ՄԻԱՎ. իրազեկում և կանխարգելում | EUNewsletter

ՄԻԱՎ. իրազեկում և կանխարգելում

10 December 2013

Նոյեմբերի 22-ին, ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ Հայաստանում կազմակերպվել էր կլոր սեղան-քննարկում, որով մեկնարկեց ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթը:
ՄԻԱՎ-ի թեսթավորման շաբաթն անցկացվում է առաջին անգամ, ակցիային միացել է 56 երկիր: Այն միտված է ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության կարևորության մասին հանրությանը իրազեկելուն, նաև նվազեցնել ուշ ախտորոշման դեպքերը` խրախուսելով մարդկանց իմանալ սեփական ՄԻԱՎ կարգավիճակը:
Միջոցառումն իրականացվել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Հարավային Կովկասում և Ռուսաստանի Դաշնությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և ազդեցության մեղմացման համար միջսահմանային համագործակցության» ծրագրի օժանդակությամբ` Վորլդ Վիժն Հայաստանի, «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» հասարակական կազմակերպության, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հետ համատեղ, «Առաքելություն Արևելք» մարդասիրական օգնության կազմակերպության և այլ գործընկերների աջակցությամբ: Քննարկմանը մասնակցել են ներկայացուցիչներ ՀՀ Առողջապահության նախարարությունից (ՀՀ ԱՆ), միջազգային և հասարակական կազմակերպություններից և այլ շահագրգիռ անձիք:
Հանդիպման ընթացքում կազմակերպիչների կողմից ներկայացվել է ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթվա միջոցառումների ծրագիրը:
Շաբաթվա շրջանակներում Երևանում, Ստեփանավանում, Վանաձորում, Գյումրիում, Գավառում 18-25 տարեկան երիտասարդների համար կցուցադրվի «Փոփոխությունների թատրոնի» ներկայացումը` ՄԻԱՎ-ի կանխարգելման թեմայով: Ներկայացման ընթացքում կներկայացվի հետազոտության կարևորությունը: Այնուհետ նույն վայրում ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի բուժաշխատողները կտրամադրեն ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվություն և հետազոտություն: Ցակացողները տեղում կարող են հետազոտվել և իմանալ սեփական ՄԻԱՎ կարգավիճակը:
«Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» հասարակական կազմակերպության նախագահ Հովհաննես Մադոյանը ներկայացրել է ՄԻԱՎ-ի հետ կապված իրավիճակը Հայաստանում: «Հայաստանում ՁԻԱՀ-ից մահացությունների 1/3-ը ուշ ախտորոշման հետևանք է», – շեշտել է Մադոյանը` հավելելով, որ աշխատանքներ պետք է տարվեն ոչ միայն բնակչության, այլ նաև բուժաշխատղների հետ:
«Եթե բժշկի կողմից տրամադրվի որոկյալ խորհրդատվություն, որևէ մեկը չի հրաժարվի հետազոտությունից», – ընդգծել է ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը` հորդորելով ներկաներին ակտիվություն ցուցաբերել ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունների շաբաթվա ընթացքում:
Եվրոպական միության կողմից 1,217,951 եվրոյով ֆինանսավորվող այս երկամյա ծրագրի նպատակն է նվազեցնել Հարավային Կովկասից միգրանտ աշխատողների և անընդհատ տեղաշարժվող բնակչության շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի փոխանցումը:

ՄԻԱՎ. իրազեկում և կանխարգելում

Նոյեմբերի 22-ին, ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ Հայաստանում կազմակերպվել էր կլոր սեղան-քննարկում, որով մեկնարկեց ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթը: ՄԻԱՎ-ի թեսթավորման շաբաթն անցկացվում է առաջին անգամ, ակցիային միացել է 56 երկիր: Այն միտված է ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության կարևորության մասին հանրությանը իրազեկելուն, նաև նվազեցնել ուշ ախտորոշման դեպքերը` խրախուսելով մարդկանց իմանալ սեփական ՄԻԱՎ կարգավիճակը: Միջոցառումն իրականացվել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Հարավային Կովկասում և Ռուսաստանի Դաշնությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և ազդեցության մեղմացման համար միջսահմանային համագործակցության» ծրագրի օժանդակությամբ` Վորլդ Վիժն Հայաստանի, «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» հասարակական կազմակերպության, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հետ համատեղ, «Առաքելություն Արևելք» մարդասիրական օգնության կազմակերպության և այլ գործընկերների աջակցությամբ: Քննարկմանը մասնակցել են ներկայացուցիչներ ՀՀ Առողջապահության նախարարությունից (ՀՀ ԱՆ), միջազգային և հասարակական կազմակերպություններից և այլ շահագրգիռ անձիք: Հանդիպման ընթացքում կազմակերպիչների կողմից ներկայացվել է ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթվա միջոցառումների ծրագիրը: Շաբաթվա շրջանակներում Երևանում, Ստեփանավանում, Վանաձորում, Գյումրիում, Գավառում 18-25 տարեկան երիտասարդների համար կցուցադրվի «Փոփոխությունների թատրոնի» ներկայացումը` ՄԻԱՎ-ի կանխարգելման թեմայով: Ներկայացման ընթացքում կներկայացվի հետազոտության կարևորությունը: Այնուհետ նույն վայրում ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի բուժաշխատողները կտրամադրեն ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվություն և հետազոտություն: Ցակացողները տեղում կարող են հետազոտվել և իմանալ սեփական ՄԻԱՎ կարգավիճակը: «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» հասարակական կազմակերպության նախագահ Հովհաննես Մադոյանը ներկայացրել է ՄԻԱՎ-ի հետ կապված իրավիճակը Հայաստանում: «Հայաստանում ՁԻԱՀ-ից մահացությունների 1/3-ը ուշ ախտորոշման հետևանք է», - շեշտել է Մադոյանը` հավելելով, որ աշխատանքներ պետք է տարվեն ոչ միայն բնակչության, այլ նաև բուժաշխատղների հետ: «Եթե բժշկի կողմից տրամադրվի որոկյալ խորհրդատվություն, որևէ մեկը չի հրաժարվի հետազոտությունից», - ընդգծել է ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը` հորդորելով ներկաներին ակտիվություն ցուցաբերել ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունների շաբաթվա ընթացքում: Եվրոպական միության կողմից 1,217,951 եվրոյով ֆինանսավորվող այս երկամյա ծրագրի նպատակն է նվազեցնել Հարավային Կովկասից միգրանտ աշխատողների և անընդհատ տեղաշարժվող բնակչության շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի փոխանցումը: