Քննարկումներից անցում գործողությունների | EUNewsletter

Քննարկումներից անցում գործողությունների

22 November 2011

From discussion to actionՍեպտեմբերի 28-ին Երևանում կայացած ԵՄ խորհրդատվական խմբի (ԽԽ) յոթերորդ նիստի ընթացքում ներկայացվել է ԽԽ-ի եռամսյակային հաշվետվությունը և մինչև տարեվերջ նախատեսված աշխատանքային ծրագիրը:
«Մենք արդեն ավարտել ենք ընդհանուր սկզբունքների վերաբերյալ քննարկումները և անցել ենք կոնկրետ քայլերի քննարկմանը մի շարք բնագավառներում, ինչը նշանակում է, որ այլևս ոչ թե մշակում ենք բարեփոխումների ծրագրեր, այլ իրականացնում դրանք», – իր խոսքում նշել է դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը:
ԵՄ-Հայաստան համագործակցության շրջան ակներում գրանցված հիմնական ձեռքբերումների շարքում նշվել են Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու բանակցային գործընթացի նախապատրաստման վերաբերյալ տարված աշխատանքները, ինչպես նաև ԵՄ ներդրումը ժողովրդավարության, շարժունակության և այլ ոլորտների բարեփոխումների հարցում:
ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերի և ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի համանախագահությամբ ընթացող նիստին ներկա էին ԵՄ ԽԽ թիմի ղեկավար Անթի Հարթիկայնենը, Հայաստանի Կառավարության և Ազգային ժողովի պաշտոնյաներ, ԵՄ անդամ պետությունների դեսպանատների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Քննարկումներից անցում գործողությունների

From discussion to actionՍեպտեմբերի 28-ին Երևանում կայացած ԵՄ խորհրդատվական խմբի (ԽԽ) յոթերորդ նիստի ընթացքում ներկայացվել է ԽԽ-ի եռամսյակային հաշվետվությունը և մինչև տարեվերջ նախատեսված աշխատանքային ծրագիրը: «Մենք արդեն ավարտել ենք ընդհանուր սկզբունքների վերաբերյալ քննարկումները և անցել ենք կոնկրետ քայլերի քննարկմանը մի շարք բնագավառներում, ինչը նշանակում է, որ այլևս ոչ թե մշակում ենք բարեփոխումների ծրագրեր, այլ իրականացնում դրանք», - իր խոսքում նշել է դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը: ԵՄ-Հայաստան համագործակցության շրջան ակներում գրանցված հիմնական ձեռքբերումների շարքում նշվել են Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու բանակցային գործընթացի նախապատրաստման վերաբերյալ տարված աշխատանքները, ինչպես նաև ԵՄ ներդրումը ժողովրդավարության, շարժունակության և այլ ոլորտների բարեփոխումների հարցում: ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերի և ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի համանախագահությամբ ընթացող նիստին ներկա էին ԵՄ ԽԽ թիմի ղեկավար Անթի Հարթիկայնենը, Հայաստանի Կառավարության և Ազգային ժողովի պաշտոնյաներ, ԵՄ անդամ պետությունների դեսպանատների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: [gallery link="file"]