Գենդերային հավասարություն և կանանց դերի մեծացում տեղական մակարդակում | EUNewsletter

Գենդերային հավասարություն և կանանց դերի մեծացում տեղական մակարդակում

2 October 2012

2012 թ. հոկտեմբերի 2-ին ԵՄ-ն և ՄԱԶԾ-ն, Տարածքային կառավարման նախարարության հետ միասին նախաձեռնել էին «Հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների խթանում Հայաստանում: Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում» խորագրով նախագիծ` վեր հանելու Հայաստանում գենդերային հավասարության ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերները: Ծրագրի նպատակն է ավելացնել կանանց ներգրավվածությունը տեղական ընտրություններում, նպաստել պոտենցիալ կին առաջնորդների կարողությունների և գիտելիքների զարգացմանը, խթանել նրանց առաջընթացը` իրենց նպատակների իրացման ճանապարհին, կառուցել ժողովրդավարություն և իրավահավասարություն, և բարելավել Հայաստանում սոցիալական միասնությունը:
Հավասար իրավունքներն ու հավասար հնարավորությունները ՄԱԶԾ-ի մանդատի առանցքային թիրախներից են: «Այս երեք ուղղությունների` կանանց կարողությունների զարգացման, տեղական իշխանությունների ամրապնդման և գենդերային հավասարության խթանման շնորհիվ, մենք կհասնենք առանցքային շահառուներին և քաղաքացիներին, կառավարությանը, քաղաքացիական հասարակությանն ու ինֆորմացիոն դաշտին Հայաստանում»,- փաստեց ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան իր հերթին հաստատեց. «ԵՄ-ն պարտավորված է ապահովել հավասարություն կանանց և տղամարդկանց միջև. գենդերային հավասարությունը մեր հիմնարար արժեքներից մեկն է: Մենք վստահ ենք, որ այս նախագիծը, խթանելով կանանց ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացում, կապահովի գենդերային հավասարությունը և երկարաժամկետ օգուտ կապահովի Հայաստանի համար` ներառելով նորարարություն, արտադրողականություն և կայուն զարգացում»:

Անկախացումից հետո Հայաստանը վավերացրել է 50-ից ավել կոնվենցիաներ և այլ միջազգային իրավական փաստաթղթեր` հաստատելով գենդերային հավասարությունը խթանելու իր պարտավորությունը: «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման պետական երաշխիքների մասին» ՀՀ օրենքը ներկայացվել է Ազգային ժողովի հաստատմանը, իսկ 2011թ. մայիսի 20-ին ուժի մեջ է մտել Գենդերային քաղաքականության 2011-2015 թթ. ռազմավարական ծրագիրը:

Այնուամենայնիվ, կառավարության կազմում և որոշումների ընդունման գործընթացում կանանց ներգրավվածության և ակտիվ մասնակցության մակարդակը ներկայումս շատ ցածր է: Կանայք Ազգային ժողովի պատգամավորների և նախարարների միայն 11%-ն են կազմում. Հայաստանում չկան կին մարզպետներ և քաղաքապետեր, և Երևանի 12 վարչական շրջաններից ոչ մեկը չունի կին ղեկավարներ կամ տեղակալներ: Այս երեքամյա նախագիծը կօժանդակի կանանց մասնակցությանը տեղական ընտրություններին, ինչպես նաև կխթանի բազմաթիվ նորարարական մեթոդներ և գենդերային տրանսֆորմացիայի նախագծեր` այդպիսով իսկ մեղմելով գենդերային սահմանափակումները, որոնց կանայք հանդիպում են սոցիալական և տնտեսական ոլորտներում որոշումների ընդունման գործընթացում:

ԵՄ-ն այս նախաձեռնությանը հատկացրել է 525,000 եվրո:

Գենդերային հավասարություն և կանանց դերի մեծացում տեղական մակարդակում

2012 թ. հոկտեմբերի 2-ին ԵՄ-ն և ՄԱԶԾ-ն, Տարածքային կառավարման նախարարության հետ միասին նախաձեռնել էին «Հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների խթանում Հայաստանում: Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում» խորագրով նախագիծ` վեր հանելու Հայաստանում գենդերային հավասարության ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերները: Ծրագրի նպատակն է ավելացնել կանանց ներգրավվածությունը տեղական ընտրություններում, նպաստել պոտենցիալ կին առաջնորդների կարողությունների և գիտելիքների զարգացմանը, խթանել նրանց առաջընթացը` իրենց նպատակների իրացման ճանապարհին, կառուցել ժողովրդավարություն և իրավահավասարություն, և բարելավել Հայաստանում սոցիալական միասնությունը: Հավասար իրավունքներն ու հավասար հնարավորությունները ՄԱԶԾ-ի մանդատի առանցքային թիրախներից են: «Այս երեք ուղղությունների` կանանց կարողությունների զարգացման, տեղական իշխանությունների ամրապնդման և գենդերային հավասարության խթանման շնորհիվ, մենք կհասնենք առանցքային շահառուներին և քաղաքացիներին, կառավարությանը, քաղաքացիական հասարակությանն ու ինֆորմացիոն դաշտին Հայաստանում»,- փաստեց ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան իր հերթին հաստատեց. «ԵՄ-ն պարտավորված է ապահովել հավասարություն կանանց և տղամարդկանց միջև. գենդերային հավասարությունը մեր հիմնարար արժեքներից մեկն է: Մենք վստահ ենք, որ այս նախագիծը, խթանելով կանանց ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացում, կապահովի գենդերային հավասարությունը և երկարաժամկետ օգուտ կապահովի Հայաստանի համար` ներառելով նորարարություն, արտադրողականություն և կայուն զարգացում»: Անկախացումից հետո Հայաստանը վավերացրել է 50-ից ավել կոնվենցիաներ և այլ միջազգային իրավական փաստաթղթեր` հաստատելով գենդերային հավասարությունը խթանելու իր պարտավորությունը: «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման պետական երաշխիքների մասին» ՀՀ օրենքը ներկայացվել է Ազգային ժողովի հաստատմանը, իսկ 2011թ. մայիսի 20-ին ուժի մեջ է մտել Գենդերային քաղաքականության 2011-2015 թթ. ռազմավարական ծրագիրը: Այնուամենայնիվ, կառավարության կազմում և որոշումների ընդունման գործընթացում կանանց ներգրավվածության և ակտիվ մասնակցության մակարդակը ներկայումս շատ ցածր է: Կանայք Ազգային ժողովի պատգամավորների և նախարարների միայն 11%-ն են կազմում. Հայաստանում չկան կին մարզպետներ և քաղաքապետեր, և Երևանի 12 վարչական շրջաններից ոչ մեկը չունի կին ղեկավարներ կամ տեղակալներ: Այս երեքամյա նախագիծը կօժանդակի կանանց մասնակցությանը տեղական ընտրություններին, ինչպես նաև կխթանի բազմաթիվ նորարարական մեթոդներ և գենդերային տրանսֆորմացիայի նախագծեր` այդպիսով իսկ մեղմելով գենդերային սահմանափակումները, որոնց կանայք հանդիպում են սոցիալական և տնտեսական ոլորտներում որոշումների ընդունման գործընթացում: ԵՄ-ն այս նախաձեռնությանը հատկացրել է 525,000 եվրո: