Նորաձևություն՝ առանց սահմանների | EUNewsletter

Նորաձևություն՝ առանց սահմանների

3 August 2011

Fashion without borders«Նորաձևության ճանապարհ` երկխոսություն սահմանների խաչմերուկում» երկամյա ծրագիրը մայիսի 4-ին մեկնարկել է Երևանում: ԵՄ կողմից ֆինանսավորվող այս նախաձեռնությունն իրականացվում է ԵՄ մշակութի ազգային կենտրոնների միության` ԵՄՄԱԿ–ի (EUNIC) կողմից:
Ծրագրի շրջանակներում մասնակիցների համար կազմակերպվելու են վարպետության դասընթացներ և քննարկումներ` արվեստի ոլորտի հիմնախնդիրների վերաբերյալ: Հայ և եվրոպացի գործընկերները կծանոթանան նաև միմյանց մշակութային ժառանգությանը` ուսումնասիրելով ազգային տարազների պատմությունը: Այս ամենը կլրացվի նորաձևության ցուցադրությամբ` մեկական եվրոպացի և հայ նկարիչ-մոդելավորողներից կազմված 5 առանձին խմբերի աշխատանքներով: Արդյունքում ստացված հավաքածուները կցուցադրվեն Հայաստանում և մասնակից եվրոպական երկրներում:

Նորաձևություն՝ առանց սահմանների

Fashion without borders«Նորաձևության ճանապարհ` երկխոսություն սահմանների խաչմերուկում» երկամյա ծրագիրը մայիսի 4-ին մեկնարկել է Երևանում: ԵՄ կողմից ֆինանսավորվող այս նախաձեռնությունն իրականացվում է ԵՄ մշակութի ազգային կենտրոնների միության` ԵՄՄԱԿ–ի (EUNIC) կողմից: Ծրագրի շրջանակներում մասնակիցների համար կազմակերպվելու են վարպետության դասընթացներ և քննարկումներ` արվեստի ոլորտի հիմնախնդիրների վերաբերյալ: Հայ և եվրոպացի գործընկերները կծանոթանան նաև միմյանց մշակութային ժառանգությանը` ուսումնասիրելով ազգային տարազների պատմությունը: Այս ամենը կլրացվի նորաձևության ցուցադրությամբ` մեկական եվրոպացի և հայ նկարիչ-մոդելավորողներից կազմված 5 առանձին խմբերի աշխատանքներով: Արդյունքում ստացված հավաքածուները կցուցադրվեն Հայաստանում և մասնակից եվրոպական երկրներում: