Աջակցություն Եվրոպական խորհրդարանի ու ՀՀ ԱԺ միջև համագործակցությանը | EUNewsletter

Աջակցություն Եվրոպական խորհրդարանի ու ՀՀ ԱԺ միջև համագործակցությանը

5 August 2014

Հուլիսի 22-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ Եվրոպական խորհրդարանի հետ համագործակցությանը նվիրված աշխատանքային հանդիպում: Հանդիպման նպատակն էր ուժեղացնել միջխորհրդարանային հարաբերությունները երկկողմանի շահերի ոլորտներում: Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) ղեկավար Սամվել Ֆարմանյանը բացեց հանդիպումը ողջույնի խոսքով. «Համագործակցության երկու կողմերն էլ՝ պաշտոնական Բրյուսելն ու պաշտոնական Երևանը, կարիք ունեն իրար ճանաչելու: Այս է պատճառը, որ նմանատիպ միջոցառումները կարևոր են մեր համար. դրանք թույլ են տալիս մեզ ճանաչել միմյանց մտածելակերպն ու գաղափարախոսությունը: Ինչ վերաբերում է ԽՀՀ-ին, դեռևս շատ գործեր կան անելու թե՛ մեր, թե՛ ԵՄ-ի կողմից: Մենք այժմ բարդ շրջանում ենք գտնվում մի շարք պատճառներով, սակայն մեր երկիրը, այնուամենայնիվ, ցանկանում է դառնալ եվրոպական քաղաքակրթության մի մասը: Այս նպատակին հասնելու ճանապարհին մենք ջանք չենք խնայի ԵՄ չափանիշներին մոտենալու համար»:
Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի հավատարմատար Անդրեյ Դիդենկոն նշեց, որ ԵՄ խորհրդարանական զարգացումը համարում է ժողովրդավարության անկյունաքար. «Նման գործընթացները մեծ քայլ առաջ են իրավական ու դատական համակարգերի միջև երկխոսության հաստատման հարցում»: Նա հավելեց, որ նման հանդիպումների շրջանակներում ԵՄ-ն ցուցադրում է բանակցությունների նոր մեխանիզմներ, ինչպես նաև տրամադրում է խորհրդատվություն համապատասխան կառավարական մարմիններին: «ԵՄ խորհրդատվական խումբը (ԵՄԽԽ) մեծ ներդրում է կատարում ոլորտային զարգացման ռազմավարության մեջ: Դրա նպատակն է զարգացնել ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, մարդու իրավունքներն ու կայունությունը: ԵՄ-ն հաստատակամ է պաշտպանել բարեփոխումնեը Հայաստանում»,- ասաց նա:
Միջոցառման հյուրը Թոմաս Գրուներտն էր՝ Եվրոպական խորհրդարանի գլխավոր քարտուղարության արտաքին քաղաքականության գլխավոր տնօրինության ընդլայնման և եվրոպական տնտեսական գոտու բաժնի ղեկավարը: Նա ներկայացրեց ԽՀՀ և ԵՎՐԱՆԵՍԹ ԽՀ-ի գործունեության հետ կապված իր անձնական փորձը:

ԵՄԽԽ-ն իր գործունեությունը Հայաստանում սկսել է 2009թ.-ին՝ նպատակ ունենալով աջակցել Հայաստանում քաղաքական ու տնտեսական բարեփոխումների իրականացմանը: ԵՄԽԽ գործունեությունն ընդգրկվում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են մարդու իրավունքներն ու պետական կառավարումը:

Աջակցություն Եվրոպական խորհրդարանի ու ՀՀ ԱԺ միջև համագործակցությանը

Հուլիսի 22-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ Եվրոպական խորհրդարանի հետ համագործակցությանը նվիրված աշխատանքային հանդիպում: Հանդիպման նպատակն էր ուժեղացնել միջխորհրդարանային հարաբերությունները երկկողմանի շահերի ոլորտներում: Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) ղեկավար Սամվել Ֆարմանյանը բացեց հանդիպումը ողջույնի խոսքով. «Համագործակցության երկու կողմերն էլ՝ պաշտոնական Բրյուսելն ու պաշտոնական Երևանը, կարիք ունեն իրար ճանաչելու: Այս է պատճառը, որ նմանատիպ միջոցառումները կարևոր են մեր համար. դրանք թույլ են տալիս մեզ ճանաչել միմյանց մտածելակերպն ու գաղափարախոսությունը: Ինչ վերաբերում է ԽՀՀ-ին, դեռևս շատ գործեր կան անելու թե՛ մեր, թե՛ ԵՄ-ի կողմից: Մենք այժմ բարդ շրջանում ենք գտնվում մի շարք պատճառներով, սակայն մեր երկիրը, այնուամենայնիվ, ցանկանում է դառնալ եվրոպական քաղաքակրթության մի մասը: Այս նպատակին հասնելու ճանապարհին մենք ջանք չենք խնայի ԵՄ չափանիշներին մոտենալու համար»: Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի հավատարմատար Անդրեյ Դիդենկոն նշեց, որ ԵՄ խորհրդարանական զարգացումը համարում է ժողովրդավարության անկյունաքար. «Նման գործընթացները մեծ քայլ առաջ են իրավական ու դատական համակարգերի միջև երկխոսության հաստատման հարցում»: Նա հավելեց, որ նման հանդիպումների շրջանակներում ԵՄ-ն ցուցադրում է բանակցությունների նոր մեխանիզմներ, ինչպես նաև տրամադրում է խորհրդատվություն համապատասխան կառավարական մարմիններին: «ԵՄ խորհրդատվական խումբը (ԵՄԽԽ) մեծ ներդրում է կատարում ոլորտային զարգացման ռազմավարության մեջ: Դրա նպատակն է զարգացնել ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, մարդու իրավունքներն ու կայունությունը: ԵՄ-ն հաստատակամ է պաշտպանել բարեփոխումնեը Հայաստանում»,- ասաց նա:
Միջոցառման հյուրը Թոմաս Գրուներտն էր՝ Եվրոպական խորհրդարանի գլխավոր քարտուղարության արտաքին քաղաքականության գլխավոր տնօրինության ընդլայնման և եվրոպական տնտեսական գոտու բաժնի ղեկավարը: Նա ներկայացրեց ԽՀՀ և ԵՎՐԱՆԵՍԹ ԽՀ-ի գործունեության հետ կապված իր անձնական փորձը: ԵՄԽԽ-ն իր գործունեությունը Հայաստանում սկսել է 2009թ.-ին՝ նպատակ ունենալով աջակցել Հայաստանում քաղաքական ու տնտեսական բարեփոխումների իրականացմանը: ԵՄԽԽ գործունեությունն ընդգրկվում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են մարդու իրավունքներն ու պետական կառավարումը: