Լրացնելով Հայաստանի և ԵՄ-ի օրենսդրությունների միջև առկա անհամապատասխանությունները | EUNewsletter

Լրացնելով Հայաստանի և ԵՄ-ի օրենսդրությունների միջև առկա անհամապատասխանությունները

3 June 2013

Մայիսի 21-22-ն Աղվերանում կազմակերպվել էր իրավական հիմնահարցերին առնչվող սեմինար, որի ընթացքում ներկայացվել են հայկական և ԵՄ օրենսդրության միջև առկա անհամապատասխանությունները: Աշխատաժողովն անցկացվում էր «Աջակցություն միգրացիոն պետական ծառայությանը հզորացնելու միգրացիայի ոլորտի կառավարումը Հայաստանում» ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակներում:
ԼեհաստանիՆերքին գործերի նախարարությունից փորձագետները պատրաստել էին զեկույց, որը քննարկվել է աշխատաժողովի ընթացքում: Իսկ քննարկման արդյունքները կհամաձայնեցվեն շահառու կազմակերպությունների հետ: Լեհ փորձագետները խոսել են նաև ԵՄ օրենսդրությանն իրենց օրենսդրությունը համապատասխանեցնելու փորձից, տրամադրել են առաջարկություններ և խորհրդատվություն անհրաշեժտ լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
Լեհաստանի Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ, ծրագրի կրտսեր ղեկավար Պյոտր Սադովսկին ուրախությամբ նշել է, որ սեմինարի ժամանակ արդյունավետ աշխատանք են կատարել և պատրաստակամություն հայտնել նման համագործակցությունը շարունակելու վերաբերյալ:
Թվինինգ ծրագրի նպատակն է Հայաստանը մոտեցնել ԵՄ միգրացիայի և ապաստանի ոլորտի կառավարման օրենսդրությանը և լավագույն փորձին: Այն իրականացվում է երեք հիմնական ուղղություններով՝ ուղղված Միգրացիոն պետական ծառայության ինստիտուցիոնալ հզորացմանը: Դրանք են՝ օրենսդրություն, համագործակցություն և հաղորդակցություն շահագրգիռ կողմերի միջև:

Հայաստանում ԵՄ պատվիրակությունից ծրագրի ղեկավար Դավիթ Ավագյանը նկատել է, որ արդեն պարզ է՝ միգրացիային վերաբերող որոշ հարցեր հետագա ուշադրության կարիք ունեն, դրանց թվում են՝ միգրացիայի կառավարման արդյունավետությունը և տարբեր կազմակերպությունների պատասխանատվությունը: Այս հարցերը պետք է ամրագրված լինեն օրենսդրությամբ:

«Հարկ եմ համարում նշել, որ սա ԵՄ միակ ծրագիրը չէ, որից Հայաստանն օգտվում է. միգրացիայի վերաբերող 6 ծրագիր է գործում, և այս թիվն արդարացված է այն փաստով, որ Հայաստան-ԵՄ հարաբերություններում միգրացիայի հարցին մեծ կարևորություն է տրվում», – ասել է Դավիթ Ավագյանը:

Միջոցառմանը մասնակցել են ներկայացուցիչներ նախարարություններից, տեղական կառավարման մարմիններից և միջազգային կազմակերպություններից:

Թվինինգը համագործակցության գործիք է, որը ԵՄ անդամ երկրների հանրային սեկտորին հնարավորություն է տալիս մասնակցելու այլ երկրների հանրային կառավարման զարգացման գործընթացին: Այն ուղղված է շահառու երկրում հաստատության զարգացմանը և արդիականացմանը` վերապատրաստման, վերակազմավորման և այդ երկրի օրենսդրությունը ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելու միջոցով:

Ծրագրի ընդհանուր բյուջեն մեկ միլիոն եվրո է կազմում

Լրացնելով Հայաստանի և ԵՄ-ի օրենսդրությունների միջև առկա անհամապատասխանությունները

Մայիսի 21-22-ն Աղվերանում կազմակերպվել էր իրավական հիմնահարցերին առնչվող սեմինար, որի ընթացքում ներկայացվել են հայկական և ԵՄ օրենսդրության միջև առկա անհամապատասխանությունները: Աշխատաժողովն անցկացվում էր «Աջակցություն միգրացիոն պետական ծառայությանը հզորացնելու միգրացիայի ոլորտի կառավարումը Հայաստանում» ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակներում: ԼեհաստանիՆերքին գործերի նախարարությունից փորձագետները պատրաստել էին զեկույց, որը քննարկվել է աշխատաժողովի ընթացքում: Իսկ քննարկման արդյունքները կհամաձայնեցվեն շահառու կազմակերպությունների հետ: Լեհ փորձագետները խոսել են նաև ԵՄ օրենսդրությանն իրենց օրենսդրությունը համապատասխանեցնելու փորձից, տրամադրել են առաջարկություններ և խորհրդատվություն անհրաշեժտ լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Լեհաստանի Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ, ծրագրի կրտսեր ղեկավար Պյոտր Սադովսկին ուրախությամբ նշել է, որ սեմինարի ժամանակ արդյունավետ աշխատանք են կատարել և պատրաստակամություն հայտնել նման համագործակցությունը շարունակելու վերաբերյալ: Թվինինգ ծրագրի նպատակն է Հայաստանը մոտեցնել ԵՄ միգրացիայի և ապաստանի ոլորտի կառավարման օրենսդրությանը և լավագույն փորձին: Այն իրականացվում է երեք հիմնական ուղղություններով՝ ուղղված Միգրացիոն պետական ծառայության ինստիտուցիոնալ հզորացմանը: Դրանք են՝ օրենսդրություն, համագործակցություն և հաղորդակցություն շահագրգիռ կողմերի միջև: Հայաստանում ԵՄ պատվիրակությունից ծրագրի ղեկավար Դավիթ Ավագյանը նկատել է, որ արդեն պարզ է՝ միգրացիային վերաբերող որոշ հարցեր հետագա ուշադրության կարիք ունեն, դրանց թվում են՝ միգրացիայի կառավարման արդյունավետությունը և տարբեր կազմակերպությունների պատասխանատվությունը: Այս հարցերը պետք է ամրագրված լինեն օրենսդրությամբ: «Հարկ եմ համարում նշել, որ սա ԵՄ միակ ծրագիրը չէ, որից Հայաստանն օգտվում է. միգրացիայի վերաբերող 6 ծրագիր է գործում, և այս թիվն արդարացված է այն փաստով, որ Հայաստան-ԵՄ հարաբերություններում միգրացիայի հարցին մեծ կարևորություն է տրվում», - ասել է Դավիթ Ավագյանը: Միջոցառմանը մասնակցել են ներկայացուցիչներ նախարարություններից, տեղական կառավարման մարմիններից և միջազգային կազմակերպություններից: Թվինինգը համագործակցության գործիք է, որը ԵՄ անդամ երկրների հանրային սեկտորին հնարավորություն է տալիս մասնակցելու այլ երկրների հանրային կառավարման զարգացման գործընթացին: Այն ուղղված է շահառու երկրում հաստատության զարգացմանը և արդիականացմանը` վերապատրաստման, վերակազմավորման և այդ երկրի օրենսդրությունը ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելու միջոցով: Ծրագրի ընդհանուր բյուջեն մեկ միլիոն եվրո է կազմում