Գենդերային հարցերը աղետների ռիսկի նվազեցման գործընթացներում | EUNewsletter

Գենդերային հարցերը աղետների ռիսկի նվազեցման գործընթացներում

11 September 2013

ԵՄ աջակցությամբ 2013 թվականի օգոստոսի 9-ին անցկացվել է «Աղետների ռիսկի նվազեցման գործընթացներում գենդերային հարցերի ուղղությամբ ջանքերի համատեղում և համակարգում» թեմայով աշխատաժողով։ Միջոցառման նպատակն էր քննարկել և բարձրացնել արատկարգ իրավիճակներում համայնքային մակադակով առկա գենդերային խնդիրները:
Աշխատաժողովը կազմակերպվել էր ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում` ՀՀ ԱԻ նախարարության, «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ ջանքերով:

«Գենդերային հարցերը մշտապես եղել են Արտակարգ իրավիճաների նախարարության ուշադրության կենտրոնում: Մենք ուրախ ենք փաստելու, որ այսօր մեր նախարարության անձնակազմի 49 տոկոսը կանայք են, և որ նրանք նպաստում են մեր նախարարության աշխատաքնի արդյունավետությանը», – ասել է ԱԻ փոխնախարար Դավիթ Կարապետյանը:

Աշխատաժողովի ժամանակ մասնակիցներին, որոնց թվում էին փրկարար ծառայության մարզային ստորաբաժանումների, միջազգային կառույցների, գենդերային հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ոլորտում աշխատող պետական մարմիններ, ներկայացվել է աղետների ռիսկի նվազեցման գործընթացներում գենդերային հավասարության գործոնը, գենդերային հավասարության գաղափարը և աղետների ռիսկի նվազեցման գործընթացներում գենդերային հավասարության խթանման կարևորությունը:

Աղետների ռիսկի նվազեցման ծրագրի համակարգող Արմեն Չիլինգարյանը նշել է, որ գենդերային հարցերը ոչ պակաս կարևոր են քան կայուն զարգացումն ու աղետների ռիսկերի նվազեցումը. «Իրականում, գենդերային քաղաքականությունը զարգացման կարևոր բաղադրիչներից է: Ես ուրախ եմ, որ տեղական և միջազգային կազմակերպությունները, որոնք իրականացնում են նման միջոցառումներ, կարողացել են համախմբվել և իրականացնել մեր թիրախային նպատակները»:

Առանձին խմբային աշխատանքի ընթացքում մասնակիցները քննարկել են աղետների ռիսկի նվազեցման գործընթացներում գենդերային հարցեր, առաջարկել այդ խնդիրներին լուծումներ:
Գենդերային այս ծրագիրն իրականացվում է «Աջակցություն աղետների ռիսկերի նվազեցմանը Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի խոցելի համայնքներին և կառույցներին» ծրագրի շրջանակներում: Այն գլխավորապես ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից: Ծրագիրը Հայաստանում իրականացվում է 2010 թվականից UNICEF-ի կողմից:

Գենդերային հարցերը աղետների ռիսկի նվազեցման գործընթացներում

ԵՄ աջակցությամբ 2013 թվականի օգոստոսի 9-ին անցկացվել է «Աղետների ռիսկի նվազեցման գործընթացներում գենդերային հարցերի ուղղությամբ ջանքերի համատեղում և համակարգում» թեմայով աշխատաժողով։ Միջոցառման նպատակն էր քննարկել և բարձրացնել արատկարգ իրավիճակներում համայնքային մակադակով առկա գենդերային խնդիրները: Աշխատաժողովը կազմակերպվել էր ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում` ՀՀ ԱԻ նախարարության, «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ ջանքերով: «Գենդերային հարցերը մշտապես եղել են Արտակարգ իրավիճաների նախարարության ուշադրության կենտրոնում: Մենք ուրախ ենք փաստելու, որ այսօր մեր նախարարության անձնակազմի 49 տոկոսը կանայք են, և որ նրանք նպաստում են մեր նախարարության աշխատաքնի արդյունավետությանը», - ասել է ԱԻ փոխնախարար Դավիթ Կարապետյանը: Աշխատաժողովի ժամանակ մասնակիցներին, որոնց թվում էին փրկարար ծառայության մարզային ստորաբաժանումների, միջազգային կառույցների, գենդերային հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ոլորտում աշխատող պետական մարմիններ, ներկայացվել է աղետների ռիսկի նվազեցման գործընթացներում գենդերային հավասարության գործոնը, գենդերային հավասարության գաղափարը և աղետների ռիսկի նվազեցման գործընթացներում գենդերային հավասարության խթանման կարևորությունը: Աղետների ռիսկի նվազեցման ծրագրի համակարգող Արմեն Չիլինգարյանը նշել է, որ գենդերային հարցերը ոչ պակաս կարևոր են քան կայուն զարգացումն ու աղետների ռիսկերի նվազեցումը. «Իրականում, գենդերային քաղաքականությունը զարգացման կարևոր բաղադրիչներից է: Ես ուրախ եմ, որ տեղական և միջազգային կազմակերպությունները, որոնք իրականացնում են նման միջոցառումներ, կարողացել են համախմբվել և իրականացնել մեր թիրախային նպատակները»: Առանձին խմբային աշխատանքի ընթացքում մասնակիցները քննարկել են աղետների ռիսկի նվազեցման գործընթացներում գենդերային հարցեր, առաջարկել այդ խնդիրներին լուծումներ: Գենդերային այս ծրագիրն իրականացվում է «Աջակցություն աղետների ռիսկերի նվազեցմանը Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի խոցելի համայնքներին և կառույցներին» ծրագրի շրջանակներում: Այն գլխավորապես ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից: Ծրագիրը Հայաստանում իրականացվում է 2010 թվականից UNICEF-ի կողմից: