Եվրոպական ժառանգության օրերը Հայաստանում | EUNewsletter

Եվրոպական ժառանգության օրերը Հայաստանում

11 September 2013

Եվրոպական մշակութային ժառանգության 2013 թվականի օրերը պաշտոնապես մեկնարկել են օգոստոսի 31-ին Հայաստանում, որը ներկայում նախագահում է Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովում:
Պաշտոնական միջոցառումներից առաջ օգոստոսի 30-ին Երևանում անցկացվել է մամուլի ասուլիս, որին մասնակցել են հյուրեր Եվրոպայի խորհրդից, Եվրոպական հանձնաժողովից, Հայաստանի մշակույթի նախարարությունից, ինչպես նաև` Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան:
Եվրոպական ժառանգության օրերը Եվրոպայի բնակիչների շրջանում ամենամեծ ժողովրդականություն վայելող մշակութային միջոցառումն է, որին յուրաքանչյուր տարի 20 միլիոն մարդ է ներգրավվում: Նախաձեռնությունն առաջին անգամ իրականացրել է Եվրոպայի խորհուրդը 1985 թվականին, իսկ Եվրոպական հանձնաժողովը ներգրավվել է 1999-ին: Այդ ժամանակվանից ի վեր երկու կազմակերպություններն ծրագիրն անցկացնում են եվրոպական 50 երկրում: Միջոցառումների ընթացքում ամեն տարվա սեպտեմբերին հազարավոր հուշարձաններ և տեսարժան վայրեր իրենց դռներն են բացում հանրության առջև` անվճար: Հայաստանը Եվրոպական մշակութային օրերին միացել է 2000 թվականից:
Դեսպան Հրիստեան ընդգծել է, որ մշակութային ժառանգությունը Հայաստանի տնտեսական և սոցալական զարգացման կարևոր բաղադրիչն է: «Հայաստանի մշակութային ժառանգությունն արժանի է, որպեսզի դրա մասին որքան հնարավոր է շատ մարդ իմանա, ոչ միայն Հայաստանի, այլև Եվրոպայի քաղաքացիները և աշխարհասփյուռ զբոսաշրջիկները: Մշակույթն ու մշակութային ժառանգությունը նաև ԵՄ-ի վեկտորներն են: ԵՄ-ն ջատագովում է եվրոպական արժեքները, որի մեջ մտնում են մարդու իրավունքների պաշտպանությունը, ազատությունը, համերաշխությունը, մշակութային և լեզվական բազմազանության պաշտպանությունը և խթանումը», – ասել է Հրիստեան:
Եվրոպայի խորհրդում նախարարների հանձնաժողովի նախագահության շրջանակներում օգոստոսի 30-ից սեպտեմբերի 1-ը Հայաստանը նաև հյուրընկալել էր Եվրոպայի մշակութային ժառանգության օրերի ազգային համակարգողների հանդիպումները: Համաեվրոպական այս միջոցառմանը մասնակցել են մշակութային ժառանգության փորձագետներ, ավելի քան 30 երկրներից պաշտոնյաներ:
Օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին բազմաթվ մշակութային և պատմական հուշարձաններ, ինպես նաև մոտ 50 թանգարաններ բացել են իրենց դռները հանրության առջև: Անցկացվել են նաև այլ միջոցառումներ:

«Այս միջոցառումների նպատակն է եվրոպացիների շրջանում բարձրացնել եվրոպական անտեսված ժառանգության մասին իրազեկվածությունը, նպաստել միջմշակութային երկխոսությանը և ամրապնդել մշակութային բազմազանությունը: Մենք բոլորս ավելի լավ ենք ծանոթանում մեր և եվրոպական մեծ ընտանիքի մշակութային ժառանգությանը», – ասել է Հայաստանի մշակույթի փոխնախարար Արեվ Սամուելյանը:

Ի նշան համերաշխության, Եվրոպայի մշակութային ժառանգության օրերին օգոստոսի 30-ին միացել էր Երևանի Էրեբունի թանգարանը՝ լուսանկարների ցուցահանդեսով: Լուսանկարները ներկայացնում էին Հռոմը, որը գրեթե նույն տարիքն ունի, ինչ Երևանը: Լուսանկարների հեղինակը մասնագիտությամբ ճարտարապետ Կարինե Դանիելյանն է, ով նկարել է Հռոմը` Իտալիայում իր դիվանագիտական առաքելությունն իրականացնելու ընթացքում:

«Վերջին տարիներին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը աջակցել է Եվրոպական ժառանգության օրերը՝ որպես Հայաստանի և ԵՄ-ի հարաբերությունները խթանելու մեր հստակ ջանքերի մի մաս», – ասել է Հրիստեան, ով նույնպես ներկա էր լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողությանը:

Եվրոպայի տարածքում մշակութային միջոցառումների և պատմական վայրերի մասին հավելյալ տեղեկություն տրամադրելու նպատակով ստեղծվել է նաև նոր ինտերակտիվ կայք՝ www.europeanheritagedays.com:

Եվրոպական ժառանգության օրերը Հայաստանում

Եվրոպական մշակութային ժառանգության 2013 թվականի օրերը պաշտոնապես մեկնարկել են օգոստոսի 31-ին Հայաստանում, որը ներկայում նախագահում է Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովում: Պաշտոնական միջոցառումներից առաջ օգոստոսի 30-ին Երևանում անցկացվել է մամուլի ասուլիս, որին մասնակցել են հյուրեր Եվրոպայի խորհրդից, Եվրոպական հանձնաժողովից, Հայաստանի մշակույթի նախարարությունից, ինչպես նաև` Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան: Եվրոպական ժառանգության օրերը Եվրոպայի բնակիչների շրջանում ամենամեծ ժողովրդականություն վայելող մշակութային միջոցառումն է, որին յուրաքանչյուր տարի 20 միլիոն մարդ է ներգրավվում: Նախաձեռնությունն առաջին անգամ իրականացրել է Եվրոպայի խորհուրդը 1985 թվականին, իսկ Եվրոպական հանձնաժողովը ներգրավվել է 1999-ին: Այդ ժամանակվանից ի վեր երկու կազմակերպություններն ծրագիրն անցկացնում են եվրոպական 50 երկրում: Միջոցառումների ընթացքում ամեն տարվա սեպտեմբերին հազարավոր հուշարձաններ և տեսարժան վայրեր իրենց դռներն են բացում հանրության առջև` անվճար: Հայաստանը Եվրոպական մշակութային օրերին միացել է 2000 թվականից: Դեսպան Հրիստեան ընդգծել է, որ մշակութային ժառանգությունը Հայաստանի տնտեսական և սոցալական զարգացման կարևոր բաղադրիչն է: «Հայաստանի մշակութային ժառանգությունն արժանի է, որպեսզի դրա մասին որքան հնարավոր է շատ մարդ իմանա, ոչ միայն Հայաստանի, այլև Եվրոպայի քաղաքացիները և աշխարհասփյուռ զբոսաշրջիկները: Մշակույթն ու մշակութային ժառանգությունը նաև ԵՄ-ի վեկտորներն են: ԵՄ-ն ջատագովում է եվրոպական արժեքները, որի մեջ մտնում են մարդու իրավունքների պաշտպանությունը, ազատությունը, համերաշխությունը, մշակութային և լեզվական բազմազանության պաշտպանությունը և խթանումը», - ասել է Հրիստեան: Եվրոպայի խորհրդում նախարարների հանձնաժողովի նախագահության շրջանակներում օգոստոսի 30-ից սեպտեմբերի 1-ը Հայաստանը նաև հյուրընկալել էր Եվրոպայի մշակութային ժառանգության օրերի ազգային համակարգողների հանդիպումները: Համաեվրոպական այս միջոցառմանը մասնակցել են մշակութային ժառանգության փորձագետներ, ավելի քան 30 երկրներից պաշտոնյաներ: Օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին բազմաթվ մշակութային և պատմական հուշարձաններ, ինպես նաև մոտ 50 թանգարաններ բացել են իրենց դռները հանրության առջև: Անցկացվել են նաև այլ միջոցառումներ: «Այս միջոցառումների նպատակն է եվրոպացիների շրջանում բարձրացնել եվրոպական անտեսված ժառանգության մասին իրազեկվածությունը, նպաստել միջմշակութային երկխոսությանը և ամրապնդել մշակութային բազմազանությունը: Մենք բոլորս ավելի լավ ենք ծանոթանում մեր և եվրոպական մեծ ընտանիքի մշակութային ժառանգությանը», - ասել է Հայաստանի մշակույթի փոխնախարար Արեվ Սամուելյանը: Ի նշան համերաշխության, Եվրոպայի մշակութային ժառանգության օրերին օգոստոսի 30-ին միացել էր Երևանի Էրեբունի թանգարանը՝ լուսանկարների ցուցահանդեսով: Լուսանկարները ներկայացնում էին Հռոմը, որը գրեթե նույն տարիքն ունի, ինչ Երևանը: Լուսանկարների հեղինակը մասնագիտությամբ ճարտարապետ Կարինե Դանիելյանն է, ով նկարել է Հռոմը` Իտալիայում իր դիվանագիտական առաքելությունն իրականացնելու ընթացքում: «Վերջին տարիներին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը աջակցել է Եվրոպական ժառանգության օրերը՝ որպես Հայաստանի և ԵՄ-ի հարաբերությունները խթանելու մեր հստակ ջանքերի մի մաս», - ասել է Հրիստեան, ով նույնպես ներկա էր լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողությանը: Եվրոպայի տարածքում մշակութային միջոցառումների և պատմական վայրերի մասին հավելյալ տեղեկություն տրամադրելու նպատակով ստեղծվել է նաև նոր ինտերակտիվ կայք՝ www.europeanheritagedays.com: