Աղքատության նվազեցում և կայուն զարգացում համայնքներում | EUNewsletter

Աղքատության նվազեցում և կայուն զարգացում համայնքներում

20 October 2012

Հայաստանում համայնքների կայուն զարգացումը խթանելու նպատակով ԵՄ ծրագիրը կազմակերպել էր քառօրյա դասընթաց սոցիալական կարիքների վերաբերյալ:
Դասընթացներն անցկացվել են հոկտեմբերի 16-19-ը «Հասարակական երկխոսությունների և նախաձեռնությունների կենտրոն (ՀԵՆԿ) հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ` ԵՄ աջակցությամբ իրականացվող աղքատության նվազեցմանն ուղղված ծրագրի շրջանակներում:
Դեռևս նախորդ տարի հանրապետության 50 համայնքներում ՀԵՆԿ կազմակերպությունը իրականացրել էր սոցիալական կարիքների գնահատում համայնքներում սոցիալական կարիքները բացահայտելու համար: “Մեր նպատակը միայն խնդիրների մասին բարձրաձայնելը չէր. բացահայտված խնդիրների վերաբերյալ կազմված վերլուծության հիման վրա փորձելու ենք գործնական քայլեր անել և համապատասխան հմտություններ փոխանցել համայնքների սոցիալական կյանքը բարելավելու համար”, – պարզաբանել է ՀԵՆԿ հկ-ի գործադիր տնօրեն Ռուզան Սեդրակյանը:

Դասընթացներին մասնակցում էին ներկայացուցիչներ հանրապետության 10 մարզերի տեղական ինքնակառավարման մարմիններից, սոցիալական ծառայություններից, ՀՀ Տարածքային կառավարման, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններից, ինչպես նաև հասարակական կազմակերպություններից:

Պրակտիկ գիտելիքներ մատուցելու և եվրոպական երկրների լավագույն փորձը փոխանցելու նպատակով` Հայաստան էին ժամանել նաև ոլորտի փորձագետներ Մեծ Բրիտանիայից և Ֆինլանդիայից: Ֆինլանդիայի ներկայացուցիչ Մանիլա Սիմոյի(Mannila Simo) առաջարկով համայնքների ներկայացուցիչների հետ աշխատելու համար ընտրվել է տրամաբանական կառուցվածքի մոտեցումը, իսկ Մեծ Բրիտանիայից ժամանած Ջանիս Բարետը (Janis Barrett), հիմնվելով բացահայտված սոցիալական կարիքների վրա, առաջարկել է մշակել համապատասխան ուղղորդիչ մեխանիզմներ` համայնքների սոցիալական կարիքների բավարարման նպատակով:

«Աղքատության նվազեցումը Հայաստանի մարզերում և եվրոպական փորձը, որպես համալիր մոտեցում համայնքների կայուն զարգացման գործընթացներում» ծրագրի ընդհանուր արժեքն է 150,000 եվրո: Այն իրականացվում է ԵՄ աջակցությամբ և ընդգրկում է հանրապետության 10 մարզերը:

Աղքատության նվազեցում և կայուն զարգացում համայնքներում

Հայաստանում համայնքների կայուն զարգացումը խթանելու նպատակով ԵՄ ծրագիրը կազմակերպել էր քառօրյա դասընթաց սոցիալական կարիքների վերաբերյալ: Դասընթացներն անցկացվել են հոկտեմբերի 16-19-ը «Հասարակական երկխոսությունների և նախաձեռնությունների կենտրոն (ՀԵՆԿ) հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ` ԵՄ աջակցությամբ իրականացվող աղքատության նվազեցմանն ուղղված ծրագրի շրջանակներում: Դեռևս նախորդ տարի հանրապետության 50 համայնքներում ՀԵՆԿ կազմակերպությունը իրականացրել էր սոցիալական կարիքների գնահատում համայնքներում սոցիալական կարիքները բացահայտելու համար: “Մեր նպատակը միայն խնդիրների մասին բարձրաձայնելը չէր. բացահայտված խնդիրների վերաբերյալ կազմված վերլուծության հիման վրա փորձելու ենք գործնական քայլեր անել և համապատասխան հմտություններ փոխանցել համայնքների սոցիալական կյանքը բարելավելու համար”, - պարզաբանել է ՀԵՆԿ հկ-ի գործադիր տնօրեն Ռուզան Սեդրակյանը: Դասընթացներին մասնակցում էին ներկայացուցիչներ հանրապետության 10 մարզերի տեղական ինքնակառավարման մարմիններից, սոցիալական ծառայություններից, ՀՀ Տարածքային կառավարման, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններից, ինչպես նաև հասարակական կազմակերպություններից: Պրակտիկ գիտելիքներ մատուցելու և եվրոպական երկրների լավագույն փորձը փոխանցելու նպատակով` Հայաստան էին ժամանել նաև ոլորտի փորձագետներ Մեծ Բրիտանիայից և Ֆինլանդիայից: Ֆինլանդիայի ներկայացուցիչ Մանիլա Սիմոյի(Mannila Simo) առաջարկով համայնքների ներկայացուցիչների հետ աշխատելու համար ընտրվել է տրամաբանական կառուցվածքի մոտեցումը, իսկ Մեծ Բրիտանիայից ժամանած Ջանիս Բարետը (Janis Barrett), հիմնվելով բացահայտված սոցիալական կարիքների վրա, առաջարկել է մշակել համապատասխան ուղղորդիչ մեխանիզմներ` համայնքների սոցիալական կարիքների բավարարման նպատակով: «Աղքատության նվազեցումը Հայաստանի մարզերում և եվրոպական փորձը, որպես համալիր մոտեցում համայնքների կայուն զարգացման գործընթացներում» ծրագրի ընդհանուր արժեքն է 150,000 եվրո: Այն իրականացվում է ԵՄ աջակցությամբ և ընդգրկում է հանրապետության 10 մարզերը: