Եվրոպական երիտասարդական պառլամենտի «Բիզնես մոդելավորում» համաժողովը | EUNewsletter

Եվրոպական երիտասարդական պառլամենտի «Բիզնես մոդելավորում» համաժողովը

20 February 2014

2014թ.-ի փետրվարի 15-ին Երևանում առաջին անգամ տեղի ունեցավ Եվրոպական երիտասարդական պառլամենտի (ԵԵՊ) և ԵՄ կենտրոնի կողմից կազմակերպվող Արևելյան գործընկերության երկրներում բիզնես միջավայրի զարգացման վերաբերյալ «ԵԵՊ Բիզնես մոդելավորում» դերախաղ-համաժողովը:
Այն համախմբեց ավելի քան 30 երիտասարդների, որոնք աշխատեցին 4 աշխատանքային խմբերում: Յուրաքանչյուր խումբ ներկայացրեց Արևելյան գործընկերության երկրների բիզնես միջավայրի զարգացման պոտենցիալը Շվեդիայից, Ռումինիայից, Չեխիայից և Հունգարիայից ժամանած երիտասարդներին, որոնք դերախաղ-համաժողովին հանդես էին գալիս որպես ներդրողներ:
Ներդրողների քվեարկությամբ Մոլդովան ճանաչվեց բիզնես միջավայրի զարգացման ամենաբարձր պոտենցիալ ունեցող երկիր, մինչդեռ թիմերի քվեարկությամբ այդպիսին ճանաչվեց Ուկրաինան:
Մոլդովան ներկայացնող աշխատանքային խումբը այսպիսով հնարավորություն ստացավ մասնակցելու Եվրոպական երիտասարդական պառլամենտի միջազգային երիտասարդական ֆորումին, որը տեղի կունենա մայիսի 1-5-ը ու կհամախմբի ավելի քան 200 երիտասարդների 20 երկրից

Եվրոպական երիտասարդական պառլամենտի «Բիզնես մոդելավորում» համաժողովը

2014թ.-ի փետրվարի 15-ին Երևանում առաջին անգամ տեղի ունեցավ Եվրոպական երիտասարդական պառլամենտի (ԵԵՊ) և ԵՄ կենտրոնի կողմից կազմակերպվող Արևելյան գործընկերության երկրներում բիզնես միջավայրի զարգացման վերաբերյալ «ԵԵՊ Բիզնես մոդելավորում» դերախաղ-համաժողովը: Այն համախմբեց ավելի քան 30 երիտասարդների, որոնք աշխատեցին 4 աշխատանքային խմբերում: Յուրաքանչյուր խումբ ներկայացրեց Արևելյան գործընկերության երկրների բիզնես միջավայրի զարգացման պոտենցիալը Շվեդիայից, Ռումինիայից, Չեխիայից և Հունգարիայից ժամանած երիտասարդներին, որոնք դերախաղ-համաժողովին հանդես էին գալիս որպես ներդրողներ: Ներդրողների քվեարկությամբ Մոլդովան ճանաչվեց բիզնես միջավայրի զարգացման ամենաբարձր պոտենցիալ ունեցող երկիր, մինչդեռ թիմերի քվեարկությամբ այդպիսին ճանաչվեց Ուկրաինան: Մոլդովան ներկայացնող աշխատանքային խումբը այսպիսով հնարավորություն ստացավ մասնակցելու Եվրոպական երիտասարդական պառլամենտի միջազգային երիտասարդական ֆորումին, որը տեղի կունենա մայիսի 1-5-ը ու կհամախմբի ավելի քան 200 երիտասարդների 20 երկրից