Հայաստանում ԵՄ Խորհրդատվական խմբի ծրագրի գնահատում | EUNewsletter

Հայաստանում ԵՄ Խորհրդատվական խմբի ծրագրի գնահատում

13 May 2013

2013 թվականի մարտի 13-ին ներկայացվել են Հայաստանում ԵՄ Խորհրդատվական խմբի ծրագրի գնահատման արդյունքները, եզրակացությունները և առաջարկությունները:
Արարողության մասինակիցներին ողջունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան, ով շնորհակալություն է հայտնել փորձագետներին իրենց աշխատանքի համար. «ԵՄ Խորհրդատվական խմբի դերը կառավարության մարտավարական գործընթացներին աջակցելն է: Շատ կարևոր է, որպեսզի մարտավարական խորհուրդները գործնականի վերածվեն: Մենք արդեն կարող ենք տեսնել կարևոր առաջընթաց Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ուղղությամբ, որտեղ, ի շնորհիվ խմբի աջակցության, բարեփոխումների իրականացման աջակցությունը սկսվել է»:
Համաժողովին մասնակցել է նաև Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ով ընդգծել է. «2008 թվականին իր առաքելությունը Հայաստանում սկսելուց ի վեր ԵՄ ԽԲ-ն աջակցություն է ցուցաբերել հայաստանյան իշխանություններին, որոնք հատկապես կարևոր են ներկայում ԵՄ-ի հետ ընթացող բանակցությունների համատեքստում: Ես կցանկանայի իմ երախտիքը հայտնել ԵՄ ԽԲ-ի փորձագետներին Հայաստանի վարչարարական տարբեր գրասենյակների հետ ունեցած ակտիվ երկխոսության համար»:
Գնահատումը ներառում էր մի շարք առաջարկություններ, այդ թվում`կոնկրետ ոլորտներում գիտելիքների փոխակերպումը մարտավարական խորհրդատվությունը մարտավարական կիրառման վերաբերյալ:

ԵՄ ԽԲ-ը Հայաստանում մեկնարկել է 2008 թվականին: 2008 թվականի նոյեմբերի 18-ից 2010 թվականի հուլիսի 31-ն ընկած ժամանկահտվածում երկու փուլերով ծրագրի իրականացման համար տրամադրվել է 2.81 միլիոն եվրո: 2010 թվականի հուլիսի 31-ին որոշում է կայացվել երրորդ փուլով երկարացնել ծրագիրը:

Բյուջեն 5.1 միլիոն եվրո է կազմում: Ներկայում իրականացվող ծրագիրը կավարտվի 2014 թվականի ապրիլին

Հայաստանում ԵՄ Խորհրդատվական խմբի ծրագրի գնահատում

2013 թվականի մարտի 13-ին ներկայացվել են Հայաստանում ԵՄ Խորհրդատվական խմբի ծրագրի գնահատման արդյունքները, եզրակացությունները և առաջարկությունները: Արարողության մասինակիցներին ողջունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան, ով շնորհակալություն է հայտնել փորձագետներին իրենց աշխատանքի համար. «ԵՄ Խորհրդատվական խմբի դերը կառավարության մարտավարական գործընթացներին աջակցելն է: Շատ կարևոր է, որպեսզի մարտավարական խորհուրդները գործնականի վերածվեն: Մենք արդեն կարող ենք տեսնել կարևոր առաջընթաց Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ուղղությամբ, որտեղ, ի շնորհիվ խմբի աջակցության, բարեփոխումների իրականացման աջակցությունը սկսվել է»: Համաժողովին մասնակցել է նաև Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ով ընդգծել է. «2008 թվականին իր առաքելությունը Հայաստանում սկսելուց ի վեր ԵՄ ԽԲ-ն աջակցություն է ցուցաբերել հայաստանյան իշխանություններին, որոնք հատկապես կարևոր են ներկայում ԵՄ-ի հետ ընթացող բանակցությունների համատեքստում: Ես կցանկանայի իմ երախտիքը հայտնել ԵՄ ԽԲ-ի փորձագետներին Հայաստանի վարչարարական տարբեր գրասենյակների հետ ունեցած ակտիվ երկխոսության համար»: Գնահատումը ներառում էր մի շարք առաջարկություններ, այդ թվում`կոնկրետ ոլորտներում գիտելիքների փոխակերպումը մարտավարական խորհրդատվությունը մարտավարական կիրառման վերաբերյալ: ԵՄ ԽԲ-ը Հայաստանում մեկնարկել է 2008 թվականին: 2008 թվականի նոյեմբերի 18-ից 2010 թվականի հուլիսի 31-ն ընկած ժամանկահտվածում երկու փուլերով ծրագրի իրականացման համար տրամադրվել է 2.81 միլիոն եվրո: 2010 թվականի հուլիսի 31-ին որոշում է կայացվել երրորդ փուլով երկարացնել ծրագիրը: Բյուջեն 5.1 միլիոն եվրո է կազմում: Ներկայում իրականացվող ծրագիրը կավարտվի 2014 թվականի ապրիլին