ԵԻԻԿ-ն իրականացնում է եվրոպական մագիստրոսական ծրագիր | EUNewsletter

ԵԻԻԿ-ն իրականացնում է եվրոպական մագիստրոսական ծրագիր

23 April 2010

Հայ ուսանողները մասնավոր ձեռնարկությունն երում ու պետական հաստատություններում արդեն կիրառում են իրենց գիտելիքները Եվրոպական իրավունքի և ԵՄ ինստիտուտների մասին: Օրինակ` քսաներեքամյա Գառնիկ Երվանդյանը, ով Եվրոպական իրավունքի և ինտեգրացիայի կենտրոնի (ԵԻԻԿ) «Եվրոպական ուսումնասիրություններ» մագիստրոսական ծրագրի շրջանավարտ է, որպես իրավական խորհրդատու աշխատում է մի քանի մասնավոր ընկերություններում:
Երվանդյանն այս ծրագրի առաջին ուսանողներից է և համոզված է, որ այդ կրթությունն է հիմք ծառայել իր մասն ագիտական հնարավորությունները դրսևորելու գործում:
Եվրոպական իրավունքի և ինտեգրման կենտրոնն այս ծրագիրը սկսել է իրականացնել 2008-ից և այժմ վերոնշյալ
երկամյա մագիստրոսական ծրագրում ունի 19 ուսանող: Ուսումնական ծրագիրը ձ¨ավորվել է Եվրոպական Պարմայի քոլեջի անմիջական մասնակցությամբ:
Այս մագիստրոսական ծրագիրը պատրաստում է ուսանողներին եվրոպական համալսարաններում, միջազգային կազմակերպություններում, պետական հաստատություններում, հասարակական կազմակերպություններում և համաշխարհային նշանակություն ունեցող ընկերություններում իրենց կարիերան զարգացնելու համար: Այն տալիս է գիտելիքներ ու փորձ` Արևելյան, Կենտրոնական Արևմտյան Եվրոպայի ներքին և արտաքին քաղաքականությունը ճիշտ վերլուծության ենթարկելու և գնահատելու համար:
[pullquote]Ծրագիրն ապահովում է գիտելիքներ եվրոպական երկրների ներքին և արտաքին քաղաքականությունը ճիշտ վերլուծության ենթարկելու և գնահատելու համար:[/pullquote]
«Ուսանողների մեծամասնությունն արդեն իսկ աշխատում է Հայաստանում, և ես համոզված եմ, որ նրանք կարող են աշխատանք գտնել ցանկացած բնագավառում, որն առնչվում է միջազգային իրավունքի, քաղաքականության և տնտեսության հետ, քանի որ նրանց դասավանդում են եվրոպական բարձր ակարգ համալսարաններից ժամանած դասախոսներ: Բացի այդ, նրանք իրենց գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն են ունենում»,- ասում է ԵԻԻԿ-ի տնօրեն Արթուր Ղազինյանը:

Կենտրոնն իրականացնում է նաև այլ ծրագրեր: ԵԻԻԿ-ի գրադարանում կարելի է գտնել եվրոպական թեմաներին առնչվող ավելի քան 700 կտոր ժամանակակից գրականություն, այստեղ տպագրվել են հատուկ աշխատություններ ԵՄ-ի և Հարավային Կովկասի, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ու գլոբալ տնտեսական ճգնաժամի մասին:

ԵԻԻԿ-ն նաև համագործակցում է Ազգային ժողովի հետ. կենտրոնը դիմումներ է ստանում` գնահատելու իրավական գործողությունները եվրոպական օրենսդրությանը համապատասխան իրականացնելու վերաբերյալ:

Կենտրոնը ստեղծվել է 2006 թ.-ին Երևանի պետական համալսարանում` Եվրոպական միության ֆինանսավորմամբ ու շարունակում է աշխատել Հայաստանը Եվրոպային ինտեգրելու ուղղությամբ:

«Չնայած մենք դեռևս ԵՄ անդամ չենք, բայց մենք մեր ապագան չենք տեսնում առանց դրան ինտեգրվելու: Հավատում ենք, որ մենք` հայերս, կարող ենք ինչ-որ բան փոխել մեր կյանքում»,- կարծում է Ղազինյանը:

Հեռախոս` (+374 10) 573626
Ֆաքս` (+374 10) 550810
Էլ. փոստ` info@celi.am, կայք` www.celi.am

ԵԻԻԿ-ն իրականացնում է եվրոպական մագիստրոսական ծրագիր

Հայ ուսանողները մասնավոր ձեռնարկությունն երում ու պետական հաստատություններում արդեն կիրառում են իրենց գիտելիքները Եվրոպական իրավունքի և ԵՄ ինստիտուտների մասին: Օրինակ` քսաներեքամյա Գառնիկ Երվանդյանը, ով Եվրոպական իրավունքի և ինտեգրացիայի կենտրոնի (ԵԻԻԿ) «Եվրոպական ուսումնասիրություններ» մագիստրոսական ծրագրի շրջանավարտ է, որպես իրավական խորհրդատու աշխատում է մի քանի մասնավոր ընկերություններում: Երվանդյանն այս ծրագրի առաջին ուսանողներից է և համոզված է, որ այդ կրթությունն է հիմք ծառայել իր մասն ագիտական հնարավորությունները դրսևորելու գործում: Եվրոպական իրավունքի և ինտեգրման կենտրոնն այս ծրագիրը սկսել է իրականացնել 2008-ից և այժմ վերոնշյալ երկամյա մագիստրոսական ծրագրում ունի 19 ուսանող: Ուսումնական ծրագիրը ձ¨ավորվել է Եվրոպական Պարմայի քոլեջի անմիջական մասնակցությամբ: Այս մագիստրոսական ծրագիրը պատրաստում է ուսանողներին եվրոպական համալսարաններում, միջազգային կազմակերպություններում, պետական հաստատություններում, հասարակական կազմակերպություններում և համաշխարհային նշանակություն ունեցող ընկերություններում իրենց կարիերան զարգացնելու համար: Այն տալիս է գիտելիքներ ու փորձ` Արևելյան, Կենտրոնական Արևմտյան Եվրոպայի ներքին և արտաքին քաղաքականությունը ճիշտ վերլուծության ենթարկելու և գնահատելու համար: [pullquote]Ծրագիրն ապահովում է գիտելիքներ եվրոպական երկրների ներքին և արտաքին քաղաքականությունը ճիշտ վերլուծության ենթարկելու և գնահատելու համար:[/pullquote] «Ուսանողների մեծամասնությունն արդեն իսկ աշխատում է Հայաստանում, և ես համոզված եմ, որ նրանք կարող են աշխատանք գտնել ցանկացած բնագավառում, որն առնչվում է միջազգային իրավունքի, քաղաքականության և տնտեսության հետ, քանի որ նրանց դասավանդում են եվրոպական բարձր ակարգ համալսարաններից ժամանած դասախոսներ: Բացի այդ, նրանք իրենց գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն են ունենում»,- ասում է ԵԻԻԿ-ի տնօրեն Արթուր Ղազինյանը: Կենտրոնն իրականացնում է նաև այլ ծրագրեր: ԵԻԻԿ-ի գրադարանում կարելի է գտնել եվրոպական թեմաներին առնչվող ավելի քան 700 կտոր ժամանակակից գրականություն, այստեղ տպագրվել են հատուկ աշխատություններ ԵՄ-ի և Հարավային Կովկասի, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ու գլոբալ տնտեսական ճգնաժամի մասին: ԵԻԻԿ-ն նաև համագործակցում է Ազգային ժողովի հետ. կենտրոնը դիմումներ է ստանում` գնահատելու իրավական գործողությունները եվրոպական օրենսդրությանը համապատասխան իրականացնելու վերաբերյալ: Կենտրոնը ստեղծվել է 2006 թ.-ին Երևանի պետական համալսարանում` Եվրոպական միության ֆինանսավորմամբ ու շարունակում է աշխատել Հայաստանը Եվրոպային ինտեգրելու ուղղությամբ: «Չնայած մենք դեռևս ԵՄ անդամ չենք, բայց մենք մեր ապագան չենք տեսնում առանց դրան ինտեգրվելու: Հավատում ենք, որ մենք` հայերս, կարող ենք ինչ-որ բան փոխել մեր կյանքում»,- կարծում է Ղազինյանը:
Հեռախոս` (+374 10) 573626 Ֆաքս` (+374 10) 550810 Էլ. փոստ` info@celi.am, կայք` www.celi.am