ԵՄ-Հայաստան հետագա համագործակցությունը | EUNewsletter

ԵՄ-Հայաստան հետագա համագործակցությունը

9 January 2014

Նոյեմբերի 6-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեայի և Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի համանախագահությամբ տեղի ունեցավ ԵՄ ԽԽ Խորհրդի հերթական` տասնչորսերորդ նիստը:
Նիստին մասնակցում էին ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչները, Հայաստանում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպանները և եվրոպական կառույցների ղեկավարները, ինչպես նաև ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Հաշվետվության մեջ մասնավորապես մեծ ուշադրություն է հատկացվել քրեական,վարչական և քաղաքացիական արդարադատության ոլորտի բարեփոխումներին: Ներկայացվելեն նաև առաջարկություններ մասնավորապես մարդկանց թրաֆիքինգի, կիբերհանցագործության, փողերի լվացման և ֆինանսական հանցագործություններիոլորտներում երկրի մարտահրավերների վերաբերյալ: Նշվել է նաև քաղաքացիական ծառայության համակարգի բարեփոխումների, ինչպես նաև նոր հակակոռուպցիոն ռազմավարության մշակման մասին:
«Մինչև այժմ արձանագրված առաջընթացը խրախուսիչ է, սակայն Հայաստանում բարեփոխումները հաջողությամբ իրականացնելու համար անհրաժեշտ է կատարել ավելի շատ աշխատանքներ», – ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան:
Խոսելով հետագայի մասին` դեսպան Հրիստեան նշել է, որ համագործակցությունը կշարունակվի նաև Վիլնյուսի գագաթնաժողովից հետ: «Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումից հետո համագործակցության որոշ ուղղություններ ոչ արդիական են դարձել: Ուստի անհրաժեշտ է ԵՄ Խորհրդատվական խմբի հետագա աջակցությունը կենտրոնանցնել այն ոլորտներում, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում ԵՄ և Հայաստանի համար, այդ թվում` ժողովրդավարության և մարդու իրավունքների, օրենքի գերակայության, շարժունակության, մարդկանց տեղաշարժի և այլ առանձին ոլորտներում», – ասել է Տրայան Հրիստեան:
Ի պատասխան` Բաղդասարյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանը պատրաստ է առաջ շարժվել և կարևորում է ԵՄ-ի հետ հարաբերությունների ամրապնդումը: Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է գործակցության նոր ձևաչափ մշակել և հույս հայտնել, որ Վիլնյուսի գագաթնաժողովը համագործակցության նոր մեկնարկ կլինի

ԵՄ-Հայաստան հետագա համագործակցությունը

Նոյեմբերի 6-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեայի և Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի համանախագահությամբ տեղի ունեցավ ԵՄ ԽԽ Խորհրդի հերթական` տասնչորսերորդ նիստը: Նիստին մասնակցում էին ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչները, Հայաստանում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպանները և եվրոպական կառույցների ղեկավարները, ինչպես նաև ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ: Հաշվետվության մեջ մասնավորապես մեծ ուշադրություն է հատկացվել քրեական,վարչական և քաղաքացիական արդարադատության ոլորտի բարեփոխումներին: Ներկայացվելեն նաև առաջարկություններ մասնավորապես մարդկանց թրաֆիքինգի, կիբերհանցագործության, փողերի լվացման և ֆինանսական հանցագործություններիոլորտներում երկրի մարտահրավերների վերաբերյալ: Նշվել է նաև քաղաքացիական ծառայության համակարգի բարեփոխումների, ինչպես նաև նոր հակակոռուպցիոն ռազմավարության մշակման մասին: «Մինչև այժմ արձանագրված առաջընթացը խրախուսիչ է, սակայն Հայաստանում բարեփոխումները հաջողությամբ իրականացնելու համար անհրաժեշտ է կատարել ավելի շատ աշխատանքներ», - ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան: Խոսելով հետագայի մասին` դեսպան Հրիստեան նշել է, որ համագործակցությունը կշարունակվի նաև Վիլնյուսի գագաթնաժողովից հետ: «Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումից հետո համագործակցության որոշ ուղղություններ ոչ արդիական են դարձել: Ուստի անհրաժեշտ է ԵՄ Խորհրդատվական խմբի հետագա աջակցությունը կենտրոնանցնել այն ոլորտներում, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում ԵՄ և Հայաստանի համար, այդ թվում` ժողովրդավարության և մարդու իրավունքների, օրենքի գերակայության, շարժունակության, մարդկանց տեղաշարժի և այլ առանձին ոլորտներում», - ասել է Տրայան Հրիստեան: Ի պատասխան` Բաղդասարյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանը պատրաստ է առաջ շարժվել և կարևորում է ԵՄ-ի հետ հարաբերությունների ամրապնդումը: Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է գործակցության նոր ձևաչափ մշակել և հույս հայտնել, որ Վիլնյուսի գագաթնաժողովը համագործակցության նոր մեկնարկ կլինի