Նպաստավոր պայմաններ բիզնեսի համար | EUNewsletter

Նպաստավոր պայմաններ բիզնեսի համար

1 March 2012

Դեկտեմբերի 7-ին մեկնարկել է «Արդյունավետ կարգավորում. մարտահրավերներ և զարգացումներ» խորագրով երկօրյա միջազգային համաժողովը:
2010թ. ից ի վեր ԵՄ-ն օժանդակում է Հայաստանում բիզնես ոլորտում բարեփոխումներ իրականացնելու հարցում «Աջակցություն ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը. կարգավորման կառավարում/Ստանդարտ ծախսերի մոդել» Թվինինգ ծրագրի միջոցով: Համաժողովին բացման խոսքով հանդես է եկել ծրագրի համակարգող, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը` կարևորելով ԵՄ ներդրումը գործարարության ոլորտի բարելավման նպատակով մի շարք ծրագրերի շարունակականության հարցում:
Ծրագրի նպատակն է թափանցիկ դարձնել վարչական կանոնակարգերը և նվազեցնել վարչական բեռը` այսպիսով գրավելով ոչ միայն հայաստանյան, այլև օտարերկրյա գործարարներին:
Համաժողովին մասնակցել են նաև միջազգային փորձագետներ Ֆինլանդիայից, Լատվիայից և Էստոնիայից, որոնք ներկայացրել են Հայաստանում իրավական ակտերի ազդեցության գնահատման համակարգը և խոսել են օրենսդրական դաշտի բարելավման մասին:
«Անցումային շրջանում գտնվող երկրները, ինչպես օրինակ Լատվիան կամ Էստոնիան, շատ նման են Հայաստանին: Եկեք սովորենք և հասկանանք, թե ինչից պետք է խուսափել` հիմնվելով այդ երկրների փորձի վրա», – ասել է ԵՄ գործառնական բաժնի ղեկավար Ժան Քրիստոֆ Գայրանը

Նպաստավոր պայմաններ բիզնեսի համար

Դեկտեմբերի 7-ին մեկնարկել է «Արդյունավետ կարգավորում. մարտահրավերներ և զարգացումներ» խորագրով երկօրյա միջազգային համաժողովը: 2010թ. ից ի վեր ԵՄ-ն օժանդակում է Հայաստանում բիզնես ոլորտում բարեփոխումներ իրականացնելու հարցում «Աջակցություն ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը. կարգավորման կառավարում/Ստանդարտ ծախսերի մոդել» Թվինինգ ծրագրի միջոցով: Համաժողովին բացման խոսքով հանդես է եկել ծրագրի համակարգող, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը` կարևորելով ԵՄ ներդրումը գործարարության ոլորտի բարելավման նպատակով մի շարք ծրագրերի շարունակականության հարցում: Ծրագրի նպատակն է թափանցիկ դարձնել վարչական կանոնակարգերը և նվազեցնել վարչական բեռը` այսպիսով գրավելով ոչ միայն հայաստանյան, այլև օտարերկրյա գործարարներին: Համաժողովին մասնակցել են նաև միջազգային փորձագետներ Ֆինլանդիայից, Լատվիայից և Էստոնիայից, որոնք ներկայացրել են Հայաստանում իրավական ակտերի ազդեցության գնահատման համակարգը և խոսել են օրենսդրական դաշտի բարելավման մասին: «Անցումային շրջանում գտնվող երկրները, ինչպես օրինակ Լատվիան կամ Էստոնիան, շատ նման են Հայաստանին: Եկեք սովորենք և հասկանանք, թե ինչից պետք է խուսափել` հիմնվելով այդ երկրների փորձի վրա», - ասել է ԵՄ գործառնական բաժնի ղեկավար Ժան Քրիստոֆ Գայրանը