Առողջության պահպանման եւ վերականգնողական կենտրոն Վայոց Ձորում | EUNewsletter

Առողջության պահպանման եւ վերականգնողական կենտրոն Վայոց Ձորում

16 Սեպտեմբեր 2010
EU-3.indd

ԵՄ ֆինանսավորման շնորհիվ այս տարվա սեպտեմբերի 16-ից Վայոց Ձորում կգործի Առողջության պահպանման ու վերականգնողական կենտրոն: Կենտրոնը ստեղծվել էր Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի (ԱՀՌԾ) հիմնական ոլորտներից մեկի` առողջապահության վիճակի բարելավման համար:
Ծրագրի համար հատկացվել է 330 000 եվրո: 2009 թվականին մեկնարկած ծրագիրն, իր մեջ ներառել է նաև շինարարական աշխատանքները, որոնք գրեթե ավարտված են: Կենտրոնը շահագործման կհանձնվի սեպտեմբերին: Մեկ տարվա ընթացքում ծրագրի շրջանակներում կենտրոնի ծառայություններից կօգտվի 950 մարդ: Կենտրոնի առջև դրված խնդիրների ու նպատակների մասին պատմել է ծրագիրն իրականացնող «Վայոց Ձորի հասարակական կազմակերպությունների ասոցիացիա»-ի նախագահ Արշավիր Բայաթյանը:
- Ինչո՞ւ է այս ծրագիրը մշակվել հատկապես Վայոց Ձորի համայնքի համար:
- Բոլորին քաջ հայտնի է, թե ինչ տարբերություններ կան մայրաքաղաք Երևանի և մարզերի միջև: Դրանք նկատելի են բոլոր ոլորտներում, այդ թվում` առողջապահության: Եղեգնաձորի քաղաքապետարանի կազմակերպած մի շարք հանրային քննարկումների արդյունքում հաստատվել է, որ Վայոց Ձորի բնակչությունը լուրջ խնդիրներ ունի սոցիալական և առողջապահական ոլորտներում: Մարզում առկա առողջապահական ծառայությունները և հիվանդությունների կանխարգելմանն ուղղված իրազեկվածությունը բավարար մակարդակի վրա չեն, մինչդեռ Երևանում ծառայություններ ստանալը կամ դժվար հասանելի է, կամ էլ` թանկ: Սա հատկապես նկատելի է կարիքավոր խմբերի` միայնակ մայրերի, երեխաների և ծերերի համար: Մեր ծրագիրն ուղղված է Վայոց Ձորում առողջապահության վիճակի բարելավմանը:

- Որո՞նք են ծրագրի նպատակները:
- Վայոց Ձորում առողջ ապրելակերպի զարգացմանը խթանելու նպատակով ծրագիրն առաջարկելու է բարձրորակ կանխարգելիչ առողջապահական ծառայություններ համայնքի բնակիչների, հատկապես` կարիքավոր խմբերի համար: Խնդրի լուծման մեր առաջարկած տարբերակի առավելությունը կանխարգելիչ բնույթն է, քանի որ ավելի մատչելի ու արդյունավետ է հիվանդության կանխումը, քան բուժումը:

- Ի՞նչ ծառայություններ է առաջարկելու կենտրոնը:
- Կենտրոնում գործելու է բուժական ֆիզկուլտուրա, ջրային թերապիա, մերսում և լող, ինչպես նաև հոգեբանական ծառայություններ կարիքավոր խմբերի համար: Աշխատակազմը մասնագիտական վերապատրաստում կանցնի Երևանում և կընդգրկի 6 մասնագետ` 2 լողի մարզիչ, 1 մարզիչ մարզասարքերով զբաղվողների համար, 1 բուժքույր, 1 բժիշկ և 1 հոգեբան:

- Ովքե՞ր ու ի՞նչ պայմաններով կարող են հաճախել կենտրոն:
- Նախատեսված է, որ կենտրոնում կարիքավոր խմբերի համար ծառայությունները կլինեն անվճար, սակայն ծրագրի ավարտից հետո այն կշարունակի գործել զեղչերով: Կենտրոնի ծառայություններից կարող են օգտվել նաև համայնքի մյուս անդամները, որոնց դիմաց, սակայն պետք է վճարեն: Գումարները կծախսվեն կենտրոնի հետագա գործունեությունը կազմակերպելու համար:

Առողջության պահպանման եւ վերականգնողական կենտրոն Վայոց Ձորում

ԵՄ ֆինանսավորման շնորհիվ այս տարվա սեպտեմբերի 16-ից Վայոց Ձորում կգործի Առողջության պահպանման ու վերականգնողական կենտրոն: Կենտրոնը ստեղծվել էր Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի (ԱՀՌԾ) հիմնական ոլորտներից մեկի` առողջապահության վիճակի բարելավման համար: Ծրագրի համար հատկացվել է 330 000 եվրո: 2009 թվականին մեկնարկած ծրագիրն, իր մեջ ներառել է նաև շինարարական աշխատանքները, որոնք գրեթե ավարտված են: Կենտրոնը շահագործման կհանձնվի սեպտեմբերին: Մեկ տարվա ընթացքում ծրագրի շրջանակներում կենտրոնի ծառայություններից կօգտվի 950 մարդ: Կենտրոնի առջև դրված խնդիրների ու նպատակների մասին պատմել է ծրագիրն իրականացնող «Վայոց Ձորի հասարակական կազմակերպությունների ասոցիացիա»-ի նախագահ Արշավիր Բայաթյանը: - Ինչո՞ւ է այս ծրագիրը մշակվել հատկապես Վայոց Ձորի համայնքի համար: - Բոլորին քաջ հայտնի է, թե ինչ տարբերություններ կան մայրաքաղաք Երևանի և մարզերի միջև: Դրանք նկատելի են բոլոր ոլորտներում, այդ թվում` առողջապահության: Եղեգնաձորի քաղաքապետարանի կազմակերպած մի շարք հանրային քննարկումների արդյունքում հաստատվել է, որ Վայոց Ձորի բնակչությունը լուրջ խնդիրներ ունի սոցիալական և առողջապահական ոլորտներում: Մարզում առկա առողջապահական ծառայությունները և հիվանդությունների կանխարգելմանն ուղղված իրազեկվածությունը բավարար մակարդակի վրա չեն, մինչդեռ Երևանում ծառայություններ ստանալը կամ դժվար հասանելի է, կամ էլ` թանկ: Սա հատկապես նկատելի է կարիքավոր խմբերի` միայնակ մայրերի, երեխաների և ծերերի համար: Մեր ծրագիրն ուղղված է Վայոց Ձորում առողջապահության վիճակի բարելավմանը: - Որո՞նք են ծրագրի նպատակները: - Վայոց Ձորում առողջ ապրելակերպի զարգացմանը խթանելու նպատակով ծրագիրն առաջարկելու է բարձրորակ կանխարգելիչ առողջապահական ծառայություններ համայնքի բնակիչների, հատկապես` կարիքավոր խմբերի համար: Խնդրի լուծման մեր առաջարկած տարբերակի առավելությունը կանխարգելիչ բնույթն է, քանի որ ավելի մատչելի ու արդյունավետ է հիվանդության կանխումը, քան բուժումը: - Ի՞նչ ծառայություններ է առաջարկելու կենտրոնը: - Կենտրոնում գործելու է բուժական ֆիզկուլտուրա, ջրային թերապիա, մերսում և լող, ինչպես նաև հոգեբանական ծառայություններ կարիքավոր խմբերի համար: Աշխատակազմը մասնագիտական վերապատրաստում կանցնի Երևանում և կընդգրկի 6 մասնագետ` 2 լողի մարզիչ, 1 մարզիչ մարզասարքերով զբաղվողների համար, 1 բուժքույր, 1 բժիշկ և 1 հոգեբան: - Ովքե՞ր ու ի՞նչ պայմաններով կարող են հաճախել կենտրոն: - Նախատեսված է, որ կենտրոնում կարիքավոր խմբերի համար ծառայությունները կլինեն անվճար, սակայն ծրագրի ավարտից հետո այն կշարունակի գործել զեղչերով: Կենտրոնի ծառայություններից կարող են օգտվել նաև համայնքի մյուս անդամները, որոնց դիմաց, սակայն պետք է վճարեն: Գումարները կծախսվեն կենտրոնի հետագա գործունեությունը կազմակերպելու համար: