Բարենպաստ միջավայր, պաշտպանված երեխաներ | EUNewsletter

Բարենպաստ միջավայր, պաշտպանված երեխաներ

4 April 2013

Երեխայի` կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելուն նպաստում են նրա միջավայրի անբարենպաստ լինելու և երեխայի պաշտպանված չլինելու հանգամանքը:
Փետրվարի 5-ին ամփոփվել են ԵՄ ֆինանսավորմամբ իրականացված «Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության նվազեցում» ծրագրի արդյունքները:
Եռամյա այս ծագիրը երկու հիմնական նպատակ էր հետապնդում` ոլորտի հետ առնչվող պետական կառույցների հզորացում և օրենսդրական փոփոխություններ` երեխաների իրավունքների պաշտպանության և բռնությունների կանխարգելմանը վերաբերվող տեղական օրենսդրությունը համապատասխանեցնել միջազգային նորմերին: Աշխատանքներ են տարվել Հայաստանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների ինչպես նաև Երեխաների պաշտպանության ոլորտի պետական և համայնքային մակարդակի շահագրգիռ կողմերի հետ:

Ծրագրի շրջանակներում իրականացվել է 59 ֆորմալ դասընթաց, որի ընթացքում վերապատրաստվել է ոլորտի 1270 աշխատակից: Գործնական դասընթացներ են անցել երեխաների խնամքի և պաշտպանության 9 գիշերօթիկ հաստատությունների և համայքային մակարդակով գործող Խնամակալության և հոգեբանթյան հանձնաժողովների 475 մասնագետներ:

Մշակվել ու հրատարակվել են 14 մասնագիտական նյութեր: Վերջիններիս մշակումն ընդգրկվել է ծրագրի մեջ, քանի որ հայերեն լեզվով ոլորտի վերաբերյալ գրականություն գրեթե չկար:

Ձեռնարկվել են հանրային իրազեկմանն ուղղված միջոցառումներ, այդ թվում` պատրաստվել և հեռարձակվել է սոցիալական գովազդ, անցկացվել են լուսանկարչական և նկարչական մրցույթներ «Կյանքն առանց բռնության» խորագրով:

Երեխաների մոտ զարգացման նախադրյալների ձևավորման նպատակով իրականացվել են մի շարք միջոցառումներ` բացվել են մասնագիտական խմբակներ (կար ու ձև, վարսահարդարում, խոհարարություն, ձեռագործություն): Կամզակերպվել են ամառային և ձմեռային դպրոցներ, էքսկուրսիաներ Հայաստանի տեսարժան վայրերով: Ծնողների հետ համատեղ սպորտային մրցումներ են անցկացվել:

«Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության նվազեցում» ծրագիրն իրականացվել է 40 ամիսների ընթացքում: ԵՄ-ն հատկացրել է € 749,972.00` ընդհանուր բյուջեի 80%-ը

Բարենպաստ միջավայր, պաշտպանված երեխաներ

Երեխայի` կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելուն նպաստում են նրա միջավայրի անբարենպաստ լինելու և երեխայի պաշտպանված չլինելու հանգամանքը: Փետրվարի 5-ին ամփոփվել են ԵՄ ֆինանսավորմամբ իրականացված «Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության նվազեցում» ծրագրի արդյունքները: Եռամյա այս ծագիրը երկու հիմնական նպատակ էր հետապնդում` ոլորտի հետ առնչվող պետական կառույցների հզորացում և օրենսդրական փոփոխություններ` երեխաների իրավունքների պաշտպանության և բռնությունների կանխարգելմանը վերաբերվող տեղական օրենսդրությունը համապատասխանեցնել միջազգային նորմերին: Աշխատանքներ են տարվել Հայաստանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների ինչպես նաև Երեխաների պաշտպանության ոլորտի պետական և համայնքային մակարդակի շահագրգիռ կողմերի հետ: Ծրագրի շրջանակներում իրականացվել է 59 ֆորմալ դասընթաց, որի ընթացքում վերապատրաստվել է ոլորտի 1270 աշխատակից: Գործնական դասընթացներ են անցել երեխաների խնամքի և պաշտպանության 9 գիշերօթիկ հաստատությունների և համայքային մակարդակով գործող Խնամակալության և հոգեբանթյան հանձնաժողովների 475 մասնագետներ: Մշակվել ու հրատարակվել են 14 մասնագիտական նյութեր: Վերջիններիս մշակումն ընդգրկվել է ծրագրի մեջ, քանի որ հայերեն լեզվով ոլորտի վերաբերյալ գրականություն գրեթե չկար: Ձեռնարկվել են հանրային իրազեկմանն ուղղված միջոցառումներ, այդ թվում` պատրաստվել և հեռարձակվել է սոցիալական գովազդ, անցկացվել են լուսանկարչական և նկարչական մրցույթներ «Կյանքն առանց բռնության» խորագրով: Երեխաների մոտ զարգացման նախադրյալների ձևավորման նպատակով իրականացվել են մի շարք միջոցառումներ` բացվել են մասնագիտական խմբակներ (կար ու ձև, վարսահարդարում, խոհարարություն, ձեռագործություն): Կամզակերպվել են ամառային և ձմեռային դպրոցներ, էքսկուրսիաներ Հայաստանի տեսարժան վայրերով: Ծնողների հետ համատեղ սպորտային մրցումներ են անցկացվել: «Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության նվազեցում» ծրագիրն իրականացվել է 40 ամիսների ընթացքում: ԵՄ-ն հատկացրել է € 749,972.00` ընդհանուր բյուջեի 80%-ը