությունը: Սեմինարին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ «Մենք հանուն քաղաքացիական հավասարության» ՀԿ-ի նախագահ Կարեն Բադալյանը կարևորեց այն փաստը, որ խնդրին ուշադրություն է դարձնում նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը. այն առաջ է քաշել օրենքի նախագիծը, որը նախատեսում է խտրականության վերացման և իրավունքների վերականգնման համար մեխանիզմների մշակում: Սեմինարն անցկացվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «ԵՄ Արևելյան հարևանության և համագործակցության գործընկեր երկրներում խոցելի խմբերի շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման արդյունավետ ռազմավարության լայնամասշտաբ ներդրում» եռամյա ծրագրի շրջանակներում: Ծրագրի հիմնական շահառուներն են թմրանյութերի ներարկային օգտագործողները (ԹՆՕ), կոմերցիոն սեռական ծառայություններ մատուցող կանայք (ԿՍԿ) և տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդիկ (ՏՍՏ): Տարածաշրջանային այս ծրագիրը իրականացվում է Ուկրաինայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ Միջազգային ալիանսի կողմից: Ծրագրի աշխատանքներում ընդգրկված են գործընկեր կազմակերպություններ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Մոլդովային, Ռուսաստանից, Վրաստանից և Ուկրաինայից: Հայաստանում ծրագրի գործընկերն է «Մենք հանուն քաղաքացիական հավասարության» ՀԿ-ն: http://www.wfce.am/