Կայունությունից դեպի զարգացում | EUNewsletter

Կայունությունից դեպի զարգացում

3 June 2014

Մայիսի 30-ին «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ «Կայունությունից դեպի զարգացում. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության տեսլականը և զարգացման միտումները» խորագրով աշխատանքային քննարկում: Հանդիպմանը ներկա էին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, կառավարական այլ մարմինների ներկայացուցիչներ, գյուղատնտեսական հասարակական կազմակերպությունների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանդիպումը նպատակ ուներ քննարկելու ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեսլականը, ռազմավարություններն ու նախագծերը, ինչպես նաև Եվրոպական միության տրամադրած աջակցությունը գյուղատնտեսությանն ու գյուղական զարգացմանը Հայաստանում:

Քննարկումը բացեց Սերգո Կարապետյանը. «Ես ուրախ եմ, որ օգտագործելով միավորված ջանքեր՝ մենք կարող ենք դիմակայել մարտահրավերներին ու հաղթահարել մեր ճանապարհի խոչընդոտները: Մենք պատրաստ ենք հզորացնել կառուցողական երկխոսությունն ու համագործակցությունը մեր գործընկերների հետ, մասավորապես՝ Եվրոպական միության հետ»:

Նախարարից հետո խոսքը վերցրեց դեսպան Տրայան Հրիսթեան. «Ուրախալի է, որ 2010թ. նոյեմբերին Հայաստանի կառավարությունը որդեգրել է «Գյուղատնտեսության և գյուղական զարգացման 2010-2020թթ. կայուն ռազմավարության ծրագիրը»: Համաձայն նշված ռազմավարության՝ գյուղատնտեսական զարգացումը պետք է սկսվի կոմերցիոն ուղղվածություն ունեցող ընտանեկան ագարակներից: Միևնույն ժամանակ սննդային անվտանգությունն ու ապահովությունը, վարկերի մատչելիությունը նույնպես չափազանց կարևոր ոլորտներ են մեզ համար: Ուրախ եմ, որ այս բոլոր ոլորտները շուտով կհզորանան ԵՄ ֆինանսական աջակցության շնորհիվ: Սա կներառի գոյություն ունեցող ռազմավարության հետագա զարգացում Հայաստանի գյուղատնտեսական ու գյուղական զարգացման ռազմավարության շրջանակներում: Այս գործընթացը կշարունակվի 2015-2025թթ.»:

Հայաստանում ԵՄ պատվիրակության արտաքին օգնության/համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերն ներկայացրեց Արևելյան գործընկերության «Գյուղատնտեսության ու գյուղական զարգացման» ծրագրի մանրամասները:

ԵՄ- կողմից ֆինանսավորվող այս ծրագրի հիմնական նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանն արդյունավետ ու կայուն գյուղատնտեսություն ապահովելու և գյուղական տարածքներում ավելի լավ պայմաններ ստեղծելու գործընթացում: Ծրագրի շրջանակներում Եվրոպական միությունը կտրամադրի 25 միլիոն եվրո՝ նպաստելու գյուղատնտեսության ու գյուղական զարգացումը, ընդհանուր բյուջեից 20 միլիոն եվրո կտրամադրվի որպես աջակցություն ՀՀ կառավարությանը, ևս 5 միլիոն եվրո կօգտագործվի գյուղատնտեսական ու գյուղական զարգացման սեկտորների ուղղակի աջակցմանը:

Կայունությունից դեպի զարգացում

Մայիսի 30-ին «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ «Կայունությունից դեպի զարգացում. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության տեսլականը և զարգացման միտումները» խորագրով աշխատանքային քննարկում: Հանդիպմանը ներկա էին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, կառավարական այլ մարմինների ներկայացուցիչներ, գյուղատնտեսական հասարակական կազմակերպությունների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանդիպումը նպատակ ուներ քննարկելու ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեսլականը, ռազմավարություններն ու նախագծերը, ինչպես նաև Եվրոպական միության տրամադրած աջակցությունը գյուղատնտեսությանն ու գյուղական զարգացմանը Հայաստանում: Քննարկումը բացեց Սերգո Կարապետյանը. «Ես ուրախ եմ, որ օգտագործելով միավորված ջանքեր՝ մենք կարող ենք դիմակայել մարտահրավերներին ու հաղթահարել մեր ճանապարհի խոչընդոտները: Մենք պատրաստ ենք հզորացնել կառուցողական երկխոսությունն ու համագործակցությունը մեր գործընկերների հետ, մասավորապես՝ Եվրոպական միության հետ»: Նախարարից հետո խոսքը վերցրեց դեսպան Տրայան Հրիսթեան. «Ուրախալի է, որ 2010թ. նոյեմբերին Հայաստանի կառավարությունը որդեգրել է «Գյուղատնտեսության և գյուղական զարգացման 2010-2020թթ. կայուն ռազմավարության ծրագիրը»: Համաձայն նշված ռազմավարության՝ գյուղատնտեսական զարգացումը պետք է սկսվի կոմերցիոն ուղղվածություն ունեցող ընտանեկան ագարակներից: Միևնույն ժամանակ սննդային անվտանգությունն ու ապահովությունը, վարկերի մատչելիությունը նույնպես չափազանց կարևոր ոլորտներ են մեզ համար: Ուրախ եմ, որ այս բոլոր ոլորտները շուտով կհզորանան ԵՄ ֆինանսական աջակցության շնորհիվ: Սա կներառի գոյություն ունեցող ռազմավարության հետագա զարգացում Հայաստանի գյուղատնտեսական ու գյուղական զարգացման ռազմավարության շրջանակներում: Այս գործընթացը կշարունակվի 2015-2025թթ.»: Հայաստանում ԵՄ պատվիրակության արտաքին օգնության/համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերն ներկայացրեց Արևելյան գործընկերության «Գյուղատնտեսության ու գյուղական զարգացման» ծրագրի մանրամասները: ԵՄ- կողմից ֆինանսավորվող այս ծրագրի հիմնական նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանն արդյունավետ ու կայուն գյուղատնտեսություն ապահովելու և գյուղական տարածքներում ավելի լավ պայմաններ ստեղծելու գործընթացում: Ծրագրի շրջանակներում Եվրոպական միությունը կտրամադրի 25 միլիոն եվրո՝ նպաստելու գյուղատնտեսության ու գյուղական զարգացումը, ընդհանուր բյուջեից 20 միլիոն եվրո կտրամադրվի որպես աջակցություն ՀՀ կառավարությանը, ևս 5 միլիոն եվրո կօգտագործվի գյուղատնտեսական ու գյուղական զարգացման սեկտորների ուղղակի աջակցմանը: