ԵՄ 15 մլն եվրո դրամաշնորհ ՀՀ ջրամատակարարման համակարգի բարելավման համար | EUNewsletter

ԵՄ 15 մլն եվրո դրամաշնորհ ՀՀ ջրամատակարարման համակարգի բարելավման համար

23 July 2014

2014թ. մայիսի 14-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում ստորագրվեց Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածք ծրագրի 3 փուլի համաձայնագիրը ՀՀ կառավարության ու Վերականգնման վարկերի բանկի (KFW) միջև: Հայկական կողմից լիազորված ներկայացուցիչներն էին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ու ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: KFW-ի անունից համաձայնագիրը ստորագրեցին տարածաշրջանային ղեկավար Լարս Օերմանը և համայնքային ենթակառուցվածքների բաժնի պետ Առնե Գուսը: Եվրոպական միությունը ներկայացնում էր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան:
Համայնքային ենթակառուցվածքների ծրագիրը նպատակ ունի Հայաստանի շրջաններում զարգացնելու ջրամատակարարման համակարգը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 73 միլիոն եվրո, որից 30 մլն եվրո վարկ տրամադրել է KFW -ը, 2.5 մլն դրամաշնորհ՝ նույնպես KFW-ը: Եվս 25.5 մլն եվրո վարկ ստացվել է Եվրոպական ներդրումային բանկից ու 15 մլն եվրո տրամադրել է Եվրոպական միությունը հարևանության ներդրումային գործիքի միջոցով: Դրամաշնորհային միջոցներից 10 մլն եվրո կտրամադրվի գյուղերը խմելու ջրով մատակարարելուն ու ոռոգման համակարգը բարելավելուն: 2մլն եվրոն կուղղվի Արմավիրում ոռոգման կոյուղաջրերի մաքրման կայանի կառուցմանը, ևս 3 մլն եվրո կտրամադրվի չորս ջրային ընկերությունների հետ կառավարման պայմանագրի վճարմանը: Այդ ընկերություններն են «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Նոր Ակունք» ՓԲԸ-ները: