Փորձի փոխանակման այց Արայի համայնք | EUNewsletter

Փորձի փոխանակման այց Արայի համայնք

10 July 2014
IMG_8785

Հուլիսի 3-ին «Աջակցություն գյուղական զարգացմանն Արագածոտնի մարզում» ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր փորձի փոխանակման այց Ապարանի Արայի համայնք: Միջոցառումը կազմակերպվել էր «Կանաչ արահետ» գյուղատնտեսական աջակցության հասարակական կազմակերպության կողմից «Գործողություն ընդդեմ սովի» միջազգային կազմակերպության աջակցությամբ: Այցելության նպատակն էր նշել կանանց կարևորությունը կայուն գյուղատնտեսական զարգացման գործում և հզորացնել նրանց:

Միջոցառմանը ներկա էին «Գործողություն ընդդեմ սովի» միջազգային կազմակերպության, «Կանաչ արահետ» հկ-ի ներկայացուցիչները, Արայի համայնքապետն ու Հայաստանում ԵՄ պատվիրակության արտաքին օգնության/համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերը:

«Կանաչ արահետի» ղեկավար Նունե Սարուխանյանն ասաց, որ նախագիծն ուղղված էր Հայաստանի խոցելի շրջաններում սոցիալական վիճակը բարելավելուն: Ապարանի բնակիչները մասնագիտացած են սահմանափակ տեսակների բանջարաղեն աճեցնելու ու անսանապահության վրա, ինչը դարձնում է շրջանը կատարյալ նախագծի իրականացման համար: «Այս նախագիծը խթանում է Ապարանում ազնվամորու խմբակային ու անհատական արտադրությունը: Ավելին, այն ուղղված է նաև տեղացի մասնագետների կարողությունների հզորացմանը՝ ազնվամորու արտադրության վրա հատուկ շեշտով: Այս մանագետներն այնուհետև կկիսեն իրենց գիտելիքները այլ համայնքների հետ»,- նշեց Սարուխանյանը:

Ջոն Բարքերը բարձր գնահատեց նախագծի իրականացման մակարդակը. «Մենք ունենք հրաշալի թիմ՝ կազմված ԵՄ-ի մասնակգետներից, տեղի և արտասամանյան էքսպերտներից և տեղացի կանանցից, ովքեր նվիրվել են այս ծրագրին: Չնայած ԵՄ մասնակցությունն այս ծրագրին ավարտվել է, այն ոգևորությունը, որ տեսնում եմ այստեղ, ինձ ոգեշնչում է նորանոր այցեր կատարել Ապարան»:

Նախագծի շրջանակներում շահառու կանանց տրամադրվել են սերմեր, գյուղատնտեսական ասրքավորումներ և փաթեթավորում: Բացի գյուղատնտեսներին աջակցելուց, Արագածոտնի մարզում վերապատրաստվել են վեց տեղացի էքսպերտներ, ովքեր ստացել են տեղեկատվություն գյուղատնտեսական տեխնիկայի և օրենսդրության, ինչպես նաև բնապահպանության վերաբերյալ:
«Կանաչ արահետ» ու «Գործողություն ընդդեմ սովի» կազմակերպություններն իրականացնում էին «Աջակցություն գյուղական զարգացմանն Արագածոտնի մարզում» ծրագիրը 2013թ. հունվարից մինչև 2014 հուլիսը: 18-ամսյա այս ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից 133,943 եվրոյով:

Փորձի փոխանակման այց Արայի համայնք

Հուլիսի 3-ին «Աջակցություն գյուղական զարգացմանն Արագածոտնի մարզում» ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր փորձի փոխանակման այց Ապարանի Արայի համայնք: Միջոցառումը կազմակերպվել էր «Կանաչ արահետ» գյուղատնտեսական աջակցության հասարակական կազմակերպության կողմից «Գործողություն ընդդեմ սովի» միջազգային կազմակերպության աջակցությամբ: Այցելության նպատակն էր նշել կանանց կարևորությունը կայուն գյուղատնտեսական զարգացման գործում և հզորացնել նրանց: Միջոցառմանը ներկա էին «Գործողություն ընդդեմ սովի» միջազգային կազմակերպության, «Կանաչ արահետ» հկ-ի ներկայացուցիչները, Արայի համայնքապետն ու Հայաստանում ԵՄ պատվիրակության արտաքին օգնության/համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերը: «Կանաչ արահետի» ղեկավար Նունե Սարուխանյանն ասաց, որ նախագիծն ուղղված էր Հայաստանի խոցելի շրջաններում սոցիալական վիճակը բարելավելուն: Ապարանի բնակիչները մասնագիտացած են սահմանափակ տեսակների բանջարաղեն աճեցնելու ու անսանապահության վրա, ինչը դարձնում է շրջանը կատարյալ նախագծի իրականացման համար: «Այս նախագիծը խթանում է Ապարանում ազնվամորու խմբակային ու անհատական արտադրությունը: Ավելին, այն ուղղված է նաև տեղացի մասնագետների կարողությունների հզորացմանը՝ ազնվամորու արտադրության վրա հատուկ շեշտով: Այս մանագետներն այնուհետև կկիսեն իրենց գիտելիքները այլ համայնքների հետ»,- նշեց Սարուխանյանը: Ջոն Բարքերը բարձր գնահատեց նախագծի իրականացման մակարդակը. «Մենք ունենք հրաշալի թիմ՝ կազմված ԵՄ-ի մասնակգետներից, տեղի և արտասամանյան էքսպերտներից և տեղացի կանանցից, ովքեր նվիրվել են այս ծրագրին: Չնայած ԵՄ մասնակցությունն այս ծրագրին ավարտվել է, այն ոգևորությունը, որ տեսնում եմ այստեղ, ինձ ոգեշնչում է նորանոր այցեր կատարել Ապարան»: Նախագծի շրջանակներում շահառու կանանց տրամադրվել են սերմեր, գյուղատնտեսական ասրքավորումներ և փաթեթավորում: Բացի գյուղատնտեսներին աջակցելուց, Արագածոտնի մարզում վերապատրաստվել են վեց տեղացի էքսպերտներ, ովքեր ստացել են տեղեկատվություն գյուղատնտեսական տեխնիկայի և օրենսդրության, ինչպես նաև բնապահպանության վերաբերյալ: «Կանաչ արահետ» ու «Գործողություն ընդդեմ սովի» կազմակերպություններն իրականացնում էին «Աջակցություն գյուղական զարգացմանն Արագածոտնի մարզում» ծրագիրը 2013թ. հունվարից մինչև 2014 հուլիսը: 18-ամսյա այս ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից 133,943 եվրոյով: